Կոշիկների խնամք
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
19:01
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Կոշիկների խնամք



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
 

Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր սեզոնի համար նոր կոշիկներ գնեք, հատկապես, եթե հին կոշիկներից դժվար է հրաժարվել: Ճիշտ խնամքի դեպքում կոշիկները երկար կծառայեն ձեզ:

Նոր կոշիկները, հագնելուց առաջ, անհրաժեշտ է անգույն քսուքով խնամել, որպեսզի կաշին չճաքի ու չպատռվի: Եթե մտավախություն ունեք, որ կոշիկը կարող է վնասել ձեր կրունկը, ապա կոշիկի կրնկամասը թրջեք անուշահոտ ջրով (օդեկոլոնով), այնուհետեւ քսեք մոմ կամ թաց օճառ:

Նոր կոշիկների չափը մի փոքր մեծացնելու համար, վերջինիս մեջ խոնավ թուղթ դրեք եւ մոտավորապես ութ ժամ հետո հագեք այն ու քայլեք: Կարող եք նաեւ օգտագործել հատուկ միջոցներ, որոնք վաճառվում են կոշիկի խանութներում:

Կոշիկի վրայի հետքերը վերացնելու համար, անհրաժեշտ է այն մաքրել յուղով, քացախով, կամ նավթով: Տաս րոպե անց կոշիկը փայլեցնել բրդյա կտորով:
Լաքած կոշիկները խորհուրդ է տրվում պահել միայն սենյակային ջերմաստիճանում եւ երբեմն խնամել այն գերչակի յուղով, կոսմետիկական քսուքով կամ գլիցերինով: Նման կոշիկներն անձրեւային եղանակին ցանկալի չէ հագնել:

Զամշե կեխտոտ կոշիկներն անհրաժեշտ է լվանալ լվացքի փոշիով, տաք ջրով, հետո սրբել չոր, խոնավ, հետո էլի չոր շորով ու թերթով փաթաթել, որ չորանա:



Սպիտակ կաշվե կոշիկները կարելի է մաքրել լվացքի փոշու մեջ թրջած կտորով, որից հետո մաքրել անգույն կամ սպիտակ քսուքով:
Սպիտակ կաշվե կոշիկները փայլեցնելու համար պետք է մաքրել այն բենզինով, ապա խնամել քսուքով եւ վերջում փայլեցնել:
Կտորից կարված կոշիկների վրայից յուղի հետքերը կարելի է վերացնել բենզինով:
Որպեսզի մուգ կաշվե կոշիկները փայլեն ինչպես նորը, անհրաժեշտ է երբեմն այն շփել նարինջի կեղեւով կամ սուրճի մրուրով:
Կոշիկները քսուքով կարելի է փայլեցնել 5 օրը մեկ անգամ, ավելի հաճախակի մաքրելու դեպքում այն կորցնում է իր փայլն ու էլաստիկությունը:
Ցանկալի է կոշիկները պահել առանձին դարակներում: Կոշիկները խնամելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի տեսակի խոզանակներ, տարբեր գույնի քսուքներ, թավշե, բրդյա ու բամբակե փափուկ կտորներ:



Հոդվածն ավելացրել է lusnyaklusnyak այցելուն


Ավելացվել է ՝ 03.07.2012
Արդեն դիտել են : 2006 անգամ lusinkalusnyak
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն