Ո՞ւմ հետ ամուսնանալ. խորհուրդներ աղջիկներին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
06:54
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ո՞ւմ հետ ամուսնանալ. խորհուրդներ աղջիկներին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Խորհուրդներ աղջիկներին: Ում հետ ամուսնանալ: Ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Կարևոր է իմանալ, թե ում հետ միշտ հետաքրքիր կլինի, ուրախ, անհոգ, ում հետ անտանելի: Ձեզ ենք ներկայացնում տղամարդկանց մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, կենսակերպով: Փորձեք ընտրել Ձեր տարբերակը :)

Ճնշված. Սա ավելի ճիշտ ոչ թե տղամարդու տեսակ է, այլ հոգեվիճակ, անցումային շրջան: Եթե Դուք որոշել եք հանդիպել տղամարդու հետ, որը վերջերս է բաժանվել իր նախկինից, կամ ուրիշ անախորժություններ ունի, ապա այդ դեպքում պետք է պատրաստ լինեք, որ յուրաքանչյուր անհեթեթության պատճառով նա կարող է հունից դուրս գալ, դառնալ անկառավարելի: Եթե տղամարդը Ձեզ դուր է գալիս, և Դուք պատրաստ եք անվերջ լսել նրա մենախոսությունները պատահածի մասին, ապա պետք չէ նրանից հրաժարվել:

Գործնական. Նա իրեն ուժեղ և գրեթե ամենակարող է համարում, որովհետև կարող է սեղան պատվիրել ռեստորանում և հետաքրքիր հանդիպումներ կազմակերպել հեղինակավոր մարդկանց հետ: Նա ագրեսիվ է և ձգտում է միշտ դոմինանտության: Նրա մոտեցումը կանաց հանդեպ միակն է` կամ դու ընդունում ես ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, կամ մենք բաժանվում ենք: Պետք է բավականաչափ ուժ ներդնեք, որպեսզի այս մարդը չհամարի Ձեզ իր գործնական ձեռքբերումներից մեկը:

Երազող. Սա այն տղամարդն է, որի պլանները շատ քիչ առնչություններ ունեն իրականության հետ: Նրա առօրյան լեցուն է անսպասելի, չնախատեսված պլաններով: Երազողներին դժվար չէ տարբերել. նրանք հաճախ են փոխում աշխատանքը, որովհետև չեն հարմարվում ոչ մի կոլեկտիվում: Նա երազում է փոխել աշխարհը, իսկ առօրյայում ի վիճակի չէ անգամ նորմալ հյուրեր ընդունել: Նրանք լավ տարբերակ են ղեկավար կանանց համար, ովքեր համաձայն են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, ունեն հստակ նպատակներ:

Միայնակ. Պատկերացրեք մի հանգիստ մարդու, ով սիրում է երկարատև մնալ միայնակ: Այսպիսի տղամարդկանցից շատերը ընկերասեր են, բարեհոգի, բայց որպեսզի իրենց լավ զգան, նրանք պետք է այնքան ժամանակ անցկացնեն միայնակ, որքան Ձեզ հետ:

Ռոմանտիկ. Նրանք սիրահարվում են վայրկենական: Նրանց հետ մի քանի օր շփվելով` դուք Ձեզ ավելի խելացի, ավել բարեկազմ և գեղեցիկ կզգաք, քան առաջ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք չեն սիրում երկարատև հարաբերություններ: Չեք հասցնի նկատել անգամ, թե ինչպես նա այլևս Ձեր կողքին չէ: Ռոմանտիկները հիանալի տարբերակ են այն կանանց համար, ովքեր վերջերս անձնական դրամա են ապրել և ընկճված են: Նա միանգամից Ձեզ ոտքի կկանգնեցնի և կսովորեցնի գնահատել կյանքը: Պատասխանատու. Նա պատասխանատու է սիրելի կնոջ, իր ընկերների և նույնիսկ կնոջ ընկերների համար: Պարզ և զարգացած տրամաբանությունը թույլ է տալիս նրան լուծել խնդիրները գրեթե առանց վրիպումների: Նրա հետ ձանձրալի չէ, կարող է խուսափել անիմաստ երեկոներից, հանդիպումներից և իր ժամանակը տրամադրել սպորտին կամ մեկ ուրիշ օգտակար զբաղմունքի: Այսպիսով, եթե Ձեր կյանքում հայտնիվ պատասխանատու տղամարդ, մի հապաղեք, ամուսնացեք նրա հետ:

Զոհ. Այսպիսի տղամարդիկ գրավում են հենց առաջին հայացքից: Եվ միայն որոշ ժամանակ հետո Դուք կհասկանաք, որ նրա բոլոր անհաջողություններում մեղավոր է ուրիշ մեկը: Երբեմն նա այնքան տխուր, ընկճված տեսք ունի, որ նրան մերժել պարզապես հնարավոր չի լինում: Նա կգնահատի Ձեր հոգատարությունը, բայց մի հավատացեք նրա խոսքերին կուրորեն:

Չհղկված ադամանդ. Աշխատանքի վայրում նրան գնահատում են, կոլեգաները հարգում են: Սա տղամարդկանց այն տիպն է, որոնք ամեն ինչի այս կյանքում հասնում են ինքնուրույն: Սովորաբար նրանց կոստյումն այնպիսի տեսք ունի, որ ասես քնել է այն հագին, իսկ կոշիկների նախնական գույնն ընդհանրապես անհնար է կռահել: Նրանք լավ «աշակերտներ են » : Նրանք հիանալի են այն կանանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:



Ավելացվել է ՝ 05.02.2013
Արդեն դիտել են : 1154 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն