Օրը սկսեք մեկ բաժակ ջրից և կիտրոնից և կլինեք էներգիայով լի
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
13:27
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Օրը սկսեք մեկ բաժակ ջրից և կիտրոնից և կլինեք էներգիայով լի



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Օրը սկսեք մեկ բաժակ ջրից և կիտրոնից և կլինեք էներգիայով լի

Սովորական խմելու ջուրն ու կիտրոնի հյութը լավագույն բնական էներգետիկներն են: Մարդկանց մեծամասնությունն այժմ հիմնվում է կոֆեինի կամ արհեստական էներգետիկ ըմպելիքների վրա, որոնք պարունակում են քիմիական տարրերի մեծամասնությունը ու Ձեզ էներգիա են հաղորդում արհեստական ճանապարհով` արյան մեջ շաքարի պարունակությունը շատացնելու ու թթվային պրոցեսների խթանման հաշվին:

Երկարատև օգտագործման պարագայում դա կարող է հանգեցնել օրգանիզմի բնական գործառույթների խանգարմանն ու վտանգավոր հիվանդությունների զարգացմանը: Կոֆեինն օրգանիզմից հանում է անհրաժեշտ հանքանյութերն ու էլեկտրելիտները: 

Սուրճ ըմպելուց հետո մարդիկ որոշակի ճնշում են զգում, քանզի կոֆեինը ճնշում է գործադրում մակերիկամների վրա: Սուրճը խթանում է այդ օրգանների աշխատանքը, որպեսզի այն կարճ ժամանակում արտադրի առավելագույն քանակությամբ ադրենալին ու նորադրենալին: 

Մինչդեռ առավոտյան թարմանալը շատ ավելի հեշտ է: Քնից հետո օրգանիզմին պարզապես անհրաժեշտ է այնպիսի հեղուկ, որը կհեռացնի տոքսինները և կլավացնի բջիջների աշխատանքը: 

Կիտրոնը վիտամին P-ի  բնական աղբյուր է, որը մի քանի անգամ ուժեղացնում է վիտամին C-ի աշխատանքը: Համաձայն ուսումնասիրություններին` մաքուր ջրի օգտագործումը լավացնում է կապիլյար անոթների թափանցելիությունը, ինչպես նաև արյան շրջանառությունը: Հետևաբար, եթե Դուք Ձեր օրը սկսեք կիտրոնով ջրից, օրվա  ընթացքում  կլինեք առույգ, ակտիվ և էներգիայով լի: 

Աղբյուրը` Doctors.am



Ավելացվել է ՝ 04.12.2011
Արդեն դիտել են : 4676 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն