Կանանց ո՞ր թերություններն են պաշտում տղամարդիկ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երեքշաբթի
06.12.2016
13:13
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Կանանց ո՞ր թերություններն են պաշտում տղամարդիկ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Կանանց ո՞ր թերություններն են պաշտում տղամարդիկ

Պարզվում է՝ ուժեղ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ սեքսուալ են համարում ոչ թե իդեալական գեղեցիկ մարմինն ու դիմագծերը, այլ բազմաթիվ կանանց անհանգստացնող թերությունները.


Առանց շպարի դեմքը: Տղամարդկանց մեծ մասը կոսմետիկա չի սիրում: Նրանք պատրաստ են խոստովանել, որ այն կանանց առավել ազդեցիկ է դարձնում, բայց միեւնույնն է՝ գերադասում են խուսափել համբույրներից մինչեւ կանայք իրենց «գեղեցկությունը» երեսներից չեն մաքրի, գրում է hatuk.am
Կնճիռները: Ըստ արական սեռի ներկայացուցիչների՝ դրանք կնոջը հասուն տեսք են տալիս, իսկ սա՝ իր հերթին, հարաբերություններում փորձառու ու հմուտ լինելու տպավորություն է թողնում:
Որովայնը: Փոքր կլորավուն փորիկն իրականում տղամարդկանց խենթացնում է: Այս «թերությունը» կնոջը փափուկ ու սիրվող տեսք է տալիս:
Հարբածությունը: Որոշ տղամարդկանց կանացի ոչ սթափ խոսակցություններն ուղղակի խելքահան են անում: Ալկոհոլի ազդեցությամբ կանայք ավելի անկաշկանդ են լինում, առավել զգայուն: Ասում ու ունենում են ցանկություններ, որոնք առանց ալկոհոլի երբեք չեն բարձրաձայնի:
Սպիները: Հատկապես թաքնված ու ուրիշների համար անտեսանելի մարմնի հատվածներում գնտվող սպիները տղամարդկանց շատ են դուր գալիս: Առաջին հերթին՝ ծննդաբերությունից մնացած հետքերը: Այն փաստը, որ կինը սեփական կազմվածքը զոհաբերել է հանուն նոր կյանքի, հոգեկան ամուր կապ է ստեղծում տղամարդու ու կնոջ միջեւ:
Փոքր կուրծքը: Շքեղ կուրծքը ժամանակի ընթացքում կորցնում է իր պիրկությունն ու գեղեցկությունը, մինչդեռ փոքր կուրծքը երկար տարիներ «թարմ» է պահպանվում:



Ավելացվել է ՝ 25.03.2013
Արդեն դիտել են : 1754 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն