Ռեզյումեյի անհրաժեշտությունը օրինակներ,կազմելու խորհուրդներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
09:45
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ռեզյումեյի անհրաժեշտությունը օրինակներ,կազմելու խորհուրդներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Իսկ ինչ է ռեզյումեն ?

Ռեզյումեն դա 5-6 բլոկից բաղկացած (սովորաբար word դոկումենտով պատրաստված) ֆայլ է ,որը եկել է փոխարինելու հնուց եկած ինքնակենսագրությանը.

Ինչ նպատակ ունի ռեզյումեն ?

Ռեզյումեյի նպատակն է հակիրճ ներկայացնել աշխատողի մասնագիտական ունակությունները,աշխատանքային փորձը,կրթվածությունը և ձեռքբերումները,



Ինչ կարևորություն ունի ռեզյումեն մեր օրերում ?

Մեր օրերում աշխատանքի ընդունվելու համար կան մի քանի փուլեր,որոնք պետք է անցնել,որից հետո միայն ընդունվել աշխատանքի .
 Ռեզյումեները օգնում են գործատուներին գտնել թափուր տեղը լրացնելու լավագույնս համապատասխանող թեկնածուին
Ընկերությունների մեծ մասը  պահանջում են որպեսզի աշխատողները իրենց Ռեզյումեն ուղարկեն էլ.փոստին.
Կարելի է ասել առաջին քայլը,որը պետք է գրավի ձեր գործատուին դա ձեր կազմած ռեզյումեն է ,այդ իսկ պատճառով շատ արևոր է ունենալ գրագետ և գրավիճ ռեզյումե.


Ինչ ինֆորմացիա է պարունակում ռեզյումեն?

Նկար 3*4(մոտ) չափսի
Նկարը շատ կարևոր է տեղադրել ռեզյումեյում.
Նկարում պետք է երևա ձեր դեմքը

 
Անձնական տեղեկատվություն

Նշեք Ձեր անուն ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը և էլ. փոստը:

Նպատակ

Սա պարտադիր չէ, բայց կարող է պարզաբանել կարիերայի հետ կապված Ձեր երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները: Ընդունելի է այն դեպքում, երբ աշխատանքը, որը դուք փնտրում եք, չի կարող լրիվ դրույքով լինել: Օգտագործեք արտահայտություններ, որոնք ուրվագծում են Ձեր հետաքրքրությունների շրջանակը և նշեք ցանկալի պաշտոնը: Խուսափեք ընդհանուր միտք արտահայտող ձևակերպումներից, ինչպիսիք են` ՙառաջընթացի հնարավորություն՚, ՙմարդկանց հետ շփվելու հնարավորություն ընձեռող պաշտոն՚ կամ ՙառաջադիմական ընկերություն՚ և այլն:

Կրթություն

Սկսեք ամենավերջին կրթական աստիճանից: Նշեք ԲՈՒՀ-ի կամ քոլեջի անունը և վայրը, ստացած կոչումը, մասնագիտացումը, ուսումնառության տարիները: Կարելի է ներառել նաև առաջադիմությունը: Միջնակարգ դպրոցի հիշատակությունը պարտադիր չէ:

Աշխատանքային փորձ

Նկարագրեք Ձեր աշխատանքային փորձը, ներառյալ լրիվ և կես դրույքով աշխատանքները, ինչպես նաև արտադրական պրակտիկան: Նշեք աշխատանքի անցնելու տարեթիվը, կազմակերպության կամ ընկերության անվանումը, քաղաքը և մարզը և Ձեր պաշտոնը: Նկարագրեք Ձեր պարտականությունները: Աշխատանքները թվեք հակառակ ժամանակագրությամբ:

Անդամակցություն

Նշեք բոլոր մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպությունների, ակումբների Ձեր անդամությունը, և ներգրավվման տարեթվերը: Նշեք նաև վերոնշյալ կազմակերպություններում Ձեր զբաղեցրած պաշտոնները:

Հմտություններ

Ներառեք այնպիսի տեխնիկական հմտություններ, ինչպիսիք են համակարգչային ծրագրերի իմացությունը և լեզուները: Օտար լեզուների դեպքում անհրաժեշտ է նշել իմացության աստիճանը:

Այլ կատեգորիաներ

Կարելի է մատնանշել այլ կարևոր տեղեկություններ: Օրինակ` զինծառայություն, տպագրված նյութեր, հատուկ դասընթացների մասնակցությունը, լիցենզիաներն ու վկայականները:

Երաշխավորագրեր

«Երաշխավորագրերը կներկայացվեն ցպահանջ» արտահայտությունը շատ տարածված է: Սակայն, եթե տեղը սահմանափակ է, այն կարելի է չնշել: Որպես ընդհանուր կանոն անհրաժեշտ է հիշել` հարցազրույցի գնալիս ձեռքի տակ ունեցեք երաշխավորագրեր կամ երաշխավորողների ցուցակ: Ներառեք 3-5 երաշխավորողների անուններ, որոնցից գոնե 1-ը կրթական հաստատությունից է (օր.` դասախոս), մյուսը կվկայի Ձեր աշխատանքային փորձի մասին (օր.` ղեկավար), ընտանիքի անդամներին, ընկերներին բացառեք այդ ցուցակից: Ներառեք երաշխավորողների անունները, ազգանունները, հասցեները, էլ. փոստը, հեռախոսահամարները, և պաշտոնները: Վերոնշյալ մարդկանց ցուցակում ընդգրկելու համար ստացեք նրանց համաձայնությունը:


Ահա մի քանի պատրաստի ստանդարտ ռեզյումեների  որոնք կարող եք ներբեռնել և դրա կմախքի վրա ստեղծեք ձեր անձնական ռեզյումեն



Ռեզյումեն ներբեռնելու համար սեղմեք օրինակ գրվածի վրա.






Ավելացվել է ՝ 04.08.2012
Արդեն դիտել են : 39923 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն