Տղամարդիկ և ամսաթվերը. 10 ճշմարտություն տղաներից
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
17:15
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Տղամարդիկ և ամսաթվերը. 10 ճշմարտություն տղաներից



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Մոռացել է ծննդյանդ օրը, չի հիշում, որ այսօր ձեր ամուսնության տարեդարձն է. այս ամենը քեզ հունից հանում է, մանավանդ երբ նյարդայնացնող ճշգրտությամբ հիշում է սիրելի ֆուտբոլային ակումբի հիմնադրման տարեթիվը, ֆուտբոլային բոլոր հեռարձակումների օրերն ու ժամերը և բոլոր տրանսֆերների արժեքները:

«Եվ այդ ինչպե՞ս է պատահում»,- կհարցնես դու։ Հոգեբանները կփորձեն հանգստացնել քեզ. տղամարդկանց առաջնահերթություններն այլ են. կանանց համար առաջին տեղում միշտ անձնական կյանքն է, տղամարդկանց համար` աշխատանքն ու իրենց նախասիրությունները: Եվ ստացվում է այնպես, որ դու փրփրում ես, վիրավորվում, իսկ ՆԱ կարկամած երդվում է, որ որևէ դիտավորություն չկա, որ ուղղակի մոռացել է:

Cosmo-ն որոշել է պարզել` ինչով է պայմանավորված հիշողության այս մասնակի կորուստը հենց գլխավոր «մեղավորներից»` տղամարդկանցից:

1. Որպես կանոն` հիշում եմ բոլոր կարևոր օրերը: Ես ունեմ մարդկանց որոշակի շրջանակ, որոնք քննարկման ենթակա չեն: Եվ եթե ինչ-որ մեկին հաջողվում է մտնել այդ շրջանակի մեջ, իր հետ կապված բոլոր բաները կարևոր են դառնում նաև ինձ համար, այդ թվում` ծննդյան օրն ու մյուս նշանակալից ամսաթվերը: Այսինքն` ամեն դեպքում մարդու կարևորությունն այստեղ էական դեր է խաղում:

Արման, 30 տ.

2. Առհասարակ չեմ սիրում տոներ. որևէ օր տոնելը կամ նշելը ինձ համար անհասկանալի է, ուստի ամսաթվերին և տոնական օրերին կարևորություն չեմ տալիս: Տոնական օրերն ինձ համար ավելորդ լարվածություն են ստեղծում և բնական է, որ ես մոռանում եմ դրանց մասին:

Կարեն, 25 տ.

3. Ծննդյան օրերը հիշում եմ, սակայն մեր առաջին հանդիպման օրը կամ նման այլ ամսաթվեր, ցավոք, ոչ, թեև կցանկանայի հիշել: Այն ամենը, ինչ կապված է կնոջս հետ, ինձ համար իրոք կարևոր է, և մեղավորության որոշակի զգացում եմ ունենում, երբ որևէ նշանակալից թիվ բաց եմ թողնում:

Հրաչ, 28 տ.

4. Պետք չէ կատեգորիկ վերաբերվել այս հարցին և հետևություն անել, որ եթե տղամարդը հիշում է, դու իր համար կարևոր ես, եթե չի հիշում` ոչ: Դա պայմանավորված է մարդու բնավորությամբ, որոշ դեպքերում` զբաղվածությամբ: Օրինակ՝ թվերի հետ կապված բաներ կան, որ ինձ մոտ չեն ֆիքսվում. ես երբեմն մոռանում եմ` քանի տարեկան եմ: Կարծում եմ ` տղամարդկանց մեծ մասն իրոք մոռանում է, և ամենևին ոչ նրա համար, որ չի կարևորում կնոջը: Պարզապես մոռանում է, և պետք է հավատալ մեզ:

Դավիթ, 32 տ.

5. Կան մարդիկ, ովքեր առհասարակ որևէ թիվ չեն կարողանում մտապահել, լինի դա որևէ իրադարձության ամսաթիվ, տարեթիվ, թե հեռախոսահամար: Ուստի բնական է, չէ՞, որ մարդը կարող է մոռանալ նաև սիրելիի ծննդյան օրը: Ես, օրինակ, կարող եմ գժի պես սիրել, հիշել, որ նա մայիսին է ծնվել, բայց կոնկրետ չմտապահել օրը: Կարծում եմ` այստեղ որևէ դիտավորություն չկա:

Արամ, 24 տ.

6. Ես 7 տարուց ավել չեմ նշում իմ ծննդյան օրը, սակայն գտնում եմ, որ հարաբերություններում մարդիկ պետք է որոշակի փոխզիջումների գնան. եթե տեսնում եմ, որ սիրելիիս համար կարևոր է ծննդյան օրը, աշխատում եմ հիշել ու շնորհավորել:

Ռաֆայել, 27 տ.

7. Տղամարդիկ կան, որոնց համար ամսաթիվ հիշելը պարտավորության պես մի բան է. նրանց դուր չի գալիս, որ պարտավոր են ինչ-որ բան անել` նվեր գնել, շնորհավորանքներ հղել, ծեծված խոսքեր ասել: Եվ այս դեպքում տղամարդը կարող է մտածված մոռանալ որևէ ամսաթիվ:

Մարատ, 29 տ.

8. Որևէ իրադարձության օրը հիշելն ինձ համար շատ հաճելի երևույթ է, քանի որ կարող եմ անակնկալ մատուցել սիրելիիս: Նա գաղափար չունի, որ հիշում ես այդ օրը, իսկ դու հաճելիորեն զարմացնում ես նրան:

Արա, 20 տ.

9. Իմ կարծիքով` պարտադիր չէ նվերներն ու անակնկալները կապել որևէ ամսաթվի հետ: Տարին ունի 365 օր, և պետք չէ ֆիքսվել կոնկրետ օրերի վրա:

Գոռ, 32 տ.

10. Կանայք չպետք է նեղանան, երբ տղամարդը չի հիշում որևէ կարևոր ամսաթիվ. եթե ուզում եք, որ տղամարդը հիշի և այդ օրը ձեզ համար տոնի վերածի, պարզապես մեկ շաբաթ առաջ թեթև հուշում արեք. դա չպետք է դառնա վիճաբանության պատճառ:

Տիգրան, 30 տ.


Աղբյուր ՝ Cosmo.am



Ավելացվել է ՝ 01.10.2012
Արդեն դիտել են : 1661 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն