7 կանոն հեռավորության վրա սերը վառ պահելու համար
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
20:25
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

7 կանոն հեռավորության վրա սերը վառ պահելու համար



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Այն զույգերը, որոնք օբյեկտիվ պատճառներով ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում բաժանվել, պետք է ամեն ինչ անեն, որ վառ պահեն սիրո կրակն անգամ հեռավորության վրա: Իրարից հեռու լինելը բացասական կողմերի հետ մեկտեղ ունի նաև դրական կետեր: Եվ միայն Ձեզնից է կախված՝ արդյոք կհանգչի սերը, թե նոր բոցերով կվառվի: LN-ն իր ընթերցողներին է ներկայացնում 7 կանոն' հեռավորության վրա սերը պահպանելու և ավելի ուժեղացնելու համար:

Հավատարիմ եղեք, ինչ էլ որ դա պահանջի Ձեզնից: Գայթակղո՞ւմ են: Դա Ձեզ համար չէ, պետք է կարողանաք տիրապետել Ձեզ: Զուտ ֆիզիոլոգիական պատճառներից ելնելով՝ տղամարդկանց համար ավելի դժվար է հավատարիմ լինելը, սակայն դա չի ենթադրում, թե կանայք պետք է դավաճանված լինեն:

Մի ակնարկեք և մի հարցրեք, թե որտեղ և ում հետ է անցկացրել երեկոն: Վստահեք անխոս: Միայն վստահության շնորհիվ զույգը կարող է հաղթահարել հեռավորությունն առանց կորուստների:

Սովորեք հիշեցնել Ձեր մասին: Դա կարող է լինել նկարի, sms-ի կամ մեկ այլ բանի միջոցով: Զանգահարեք, որպեսզի «բարի լույս» ասեք: Մանրուքները մեծ ազդեցություն ունեն սիրո վրա: Առեղծվածային նամակներ ուղարկեք նրան, այնպիսի հաղորդագրություն, որ նա միանգամից չկռահի' ինչի մասին է խոսքը:

Ժամանակ առ ժամանակ սեքսի սեանսներ անցկացրեք հեռախոսով: Դա կտրուկ կբարձրացնի հարաբերությունների ջերմաստիճանը: Նաև զուգահեռ տեղյակ կլինեք Ձեր զուգընկերոջ սեքսուալ պատկերացումների մասին:

Անակնկալ նվերներ ուղարկեք: Նամակ գրեք, բայց ոչ էլէկտրոնային: Ձեր ձեռագիրն ու գրելաձևը Ձեր ներկայության պատրանքը կստեղծեն նրա մոտ: Չմոռանաք նամակի վրա մի փոքր օծանելիք ցանել, այն, որը նա ամենից շատն էր սիրում:
Հետաքրքրվեք նրա խնդիրներով:

Օգտագործեք յուրաքանչյուր միջոց' նրան տեսնելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am


Ավելացվել է ՝ 17.09.2012
Արդեն դիտել են : 1800 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն