Ու՞զում ես լինել մոդայիկ երիտասարդ, հիշիր 7 կանոն…
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
04:56
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ու՞զում ես լինել մոդայիկ երիտասարդ, հիշիր 7 կանոն…



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Ու՞զում ես լինել մոդայիկ երիտասարդ, հիշիր 7 կանոն…


1.Պետք  չէ լինել թափթփված:
Շատերը երբեմն չեն էլ հասկանում, թե ինչքան տգեղ է, երբ տանից դուրս են գալիս պոկված կոճակով, ճմրթված կամ կեղտոտ հագուստով: Պետք է ինքդ հետևես քո շորերի մաքրությանն և կոկիկությանը:
 2.Պետք է երեկոյան քնելուց առաջ պատրաստել հաջորդ օրվա հագուստը: 
Հաճախ, առավոտյան վազվզոցի մեջ արագ կողմնորոշվել չի հաջողվում, ու ստիպված հագնում ես երեկվա տաբատն ու սվիտերը, որոնք արդեն հասցրել են հոգնեցնել: Հրաշալի կլիներ զարմացնել ընկերուհիներին ինչ-որ յուրահատուկ ու թարմ հագուստով: Կարևորը դրա մասին նախօրոք մտածելն է:
3.Փորձիր յուրահատուկ լինել:
Մի սովորիր միօրինակ հագուստի: Օրինակ կան աղջիկներ, ովքեր սիրում են ջինսեր և մոռանում են, որ գոյություն ունեն շրջազգեստներ ու կիսաշրջազգեստներ: Նույնիսկ ունենալով ոչ մեծ քանակությամբ հագուստի տեսականի, կարելի է տարբեր համադրություններ ստանալ, ինչը կարող է լինել նորաձև ու թարմ
4.Հագուստը կուռք մի դարձրու:

Հագուստը քո արտաքին ձևավորումն է, իսկ ի՞նչ կա քո ներսում: Հիշիր`հագուստով ընդունում են, խելքով` ճանապարհում: Խելացի մոտեցիր քո հագուստին: Մի շտապիր գնել մեծ քանակությամբ նորաձև հագուստ, այն հաջորդ սեզոնին էլ նորաձև չի լինի: Ավելի լավ է ամեն տարի գնել մեկ-երկու նորաձև զգեստ և համադրել դասական հագուստի հետ:
5. Ընտրիր քո ոճը:
Դա գուցե երիտասարդական ավանգարդ ոճն է, գուցե խիստ դասականը: Կարևորը շորերի ու գույների ճիշտ համադրությունն է: Հագուստը պետք է ընդգծի կառուցվածքի առավելությունները և փակի թերությունները:
6. Կարևորը  ոչ թե ինչ ես դու կրում, այլ` ինչպես ես կրում:
Ինչքան էլ գեղեցիկ ու մոդայիկ հագնված լինես, բայց քայլես ոտքերդ քարշ տալով, կորացրած մեջքով , դու միայն խղճահարություն կառաջացնես: Բայց եթե քայլվածքդ ձիգ է, վսահ, քայլում ես գլուխդ բարձր, ապա կարժանանաս միայն հիացմունքի և կդառնաս նորաձևության ստեղծողը:
7. Մի մոռացեք աքսեսուարների մասին:
Թվում է, թե մանրուքներ են, բայց դրանք ամբողջացնում են քո կերպարը: Խոսքը օղերի, ապարանջանների, գոտիների և այլ իրերի մասին է, որոնց ճիշտ ու ճաշակով համադրությունը  կդարձնի քո ամենօրյա հագուստը հետաքրքիր ու նորաձև:


Ավելացվել է ՝ 08.08.2012
Արդեն դիտել են : 4754 անգամ torostops
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն