6 ինքնավստահության բանալի
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
21:39
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

6 ինքնավստահության բանալի



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


«Բոլոր կարծիքների միջից ձեր մասին ունեցած կարծիքը ամենից կարևորն է», ասում է ամերիակցի հոգեբան Նաթանիել Պրենտընը: Նա բացատրում է, թե վստահել` նշանակում է հավատալ, քանի որ մարդ նախ` պետք է հավատա մի բանի, ապա վստահի: Ուրեմն, պետք է նախ հավատանք մենք մեզ, որպեսզի կարողանանք ինքնավստահ լինել:

Ինքնավստահությունը խանդավառություն չէ, ոչ էլ ուրախության ժամանակավոր խաբկանք: Այն արտաքին աշխարհից չի բխում, այլ պարկեշտ ինքնաճանաչումից: Մարդ էակը ինքն իրեն կարող է վստահել այն ժամանակ, երբ ի վիճակի է դիմագրավել, ընդունել իր բնավորության և կյանքի իրականությունները:
Ինքնավստահություն ձեռք բերելը աշխատատար և ժամանակատար գործընթաց է, բայց լրիվ իրական: 

Իսկ որո՞նք են ինքնավստահության 6 «բանալիները».

  1. Գիտակից կյանք վարել:
  2. Ինքն իրեն ընդունել: Քաջություն ունենալ ընդունելու մեր մտածումները, արարքներն ու զգացումներ` չփորձելով դրանցից փախչել կամ ուրանալ:
  3. Պատասխանատու լինել ինքդ քո առջև: Ընդունել, որ մեր լավ ու վատ արարքների պատասխանատուն մենք ենք: Հարցնել` ...«Ի՞նչ պետք է անել հիմա», փոխարեն`  «ո՞վ է մեղավորը»:
  4. Ինքն իրեն վստահել: Իրատես լինել և թերագնահատվելու վախից մղված չկեղծել մեր ինքնությունը:
  5. Հստակեցնել թիրախները: Ճշտել մեր նպատակների իրականացմանը տանող անհրաժեշտ քայլերը` վստահ լինելու համար, թե չե՞նք  շեղվել մեր նախանշած ուղուց:
  6. Ամբողջական լինել:Ներդաշնակություն ստեղծել մեր ապրելակերպի և մտածեակերպի միջև: Ճիշտ խոսել, հարգել մեր խոստումները և մեր ընդունած արժանիքների օրինակը դառնալ:  
          
Եվ ի վերջո պետք է գիտակցել, որ ինքնավստահ մարդուն վստահում են նաև մյուսները: Ինքնավստահ մարդը հարգանք է ներշնչում, վստահ է իր ուժերին և գիտի ինչպես կարող է իրագործել ցանկացած նպատակ:  

Հոդվածն ավելացրել է Alin այցելուն


Ավելացվել է ՝ 04.07.2012
Արդեն դիտել են : 2182 անգամ ALIN
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն