Սթրեսը հաղթահարելու տարբերակներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
00:50
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Սթրեսը հաղթահարելու տարբերակներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայությունը, քնքշության պակասը, կարող են բացասական հետևանքներ ունենալ: Բացասական զգացմունքերից և դրանց առաջացրած տկարություններից ձերբազատվելու համար` խորհուրդ է տրվում օգտվել էմոցիոնալ ինքնապաշտպանության կոդեքսից:

1. Մի ամաչեք արտահայտել սեփական կարծիքը:

Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն, ապա վարեք օրագիր-նոթատետր: Ամերիկացի գիտնականները և բժիշկները հաստատում են, որ նման գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ, ոչ թանկ և գլխավորը ` շատ պարզ ու հասարակ միջոց է սթրեսի դեմ պայքարելու համար:

2. Արձակեք «ցասման » նետեր , կատարեք մերսում:

Ափերից դուրս եկած ժամանակ հին հռոմեացիները կոտրում էին այդ պահին ձեռքն ընկած կավե ամանները, իսկ անտիկ հույները բարկացած ժամանակ գնում էին նետ ու աղեղ արձակելու: Այսօր հոգեբանները խորհուրդ են տալիս պատից կախել թիրախ և փոքրիկ նետերով աշխատել խոցել նպատակակետը` միաժամանակ արտանետելով ձեր ներսում կուտակված զայրույթը: Նյարդային լարվածությունն անպայման կթուլանա: Մերսումը ևս լավագույն միջոցներից մեկն է բացասական զգացումներից ձերբազատվելու համար: Երկու ձեռքերի մատները դրեք ճակատին, շրջանաձև շարժումներով մերսելով մոտեցեք քունքերին, ապա մերսեք գլուխը` նախ ճակատից մինչև ծոծրակ, հետո ` հակառակը:

3. Ձեր մտքում թող իշխեն դրական զգացմունքները: 

Սնվեք` հեևելով որոշակի կանոնների: Մտածեք այն բաների մասին, ինչ ունեք, և այն մասին, թե որքան բան չունեք: Աշխատեք չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցակրած ժամանակի համար: Հիշեք հայտնի օրենքը. եթե ինչ-որ տեղից ինչ-որ բան պակասել է, հաստատ մի ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է: Այն մարդիկ, որոնք հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից:
Պարզվել է, որ մեր սնունդը նույպես կարող է « կառավարել» մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ: Մեկ գավաթ սուրճը կամ տաք շոկոլադը, որևէ միրգ` կամ պարզապես ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն ձեզ մոռանալ մանր-մունր տհաճությունները: 

4. Գիտակցեք ձեր հնարավորությունների սահմանը:

Նյարդային սթրեսից համեմատաբար շատ են տառապում մաքսիմալիստները, որոնք ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք երաշխավորված չէ անհաջողությունից: Աշխատեք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները, աշխատել ուժերի ներածին չափով: Ուրախացեք ձեր կատարած գործով, գիտակցեք, որ մարդն անսխալական չէ, ընդունեք ձեր անհաջողությունները և մի վազեք անիրականալի երազանքների հետևից:

5. Աշխատեք կախվածության մեջ չլինել շրջապատից:

Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց 
կարծիքը, անվստահ լինելով, չեք պաշտպանում ձեր տեսակետը, այնքան հոգեբանորեն դուք խոցելի եք: Ակտիվացրեք ձեր ներքին «ես »-ը, ապավինեք ինքներդ ձեր ուժերին, հնարավորինս քիչ դիմեք ուրիշների խորհրդին, փորձեք ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից :

6. Մի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը:

Մի փորձեք շրջապատին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, եթե նույնիսկ 100%-ով համոզված եք դրանում: Լեոնարդո դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք կատեգորիայի: Առաջինները տեսնում են այն, ինչ որ դուք. նրանց հետ հեշտ է լեզու գտնել: Եկրորդները ունակ են տեսնել քո ցույց տված պատկերի իրական գույները. սրանց հետ, համենայն դեպս, կարելի է բանակցություններ վարել: Երրոդները նայում են ամբողջ ուշադրությամբ և ոչինչ չեն տեսնում. նրանց որևէ բան ապացուցելը նույն է, ինչ կույրին սովորեցնեք սպեկտրալ անաիզ:

7. Սովորեք իրապես գնահատել ձեզ

Ամերիկացի հոգեբանները ունեն մի մասնագիտական անեկդոտ. այցելուհին հարցնում է .« Ո՞վ եք դուք » : Շիզոֆրենիկը առանց մտածելու պատասխանում է . «Ես Աբրահամ Լինքոլնն եմ » : Սթրեսից ընկճված նեվրոտիկը ասում է .«Ես կուզեի նախագահ դառնալ, բայց չեմ կարող, փող չունեմ, ամեն ինչը վերահսկում են օլիգարխները» : Նորմալ մարդը դատում է այսպես .«Ես ես եմ, Աբրահամ Լինքոլնը`Աբրահամ Լինքոլնը: Ես իմ խնդիրներն ունեմ, նա` իր»: Կարողացեք գնահատել ձեր ունեցածը . դա է կյանքի գլխավոր իմաստությունը և միակ միջոցը` պահպանելու ներքին ներդաշնակությունը, առանց որի հնարավոր չէ երազել ամուր առողջության մասին:

8. «Լվացեք» ձեր սթրեսը ծորակի ջրով

Ոչ մի միջոց այդքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանք ընդունեք կամ կանգնեք ցնցուղի տակ, և տաք ջրի հաճելի շիթերը կլվանան – կտանեն օրվա ընթացքում կուտակված լարվածությունը: Լոգանք ընդունելիս խորը շունչ քաշեք, դեմքի կզակը և քիթն ընկղմեք ջրի մեջ և արտաշնչեք քիչ բացված շրթունքների արանքից. մտածեք, որ դուք արտամղում եք օրվա ընթացքում կուտակված զայրույթը, լարվածությունը: Եթե լոգանքի կամ ցնցուղի հնարավորություն չունեք, ապա լայն շիթով բացեք ծորակը և թողեք, որ ջուրը հոսի` ցայտեր անելով: Նստեք լվացարանին այնքան մոտ, որ կաթիլները ցայտեն ձեզ վրա, շնչեք այն 10 րոպե:

9. Մի խնայեք ձեր ժպիտը

Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է. բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձանան, հենց այդ պահին ուղեղին է հասնում ռեֆլեկտորային ազդակը ` կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի: Կատարեք ամենապարզ ու հասարակ հակասթրեսային վարժությունը. փակեք աչքերը և ժպտացեք 5-10 րոպե ` կրկնելով կախարդական արտահայտությունը. « Ամեն ինչ լավ կլինի»:Եվ, իրոք, կլինի:

10. Լաց եղեք ու թեթևացեք

Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ։ Տղաները, որոնց մանկությունից ներշնչում են, որ լաց լինելը ամոթ է և վայել չէ տղամարդուն, մեծանալով՝ սկսում են տառապել փնջաձև գլխացավերից, որը կոչվում է այրական միգրեն։ Գլխացավի այս տեսակը կանանց չի սպառնում, որովհետև նրանց չի արգելվում լաց լինել։ 

11. Ականջ դրեք ձեր ներքին ձայնին

Անհաջողության շրջանը լավ առիթ է մտքիդ եկածն անելու համար։ Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որևէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, հիմա մի կորցրեք այդ հնարավորությունը։ Ինքներդ ձեզ հրահանգ տվեք՝ հիմա կամ երբեք։ Առաջարկում ենք մեկ այլ տարբերակ, նոր զգեստ գնեք, կտրուկ փոխեք սանրվածքը, մի խոսքով, ինքներդ ձեզ համար ավելի հաճախ կազմակերպեք փոքրիկ տոներ, քանի որ արժանի եք։ Եվ վերջապես, կարող եք մեծ մաքրություն կազմակերպել։ Թափթփված, անհարմարավետ բնակարանը, անկախ ձեր կամքից, ազդում է ձեր մտքերի եւ տրամադրության վրա։

աղբյուր` http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/480297528675322



Ավելացվել է ՝ 19.12.2012
Արդեն դիտել են : 912 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն