Քնի կարևորությունը և անհրաժեշտությունը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
21:16
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Քնի կարևորությունը և անհրաժեշտությունը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Քունը շատ կարևոր է մարդու համար .
Փորձենք պարզել, թե ինչքան պետք է քնի մարդ որպեսզի կարողա առույգ մնալ օրվա ընթացքում.
Եթե դուք թույլ եք տալիս ձեր օրգանիզմին հանգստանալ այնքան,որքան անհրաժեշտ է, ապա դուք ողջ օրվա ընթացքում կարողանում եք լինել առույգ,ձեր ռեակցիաները լավ են աշխատում ,ուղեղը արագ է աշխատում .
Երբ մի քանի օր դուք թույլ տաք ձեր օրգանիզմին լիարժեք հանգստանալ դուք արդյունքը կզգաք ` ավելի ակտիվ ,ավելի թարմ կլինեք ,ուղեղը ավելի արագ կաշխատի ,բարձր տրամադրություն կունենաք,կյանքով լի կլինեք.


Ինչքան է լիարժեք քնի ժամանակը ?

Սովորաբար մարդկանց պետք է լինում  7-10 ժամ օրգանիզմը լիարժեք հանգստի վիճակի բերելու համար .
Ընդունված է ասել 8 ժամ ,բայց մարդկային օրգանիզմները շատ տարբեր են և կախված դրանից տարբեր մարդկանց մոտ օրգանիզմը տարբեր ժամանակահատվածում է ձեռք բերում հանգստի վիճակ.
Եկեք հասկանանք մի բան,որ եթե մենք գնում ենք քնելու ժամը 23:00 և մոտ կես ժամ զրուցում  ենք ընկերուհու հետ այնուհետև արթնանում ենք ժամը 07:00 ին դա չի նշանկում որ մենք քնեցինք 8 ժամ .
Քունը դա այն ժամանակահատվածն է երբ մեր ուղեղը անջատվում է և մենք իրոք քնած ենք .
Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է որ մարդկանց 93 % ին անհրաժեշտ է 1 ժամ ավել քուն քան նրանք քնում են.
Փորձերի արդյունքում տարբեր մարդիկ քնել են և արթնացել են ոչ թե զարթուցիչից այլ ինքնուրույն և մոտ 93 %-ը արթնացել է 1 ժամ ուշ սովորականից.
Մարդու համար լիարժեք քունը դա այն ժամանակահատվածն է ,որից հետո նա իրեն լիարժեք հանգիստ է զգում.


Եկեք պարզենք թե ամեն մեկիս ինչքան ժամանակ է պետք քնելու համար .

Սկսեք ամենասկզբից քնելով 8 ժամ .
Քնեք ժամը 11 ին արթնացեք 7 ին ,եթե դուք ավելի շուտ արթնանաք դա կնշանակի որ ձեզ ավելի քիչ ժամանակ է պետք ,եթե ավելի ուշ` ապա ավելի շատ.
Հիշեցնեմ ,որ քնել 11 ին նշանակում է 11 ին քնած լինել.
Այս եղանակով դուք կարող եք պարզել ձեր քնի նորման` ինչը շատ կարևոր է .

Երբ մի քանի օր արդեն նույն գրաֆիկով եք արթնանում  պետք է արդեն անցնել հաջորդ փուլին .
Փորձեք քնել 15-20 րոպե շուտ սովորականից և արթնանալ առանց զարթուցիչի.
Եթե զարթուցիչը արթնացնում է ձեզ դա նշանակում է որ նա ձեզ խանգարում է քնել և եթե դուք չեք արթնացել և դա նշանակում է ձեր օրգանիզմին պետք է դեռ հանգիստ.
Պետք է սովորել առանց զարթուցիչի օգնության արթնանալ որպեսզի օրգանիզմը զգա որ արդեն ստացել է բավական հագիստ և առանց զարթուցիչ դուք արթնանաք.

Ձեր քունը պետք է լինի անխափան օրվա ընթացքում լիարժեք լինելու համար
Երբ ձեր քունը խափանվում է դուք օրվա ընթացքում չեք կարողանում լավ մտածել,քնկոտ եք և կարելի է ասել լիարժեք չեք.
Լավ քունը օգնում է լավ կենտրոնանալ .
Հայաստանում շատ ընդունված է ուսանողների շրջանում գիշերները պատրաստվել քննությանը մեկնաբանելով "Գիշերը աղմուկ չկա".
Ինչ-որ չափով հասկանալի է ,բայց երբ դուք չեք քնում ձեր ուղեղը չի կարողանում լիարժեք ընկալել ամեն ինչ ,իսկ առավոտյան երբ գնում եք քննության դուք արդեն չեք կարողանում ընկալածի վրա կենտրոնանալ.

Ընդհանրացնենք քնի կարևորությունը .
Քունը մեզ օգնում է `

Առույգ լինել օրվա ընթացում .
ՈՒղեղին լիարժեք աշխատանքին.
Կենտրոնանալ .
Ռեակցիաներին ` լավ աշխատել
Բարձր տրամադրություն ունենալ օրվա ընթացքում .
Պատրաստել օրգանիզմին ծանրաբեռնված օրվան.
Օրվա ընթացքում թար և առույգ լինելում.

Կարելի է ասել մարդու ողջ օրը սերտ կապակցված է նրա քնի հետ.


Ավելացվել է ՝ 16.04.2012
Արդեն դիտել են : 2342 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն