Տղամարդիկ սիրում են համարձակ կանանց. 10 ճշմարտություն տղաներից
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
02:51
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Տղամարդիկ սիրում են համարձակ կանանց. 10 ճշմարտություն տղաներից



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Տղամարդիկ սիրում են համարձակ կանանց. 10 ճշմարտություն տղաներից

Հիմա կասեք` իսկ ուր մնացին հեզությունն ու հնազանդությունը... Դե, ինչ արած, եթե տղամարդկանց դուր են գալիս համարձակ ու փոքր-ինչ հանդուգն կանայք: Ամեն դեպքում այդ մասին են վկայում մեր վերջին հարցումները: Կարդացեք և գործեք, սակայն... չափի մեջ ;-)

Հակաճառիր

Ինձ դուր են գալիս կանայք, ովքեր չեն վախենում արտահայտել իրենց սեփական կարծիքը։ Դա խոսում է ինքնավստահության և ինտելեկտի մասին:

Արմեն, 25 տ.

"Բոյկոտիր" make up-ը

Երբ կինն առանց դիմահարդարման է գալիս ժամադրության, ես դա ընկալում եմ որպես շատ համարձակ քայլ և գնահատում ըստ արժանվույն: Դա նշանակում է, որ նա ներդաշնակ է իր և իր արտաքինի հետ:

Սամվել, 31 տ.

Եղիր վայրի

Ինձ դուր է գալիս, երբ կինը համարձակ է անկողնում և չի վախենում նորարարությունների դիմել: Սիրում եմ, երբ մարդիկ չեն թաքցնում իրենց պոռթկումները:

Արման, 27 տ.

Փիլիսոփայիր

Ես կարծում եմ, որ համարձակություն է, երբ կինը չի վախենում խելացի երևալ: Խոր ներաշխարհ ունեցող կինն իրականում շատ գայթակղիչ է:

Վահե, 30 տ.

Եղիր "կպչուն"

Շատ գնահատում եմ համառ ու նպատակասլաց կանանց, ովքեր կարող են պայքարել իրենց նպատակների ու երազանքների համար:

Կարեն, 22 տ.

Արտասվիր... ծիծաղից

Ինձ համար չափազանց սեքսուալ է, երբ կինը բարձր ծիծաղում է: Դա դիտարկում եմ ոչ թե որպես անքաղաքավարություն, այլ կենսասիրություն և կյանքը վայելելու ունակություն:

Հրաչ, 32 տ.

Նախաձեռնիր

Սիրում եմ, երբ կինը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում. լինի ժամադրություն, թե հանգստի պլանավորում, ինձ դա միշտ երջանկացնում է:

Դավիթ, 25 տ.

Եղիր անմիջական

Պոռթկուն և անմիջական կանայք կարող են վայրկենապես գերել ինձ: Դա խոսում է նրանց սեքսուալության և ինքնավստահության մասին:

Վիգեն, 29 տ.

Եղիր անկեղծ

Ես իսկապես համարում եմ համարձակություն, երբ կինը չի թաքցնում իր զգացմունքները: Այսինքն, սիրում է` բարձրաձայնում է, բարկացած է` բարձրաձայնում է, երջանիկ է` բարձրաձայնում է` առանց մտավախության, թե ինչ կասեն մյուսները:

Լևոն, 22 տ.

Եղիր ինքնավստահ

Հիանում եմ այն կանանցով, ովքեր առաջինն են սիրո խոստովանություն անում: Դա ինձ համար կայացած լինելու և ինքնավստահության գագաթնակետն է:

Ալեքս, 21 տ. cosmo.am



Ավելացվել է ՝ 20.04.2013
Արդեն դիտել են : 1213 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն