ՄԻ քանի միջոց գիշերները հաց չուտելու
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
26.09.2017
06:55
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


Յուղման կետեր Աջափնյակում

Mercedes - ի պահեստամասեր


  Lesson.am ի Զեղչեր
  20 % զեղչ Բոլոր դասընթացների համար

  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

ՄԻ քանի միջոց գիշերները հաց չուտելու



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
1.Խաբեք ստամոքսին հեղուկներով, խմեք մեկ բաժակ հանքային ջուր  կիտրոնի շերտով, մեկ բաժակ լոլիկի հյութ կամ մեկ գավաթ կանաչ թեյ:  Հեղուկը կլցնի դատարկ ստամոքսը և կբթացնի քաղցի զգացումը:

2.Տաք լոգանք ընդունեք: Դա նվազեցնում է ախորժակը, օգնում է թուլացնել նյարդերը: Առատ քրտնարտադրությունը, իր հերթին, կօգնի ձերբազատվել օրգանիզմի հավելյալ հեղուկի արգասիքներից:
3.Եթե քաղցն անհաղթահարելի է թվում, ապա զբաղվեք թեթև մարմնամարզությամբ: Դա կօգնի Ձեզ մոռանալ սառնարանին մոտենալու անկառավարելի ձգտումը և  կայրի որոշ կալորիաներ: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ախորժակը, սակայն պետք է խուսափել գերմարզումից, այլապես հնարավոր չի լինի քնել:
4.Առոմաթերապիան քաղցի զգացումը հաղթահարելու մեկ այլ միջոց է: Շնչեք գրեյփֆրուտի կեղևի, անուշահոտ յուղի կամ օծանելիքի բույրը, վառեք հոտավետ մոմեր: Այս պարագայում ծաղիկների և մրգերի բույրերն ավելի արդյունավետ են: Քաղցի և հոտառության կենտրոնները իրար մոտ են գտնվում, հետևաբար առոմաթերապիան ժամանակավորապես բթացնում է քաղցի զգացումը:
5.Կազմակերպեք մրգերով, անյուղ յոգուրտով կամ դառը շոկոլադով թեթև դեսերտ ընթրիքից հետո: Դա կբարձրացնի տրամադրությունը և կօգնի պայքարել քաղցի զգացողության դեմ:
6.Ընթրիքը մի համեմեք համեմունքներով: Դրանք մեծացնում են ախորժակը և գրգռում քաղցի զգացումը նույնիսկ ուտելուց հետո:
7.Տեսադաշտից հեռու պահեք կալորիաներով հարուստ ուտելիքը, փոխարենը մատչելի տեղերում դրեք մրգեր և բանջարեղեն:
8.Քնելուց առաջ գնացեք զբոսանքի: Դա կշեղի Ձեզ ուտելու ծանր մտքից: Մյուս կողմից, թարմ օդը կարող է մեծացնել ախորժակը, հետևաբար ընտրեք զբոսանքի այնպիսի ժամ, որից անմիջապես հետո կարող եք քնել:
9.Ծամեք առանց շաքարի մրգային մաստակ: Ծամելը և քաղցր համը կօգնեն խաբել ախորժակը:
10.Մաքրեք ատամները: Ատամները մաքրելուց հետո չուտելու պայմանական  ռեֆլեսքը կօգնի խուսափել ուտելուց:
11.Պատկերացրեք Ձեզ գեղեցիկ, նրբակազմ, ամենագրավիչ ու ամենացանկալի: Նման հեռանկարը կստիպի հրաժարվել ուտելու գաղափարից:
12.Եթե դժվար եք պատկերացնում, ապա նայեք ժամանցային ամսագրերի բարեկազմ գեղեցկուհիներին, նրանց նմանվելու ցանկությունը ուտելու ցանկությունից ուժեղ կգտնվի:


Ավելացվել է ՝ 31.01.2012
Արդեն դիտել են : 3498 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն