Միլիարդ դոլարանոց գաղափարը… ընկած էր ճամփեզրին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
16:27
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Պատմություններ

Միլիարդ դոլարանոց գաղափարը… ընկած էր ճամփեզրին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Ինձ համար գերհաջողակ բիզնես ստեղծելու այս պատմությունը ոչ միայն և ոչ այնքան ուսանելի է, որքան հուսադրող, կամ ինչպես ներկայումս ընդունված է ասել՝ մոտիվացնող: Այն թույլ է տալիս մտածել, որ ինձ մոտ ամեն-ինչ կստացվի:


Չեմ կարող ինձ զսպել ու չավելացնել. ամեն-ինչ կստացվի նաև Ձեզ մոտ, բարեկամներ: Անպայմա′ն:

Ո՞վ է այս հոդվածի հերոսը, ո՞վ է ստեղծել բազմամիլիարդանոց բիզնես: Սուպեր-պուպեր մի գործարա՞ր: Ո՛չ: Նա ծնվել է օլիգարխի ընտանիքո՞ւմ: Ո՛չ: Նա Քեմբրի՞ջ կամ Օքսֆո՞րդ է ավարտել: Եվս մեկ անգամ՝ ոչ:

Նա պարզապես համառ էր իր ձգտումներում և խելացի՝ կարիքներում: Նա ոչ գռփում էր, ոչ հափշտակում, նույնսիկ պետության բյուջեի գրպանը չէր մտնում (այստեղ երևի թերահավատ քմծիծաղում եք հա՞)): Հապա ինչու՞մն է բանը, ինչո՞վ է նա տարբերվում բազմամիլիոնանոց ամբոխից:

Ուղղակի նա համառորեն աշխատում էր,  աշխատում ձիու պես:

Եվ նա կարողացավ…

35 տարի առաջ, լինելով շատ երիտասարդ, Ժան Կլոդ Դեկոն ապրուստի միջոց էր վաստակում Փարիզի շենքերի պատերին հայտարարություններ կպցնելով: Նրա համեստ վաստակին հանկարծակի վերջ տրվեց, երբ տեղական իշխանություններն այդ զբաղմունքն անօրինական համարեցին:

Այդժամ Դեկոն, որի առաջ անգործ թափառաշրջիկ դառնալու ոչ այնքան հաճելի հեռանկարն էր սավառնում, ստիպված էր գլխին զոռ տալ: Եվ դա արդյունք տվեց: Նրա գլխում մի գաղափար ծագեց. գաղափար, որ կթույլատրեր նրան շարունակել հայտարարություններ կպցնել, բայց դա այնպես անել, որ միաժամանակ ներդրում ունենար կյանքի որակի եւ քաղաքի բարեկարգման գործում:

Ոգեշնչումը Դեկոյին այցելեց մի անձրևոտ օր, երբ նա անգործ ու տխուր քաղաքով քայլելիս տեսավ ավտոբուսի սպասող մինչև ոսկորները թրջված մարդկանց: «Ինչո՞ւ անվճար չկառուցել ավտոբուսի կանգառներ ՝ դրանց վրա գովազդներ տեղադրելու իրավունքի փոխարեն»,- մտածեց Դեկոն:

Նա այդ առաջարկությամբ դիմեց Լիոնի քաղաքապետին և ստացավ գործելու իրավունք: Այդ անձրևոտ օրը կարելի է համարել փողոցային սարքավորումների տեղադրման գծով աշխարհում ամենախոշոր ընկերության հիմնադրման օր: 1999թ. նրա եկամուտը կազմում էր 1,4 միլիարդ դոլար. հիմնականում դա գովազդից ստացված եկամուտ էր:

Այսօր JCDecaux S.A. ընկերության փողոցային սարքավորումները տեղադրված են աշխարհի ավելի քան 1200 քաղաքներում: 1999թ. սկզբին ընկերությունը ձեռք բերեց Եվրոպայի ամենախոշոր Havas Media Communication – Outdoor Advertising ընկերությունը, որը զբաղվում էր գովազդային վահանակների արտադրությամբ և տեղադրմամբ, ընդլայնելով իր ներկայությունը 31 երկրներում և ավելի քան 11.000 քաղաքներում:

Տարիների ընթացքում ընկերությունն ընդարձակեց փողոցային սարքավորումների գծով իր առաջարկները՝ ավտոբուսի կանգառներից և կրպակներից մինչև թերթեր վաճառելու համար սեղաններ, ճանապարհային նշաններ, լուսարձակներ, աղբարկղեր, նստարաններ, ինտերակտիվ ինֆորմացիոն վահանակներ և ավտոմատ հասարակական զուգարաններ:

«Երբ ես տեղական իշխանությունների համար անվճար ստեղծում էի ավտոբուսի առաջին գովազդով կանգառը, ես ցանկանում էի լուծել հին սարքավորումների խնդիրը. պայքարել չափազանց շատ ու միանգամայն տգեղ գովազդի դեմ և դրան նոր արժեք հաղորդելով, ցույց տալ որակով գովազդի արդյունավետությունը»,- ասում է Դեկոն, ով մինչև հիմա ինքն է ղեկավարում իր մասնավոր ընկերությունը իր երկու որդիների՝Ժան-Ֆրանսուայի և Ժան-Շարլի հետ միասին: «Մեր հիմնական նպատակն էր քաղաքում մաքրություն պահպանելը և քաղաքացիներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելը»:

Այն մարդու համար, ով չգիտի դեպի որ նավահանգիստն է ուղևորվում, ոչ մի քամի էլ համընթաց չի լինի…

Սենեկա


MyWay



Ավելացվել է ՝ 28.11.2011
Արդեն դիտել են : 1995 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն