Իրական և տխուր պատմություն
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
23:19
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Պատմություններ

Իրական և տխուր պատմություն



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Այս պատմությունը բոլորիտ մտածելու տեղիք կտա, որպեսզի միշտ նախքան ձեր արարքները մի լավ մտածեք և կշռադատեք:
Այս պատմությունը  մի աղջկա մասին է, որի անուն է Ջենի:
Առաջին օրը նոր դպրոցում Ջենին համոզված էր, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Նա այդ օրը ունեցավ շատ նոր ընկերներ և նույնիսկ ժամադրության հրավերք: Նա իր մեջ մտածեց.
-Ես ուզում եմ այստեղ հայտնի լինել և ես կլինեմ, քանի որ քիչ առաջ ես ժամադրվեցի մեր դպրոցի խմբի աստղի հետ և ես վստահ եմ, որ դա ինձ շատ կօգնի:
Բայց կար մի խնդիր, նրա ծնողները դեմ էին այդ ժամադրությանը, քանի որ Ջենին դեռ փոքր էր: Այդ ամենը իմանալով Ջենին որոշում է ստել ծնողներին ասելով `
-Ես,այսօր իմ  մի քանի ընկերուհիներով գիսշերելու եմ մեր համադասարանցու տանը, դպրոցում մեծ միջոցառում ենք կազմակերպելու և պետք է նախապատրաստվենք:
Եվ Ջենիի ծնողները նրան թույլ են տալիս, մի կաթիլ անգամ չկասկածելով նրան:
Ջենին գնաց պատրաստվելու իր ժամադրությանը, բայց և միաժամանակ նա մեծ մեղք էր զգում, որ ստեց իր ծնողներին: Բայց հետո Ջենին ինքն իրեն ասաց.
-Օհ, դա ընդամենը խնջույք է և ես իմ ընկերոջ հետ գիշերը մեքենայով երթևեկելու եմ:
Եվ այսպիսով Ջենին իր ընկերոջ` Ջեֆֆի հետ գնաց խնջույքի: Խնջույքից հետո Ջեֆֆը ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում, և նա որոշեց մեքենայով զբոսանքից հետո Ջենիին տանել իր տուն: Ճանապարհին մեքենայի մեջ Ջեֆֆը սկսում է շոյել Ջենիին, բայց Ջենին թույլ չի տալիս, քանի որ նա վախեցած էր և խնդրում է Ջեֆֆին, որպեսզի նրան շուտ տուն տանի: Ջեֆֆը շատ բարկացած սկսում է շատ մեծ արագությամբ քշել մեքենան, իսկ Ջենին վախեցած բղավելով ասում է, որ նա դանդաղեցնի արագությունը, բայց Ջեֆֆը չէր լսում նրան և էլ ավելի էր արագությունը մեծացնում: Հանկարծակի նրանց առջևում մի մեծ լույս հայտնվեց և Ջենին այդ պահին աղոթում էր ԱՍՏԾՈՒՆ, որպեսզի վթար չլինի, և այդ պահին նա նույնիսկ չէր հիշում, թե ինչպես եղավ այդ մեծ հարվածը և ամեն ինչ հանկարծակի մթնեց:
Նա ձայներ էր լսում և հիշում էր, որ վթարի ենթարկվեցին երկու մեքենա: Նա արթնացավ հիվանդանոցում և իր շուրջը տեսավ մարդկանց շատ տխուր դեմքերով: Նրանք ասացին իրեն.
-Դուք վթարի եք ենթարկվել և ձեր վիճակն անկայուն է:
Այդ պահին  Ջենին հարցնում է.
-Իսկ ինչպես է Ջեֆֆը?
-Ջեֆֆը մահացել է,- պատասխանեց բուժքույրը:
-Իսկ ինչպես են մյուս մեքենայում գտնվող մարդիկ?,-հարցրեց Ջենին:
Շատ մեծ դժվարությամբ բուժքույրը պատասխանեց.
-Նրանք նույնպես մահացել են:
Ջենին խնդրեց բուժքրոջը, որպիսի իր անունից ցավակցեն մահացածների հարազատներին և իր ներեղությունը հայտնեն, նա պարզապես ցանկանում էր այդ գիշեր իր ընկերոջ հետ ուրախանալ: Եվ վերջում Ջենին բռնելով բուժքրոջ ձեռքն ասաց.
-Խնդրում եմ, կփոխանցեք իմ ծնողներին, որ ես շատ եմ զղջում իմ արարքի համար, որ ստեցի նրանց: Կասեք, որ ես շատ եմ սիրում իրենց և հուսով եմ, որ նրանք ինձ կներեն:
Բայց բուժքույրն արցունքներն աչքերում չհամաձայնվեց և Ջենին մահացավ: Այնտեղ կար մի տղամարդ և նա հարցրեց բուժքրոջը.
-Ինչու չհամաձայնեցիք աղջկա վերջին կամքը կատարել?
Բուժքույրը շատ մեծ դժվարությամբ պատասխանեց.
-Քանի որ նա այդպես էլ չիմացավ, որ մյուս մեքենայում գտնվող մարդիկ իր ԾՆՈՂՆԵՐՆ էին:


Ավելացվել է ՝ 28.02.2012
Արդեն դիտել են : 6532 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն