Վերջին մահափորձից հետո այլևս չէի կարող ապրել նրա հետ…
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
13:43
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Պատմություններ

Վերջին մահափորձից հետո այլևս չէի կարող ապրել նրա հետ…



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Ամուսնությունն ինձ երջանկություն չի բերել: Ամուսինս վարում էր անբարո կյանք, հարբում էր, նվաստացնում ու ծեծում ինձ, իսկ իմ բացակայության ընթացքում տուն էր բերում իր սիրուհիներին: Նա չէր աշխատում, խաղամոլության հետևանքով պարտքեր էր կուտակել և ընդհանրապես չէր զբաղվում որդու խնամքով, իսկ սկեսուրս փոխանակ որդուն մեղադրեր, անպատվում էր ինձ:

Մի անգամ ամուսինս հարբած եկավ իմ աշխատավայր, ծեծեց, փորձեց անգամ սպանել ինձ, որի արդյունքում ես տեղափոխվեցի հիվանդանոց ու մի քանի օր հետո որդուս հետ վերադարձա հայրական տուն: Նա այնտեղ էլ ինձ հանգիստ չթողեց: Հարբած գալիս էր, հայհոյում, սպառնում և գումար պահանջում:

Ամուսնությանս տասներկու տարիների ընթացքում եղել եմ հանդուրժող կին և հոգատար մայր. ես մշտապես զբաղվում էի որդուս երաժշտական ունակությունների զարգացմամբ, մարում էի ամուսնուս կուտակած պարտքերը, հանդուրժում դավաճանությունները, սակայն վերջին մահափորձից հետո այլևս չէի կարող ապրել նրա հետ:

Հասկանալով, որ ամուսինս վտանգ է ներկայացնում իմ կյանքի համար` դիմեցի ոստիկանություն, հետո` Կանանց իրավունքների կենտրոն:

Իմ հոգեվիճակը լիովին խախտված էր, դյուրագրգիռ էի, մեկուսացված ու ինքնամփոփ, վախենում էի ինքնուրույն որոշումներ կայացնելուց, իսկ մահափորձն ինձ մոտ վախ էր առաջացրել` կապված կորստի և մահվան հետ: Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբանների հետ շփումն ինձ ինքնավստահություն ու ինքնուրույնություն տվեց, կարողացա դեն նետել վախերիս մեծ մասը, բարելավվեցին իմ ու երեխայիս հարաբերությունները, ձեռք բերվեց փոխադարձ հարգանք ու վստահություն և մենք հասկացանք, որ երկուսով ուզում ենք նոր կյանք սկսել:

Ես ցանկանում եմ որդուս համար հանգիստ ու բարեկեցիկ կյանք ապահովել, ուստի հետ վերցրի դիմում-բողոքս, որպեսզի ապագայում հոր և որդու հարաբերությունները չտուժեն: Որոշեցի հորը չզրկել երեխայի հետ տեսակցվելու իրավունքից: Հիմա ես որդուս հետ բնակվում եմ իմ հայրական տանը: Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակցի օգնությամբ ես գտել եմ նաև աշխատանք և կարողանում եմ հոգալ մեր կարիքները:


Ավելացվել է ՝ 08.08.2012
Արդեն դիտել են : 1354 անգամ torostops
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն