Սև շոկոլադի օգտակար հատկությունները
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
11:11
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Սև շոկոլադի օգտակար հատկությունները



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Դանիացի գիտնականները պարզել են, որ սև շոկոլադն ավելի օգտակար է, քան կաթնայինը: Սև, դառը շոկոլադն ախորժակը կարգավորող հատկություն ունի. այն 15%-ով նվազեցնում է քաղցրեղենի, յուղալի և աղի սննդի նկատմամբ անհագ ցանկությունը, միևնույն ժամանակ նպաստում շաքարի յուրացմանն օրգանիզմում: Սև շոկոլադի օգտակար հակաօքսիդանտների շնորհիվ` լավանում է արյան շրջանառությունը, զգալիորեն նվազում թրոմբային գոյացությունների առաջացման հավանականությունը: 

Սակայն, չնայած իր օգտակարությանը, սև շոկոլադը չարաշահել խորհուրդ չի տրվում. 100 գ շոկոլադը 500 կկալ է պարունակում, ինչը բավական բարձր ցուցանիշ է նիհարել ցանկացողների համար: Հետևաբար նրանք, ովքեր ցանկանում են հաճելին համատեղել օգտակարի հետ, պետք է օրվա սննդակարգից հանեն 500 կկալ` քաղցր, աղի և ճարպոտ սննդամթերքների հաշվին: Ի դեպ, որպեսզի շոկոլադը չկորցնի իր օգտակար հատկությունները, հարկ է այն պահել 18˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, իսկ օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 75%-ը:


Ավելացվել է ՝ 16.05.2013
Արդեն դիտել են : 1369 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն