Ալբերտ Էյնշտեյն Պատմություններ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
03:52
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Պատմություններ

Ալբերտ Էյնշտեյն Պատմություններ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Альберт Эйнштейн,albert einshteyn,Ալբերտ ԷյնշտեյնՀանճարը

Էյնշտեյնի կնոջը հարցրեցին, թե ինչ է նա մտածում ամուսնու մասին:
-Իմ ամուսինը հանճար է,- պատասխանեց նա,- նա կարողանում է ստեղծել ամեն ինչ… փողից բացի:

Էյնշտեյնի ցրվածությունը

Մի անգամ Էյնշտեյնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.
-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:
Ընկերը զարմանում է.
-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:
Էյնշտեյնն առարկեց.
-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:

Հայտնագործություն անելու գաղտնիքը

Մի անգամ դասախոսության ընթացքում Էնշտեյնին հարցրեցին, թե ինչպես են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածեց եւ պատասխանեց.
-Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի եւ հենց նա էլ հայտնագործություն է անում:

Ինչ է պետք հայտնագործելու համար

Էյնշտեյնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.
-Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:
Սրան Էյնշտեյնի կինը պատասխանեց.
-Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր եւ լուցկու տուփ:

Կոլլեգաները

Մի անգամ Էնշտեյնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս էր երիտասարդ եւ անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էնշտեյնին՝ նա ինքն իրենից գոհ դեմքով խփեց նրա ուսին եւ հարցրեց.
-Ինչպե՞ս են գործերը, կոլլեգա:
-Կոլլեգա՞,- զարմացած վերահարցրեց Էնշտեյնը,- ի՞նչ է, դուք էլ եք հիվանդ ռեւմատիզմով:

Պապիկ, թվաբանություն սովորեք

Մի անգամ, մտնելով բեռլինյան մի տրամվայ, Էնշտեյնը սովորության համաձայն ընկղմվեց ընթերցանության մեջ: Հետո առանց կոնդուկտորին նայելու գրպանից հանեց նախօրոք հաշված տոմսի գումարը:
-Այստեղ չի հերիքում,-ասաց կոնդուկտորը:
-Չի կարող պատահել,-պատասխանեց գիտնականը առանց աչքերը գրքից կտրելու:
-Իսկ ես ասում եմ չի հերիքում:
Էնշտեյնը մեկ անգամ եւս գլուխը թափահարեց՝ կարծես ասելով այդպիսի բան լինել չի կարող:
Կոնդուկտորը վրդովվեց.
-Այդ դեպքում հաշվեք, ահա, 15 պֆենինգ: Ուրեմն չի հերիքում եւս 5-ը:
Էնշտեյնը ձեռքը տարավ գրպանը եւ գտավ պակասող դրամը: Նա իրեն վատ զգաց, իսկ կոնդուկտորը ժպտալով ասաց. -Ոչինչ, պապիկ, ուղղակի պետք է թվաբանություն սովորել:

Էնշտեյնն ու Էյսլերը

Մի անգամ Էնշտեյնն ու կոմպոզիտոր Հանս Էյսլերը հայտնվեցին մի ընկերական շրջապատում: Տանտերերը գիտեին, որ գիտնականը լավ ջութակ է նվագում եւ խնդրեցին նրան նվագել Էյսլերի հետ: Կոմպոզիտորը համաձայնեց, Էնշտեյնն էլ լարեց իր ջութակը, սակայն դրանից ոչինչ ստացվեց: Քանի անգամ էլ Էյսլերը սկսեց նախաբանը նվագել, Էնշտեյնը չկարողացավ տակտի մեջ ընկնել: Էյսլերը վեր կացավ դաշնամուրի առջեւից եւ ասաց.
-Ես չեմ հասկանում՝ ինչու է ողջ աշխարհը հանճար համարում մի մարդու, ով չի կարողանում հաշվել մինչեւ երեքը:

Էնշտեյնն ու թագուհին

Մի անգամ Էնշտեյնը Բելգիայի թագավոր Ալբերտի մոտ ընդունելության էր հրավիրված: Թեյից հետո մի փոքր սիրողական համերգ էր կազմակերպված, որին մասնակցում էր նաեւ թագուհին: Համերգից հետո Էնշտեյնը մոտեցավ թագուհուն.
-Ձերդ գերազանցություն, Դուք հիանալի էիք նվագում: Ասացեք, խնդրեմ, էլ թագուհու մասնագիտությունը Ձեր ինչի՞ն է պետք:



Ավելացվել է ՝ 25.11.2011
Արդեն դիտել են : 4568 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն