Մի վախեցեք ...
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
06:50
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Մի վախեցեք ...



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Մի վախեցեք  մարդկանց աչքերի մեջ նայելուց,վախեցեք  այն պատճառից,որը ստիպում է ձեզ փախցնել հայացքը:
Մի վախեցեք լուռ լինելուց: Վախեցեք անընդհատ անիմաստ խոսելուց ու լռությունը չհասկանալուց:
Մի վախեցեք արտահայտել ձեր մտքերը: Վախեցեք ձեր անգրագիտությունից,որը թույլ չի տալիս մտքերը ճիշտ շարադրել:
Մի վախեցեք մտածելուց: Վախեցեք ձեր այն բոլոր բառերի համար,որոնք ասում եք  առանց հասկանալու,գիտակցելու,ըմբռնելու:
Մի վախեցեք սիրելուց: Վախեցեք սերը գռեհկություն սարքելուց ու սխալ մարդու  սիրելուց:
Մի վախեցեք ձեր կարծիքն արտահայտել ընկերների մոտ: Վախեցեք այն ընկերներից,որոնք այնքան թերզարգացած են,որ չեն հասկանում,չեն ընդունում ձեր տեսակետը:
Մի վախեցեք փոփոխություններից:Վախեցեք ձեր այժմյան տաղտկալի ու  միանման վիճակից:
Մի վախեցեք ապագայից: Վախեցեք այն վայրկյանների համար,որոնք դուք հենց հիմա սպանում եք:
Մի վախեցեք  ցավոտ ճշմարտությունից:Վախեցեք քաղցր ստից:Սուտը սուտ է մնում,ինչքան էլ քաղցր լինի:

Մի վախեցեք սիրել ձեր հայրենիքը: Վախեցեք օտարամոլից ու սեփական հայրենիքը ուրացողից:
Մի վախեցեք հավատալ Աստծուն: Վախեցեք կեղծ հավատացյալից ու կեղծ անհավատից:
Մի վախեցեք սիրել ձեզ: Վախեցեք ինքներդ ձեզ ատելուց,սեփական "ես"-ը կորցնելուց:
Մի վախեցեք  հայելու մեջ նայել:Վախեցեք նրանից,որ մի օր հայելին կարող է ուղղակի չլինել,միգուցե հնարավորություն այլևս չլինի:
Մի վախեցեք ժամանակից: Վախեցեք սպանված օրերից:
Մի վախեցեք ձեր երազանքներից: Վախեցեք ձեր ծուլությունից,որը կսպանի երազանքը:
Մի վախեցեք պարզ ու  հասարակ լինելուց: Վախեցեք դատարկ բարդությունից
Մի վախեցեք գրել մեկնաբանություններում,որ շատ լավն էր հոդվածը վախեցեք անտարբեր անցնելուց...
Մի վախեցեք...Ուղղակի մի վախեցեք...




Ավելացվել է ՝ 15.11.2011
Արդեն դիտել են : 4104 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն