Պատմության 9 ամենաառեղծվածային մարդիկ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
09:06
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Փաստեր

Պատմության 9 ամենաառեղծվածային մարդիկ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Նյութում ներկայացված են պատմությանը հայտնի ամենաառեղծվածային մարդիկ:

9. Հայտնի համբույրի հերոսը



Այս լուսանկարը թերևս պատմության ամենահայտնի լուսանկարներից մեկն է: Այն արվել է Էյշենստանդտի կողմից 1945 թվականի օգոստոսի 24-ին Ճապոնիայի դեմ տարած Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ: Սկզբնապես հրատարակվել է «Life» ամսագրում: Քանի որ Էյշենստանդտը լուսանկարում էր արագ փոփոխվող իրադարձությունները տոնակատարությունների ընթացքում, նա այդպես էլ հնարավորություն չունեցավ անուններ և այլ մանրամասներ իմանալու: Լուսանկարի հերոսները պարզ չեն երևում լուսանկարում: Լուսանկարն արվել է «Broadway» և «Seventh» խաչմերուկների զուգամիտման տարածքում:

1980 թվականի օգոստոսին «LIFE» ամսագրի խմբագիրները փորձում էին գտնել լուսանկարի նավաստուն և օգոստոսի համարում խնդրում էին նրան արձագանքել: 1980 թվականի հոկտեմբերին տասնմեկ տղամարդ և երեք կին արձագանքեցին: Նրանք բոլորը պնդում էին, որ հենց իրենք են նկարի հերոսները: Այսպիսով, լուսանկարը դարձավ պատմության ամենահայտնի լուսանկարներից մեկը, իսկ այդ օրվա հերոսը` ամենահայտնի նավաստին:


8. Զոդիակային մարդասպանը




Այս սերիական մարդասպանն իր գործունեությունը ծավալում էր Հյուսիսային Կալիֆորնիայում` 1960-ական թվականների վերջին: Նրա ինքնությունը մնում է չբացահայտված: Մարդասպանը սպանություններ է կատարել 1968 թվականի դեկտեմբերի և 1969 թվականի հոկտեմբերի միջև ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում սպանել է չորս տղամարդ և երեք կին` 16-ից մինչև 29 տարեկան: Իրավապահների և քննիչների կողմից բազմաթիվ կասկածյալներ են նշվել, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի համոզիչ ապացույց չի եղել:

2004 թվականի ապրիլին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունում գործը փակվել է, բայց կրկին վերաբացվել է 2007 թվականի մարտին: 1969 թվականից գործը մնում է բացված Կալիֆորնիայի արդարադատության բաժնում:

7. Քոմտ դե Գերման



Այս առեղծվածային մարդը (1710-1784) տարբեր նկարագրություններում ներկայացվել է որպես պալատական, արկածախնդիր մարդ, գյուտարար, ալքիմիկոս, դաշնակահար կամ ջութակահար:

Նրա ծագումը այդպես էլ մնաց չբացահայտված, իսկ նա անհետացավ:

Ժամանակակից տվյալների պակասի արդյունքում բազմաթիվ վարկածներ ի հայտ եկան` նրա ծագման և նախնիների վերաբերյալ, սակայն ճշգրիտ տվյալներ չկան:

6. Դեն Քուփեր



Դեն Քուփերն այն մարդն է, ում հաջողվեց գողանալ «Boeing 727» օդանավը Միացյալ Նահանգներում` 1971 թվականի նոյեմբերի 24-ին: Նա ստացել է 200.000 դոլար փրկագին ու օդապարիկով վայրէջք կատարել օդանավից: Անունը, որ նա օգտագործում էր` «Դան Քուփեր» -ը, հետագայում փոխարինվեց «Դի Բի Քուփեր» անվանումով: Մամուլում նա ներկայացվում էր այս անվամբ: Չնայած հարյուրավոր տարիների հետախուզման՝ ոչ մի համոզիչ ապացույց չկար նրա ինքնության ու գտնվելու վայրի վերաբերյալ: Նրա ձեռքի տակ գտնվող գումարը երբեք չեն կարողացել ետ վերադարձնել:

ԱՄՆ-ում 1967 և 1972 թվականներին 147 ինքնաթիռ են փորձել առևանգել, որոնցից մեկի առևանգիչը հենց ինքը` Դան Քուփերն էր: 1971 թվականին ինքնաթիռում ուղեկցորդուհիներից մեկին մի թուղթ տվեց, որի վրա գրված էր. «Իմ ճամպրուկում ռումբ կա: Ես կարող եմ այն օգտագործել: Ուզում եմ, որ նստեք իմ կողքին: Դուք առևանգված եք»: Երբ վայրէջք կատարեցին, նրա պահանջները` 200.000 դոլար և չորս օդապարիկ, հանձնվեցին նրան, իսկ ինքնաթիռը նորից շարժվեց: Ասում են, թե երեկոյան ժամը 8.11-ին Քուփերը թռել է ինքնաթիռից և այլևս նրան չեն տեսել ու նրա մասին ոչինչ չեն լսել:

5. Babushka Lady



1963 թվականին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության համատեքստում «Babushka Lady» մականունով կինը հնարավոր է տեսագրած լինի Ջոն Քենեդիի սպանությունը: Կնոջն այդպես են անվանել վզկապի պատճառով, որ կրում են հիմնականում ռուս տարեց կանայք և տատիկները: Ըստ ականատեսների` նրա ձեռքին ապարատ է եղել: Նրան կարելի է նաև տեսնել ֆիլմերում: Կրակոցներից հետո միացել է ամբոխին: Դրականորեն չեն գնահատում ո՛չ նրան, ո՛չ նրա դիրքը:

«Babushka Lady»-ն երբեք այդպես էլ չհայտնաբերվեց: Ոստիկանությունն ու FBI չեն գտել նրան, իսկ տեսանյութը երբեք չի հայտնաբերվել:

4. Դոնի Դեքեր




Դոնի Դեքերը ապրում էր իր պապիկի հետ Ֆիլադելֆիայում: Պապիկի մահից հետո Քեֆերների ընտանիքը նրան տարան իրենց տուն, քանի որ նա այլևս տուն չուներ:

Ապրում էր այս ընտանիքում, բայց շատ էր անհանգստացնում նրանց: Առեղծվածային կերպով ամեն օր առաստաղից ջուր էր կաթում: Ամեն օր` երեկոյան ժամը 3-ից 5-ը, ինչ-որ տարօրինակ բան էր տեղի ունենում Դոնիի հետ կամ այն տարածքում, որտեղ նա գտնվում էր: Մի կամ երկու տարի անց նա ձերբակալվեց՝ մանր հանցագործության համար: Իր բանտախցի առաստաղից նույնպես «անձրև էր գալիս»:

Մի ոստիկան, ով միշտ բարեհամբույր էր բանտարկյալների նկատմամբ, հարցրեց նրան. «Ինչպե՞ս ես այսպես անում»: «Ես պարզապես կառավարում եմ երևույթը», - պատասխանեց տղան: «Դե ապացուցի՛ր: Այնպես արա՛, որ կողքի սենյակում էլ այսպես լինի»,- ասաց Դոնին ու ժպտաց: «Օկ: Այդպես էլ եղավ»: Ի վերջո, նա ազատ արձակվեց բանտից և աշխատանք գտավ տեղական ռեստորաններից մեկում` որպես խոհարար:

3. Կապիտան Չարլզ Ջոնսոն



Բրիտանացի կապիտան Չարլզ Ջոնսոնը 1724 գրքի հեղինակ է: Նրա ինքնությունը մնում է չբացահայտված: Ոչ մի գրառում չկա այս կապիտանի մասին: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Չարլզ Ջոնսոնը իրականում Դանիել Դեֆոյի գրական կեղծանունն էր, սակայն սա վիճելի հարց է: Նրա աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան «ծովահեն» հասկացության ձևավորման համար և համարվում են հայտնի ծովահենների կենսագրությունների գլխավոր աղբյուր:

Ջոնսոնի ինքնությունը հայտնի չէ, բայց, քանի որ նա շատ բան գիտեր նավաստու կյանքի մասին, ենթադրվում է, որ նա կարող էր լինել ծովահեն: Նա կարող էր նաև պրոֆեսիոնալ գրող լինել. տեղյակ լինելով ծովային կյանքից` օգտագործել է կեղծանուն:

2. Ջեք


Ջեք անվանում են մի չբացահայտված մարդասպանի, ով մեծ գործունեություն էր ծավալում հիմնականում Լոնդոնի աղքատիկ տարածքներում` 19 դարի վերջերին: Անունը վերցրված է այն նամակից, որն ուղարկել են Կենտրոնական Նորությունների գործակալություն, իսկ նամակագիրը պնդում էր, որ հենց ինքն է մարդասպանը:

Զոհերը կանայք էին, ովքեր գումար էին վաստակում` աշխատելով որպես մարմնավաճառ: Սպանություններն իրականանում էին հանրային տարածքներում` գիշերները կամ առավոտ լուսո:

Թերթերի տպաքանակն աճում էր այս ժամանակահատվածում: Նրանք գրում էին մի մարդասպանի մասին, ով կարողանում էր փախչել, իսկ ոստիկանությունը չէր կարողանում բռնել նրան` երբեմն ուշանալով միայն մի քանի րոպե:

Տարիների ընթացքում բազմաթիվ հեղինակներ, պատմաբաններ ու քննիչներ առաջարկել են վարկածներ` նրա և նրա զոհերի ինքնության վերաբերյալ:


1. Երկաթե դիմակով մարդը



Երկաթե դիմակով տղամարդը (մահացել է 1703 թվականի նոյեմբերի 19-ին) բանտարկյալ էր, որին պահել են մի քանի բանտերում: Այս տղամարդու ինքնությունը մանրակրկիտ քննարկվել է և հանդիսացել մի շարք գրքերի թեմա: Հետաքրքիր էր հիմնականում այն պատճառով, որ ոչ ոք չէր տեսել նրա երեսը, քանի որ այն դիմակով փակված էր: Շատերն ասում են, որ նա թագավորի երկվորյակ եղբայրն է եղել, մինչդեռ մյուսներն ասում են, որ նա թագավորի եղբայրն էր, բայց ոչ երկվորյակ եղբայրը: Կարծիք կա, որ հնարավոր է նա ժամանակին Ֆրանսիայի մարշալ է եղել: 1840-ական թվականների վերջին գրող Ալեքսանդր Դյուման անդրադարձավ այս թեմատիկային և զարգացրեց այն: Ըստ նրա` բանտարկյալը ստիպված է երկաթե դիմակ կրել: Նա հանդիսանում է Լուիս XIV-ի երկվորյակ եղբայրը, սակայն չգիտի դրա մասին, քանի որ ծնված օրից նրան բաժանել են իր երկվորյակ եղբորից: Դա արվել էր ժառանգների միջև հնարավոր բախումից խուսափելու համար: Ավելի ուշ, Լուիս XVI թագավորը, իմանալով գաղտնիքը, բանտարկել է եղբորը և ստիպել նրան, որ դիմակ կրի, որպեսզի ոչ ոք չճանաչի նրան:


Ավելացվել է ՝ 19.03.2013
Արդեն դիտել են : 1285 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն