Ինչպես կարելի է բարելավել տեսողությունը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
08:56
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ինչպես կարելի է բարելավել տեսողությունը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Բուժման հին հնդկական համակարգը` Այուրվեդան հաստատում է, որ գոյություն ունի ֆունկցիոնալ խանգարման 3 պատճառ` սխալ , թերի  և  չափից ավելի օգտագործումը:

Թերի օգտագործում, երբ աչքերը նայում են օբյեկտին սևեռուն, չշարժվող (աչքերը պետք է միշտ շարժուն վիճակում լինեն) հայացքով, այդ դեպքում տեսողության գործընթացին մասնակցում են  աչքի ցանցաթաղանթի եզրերը  (աչքը պետք է օբյեկտին նայի կենտրոնական փոսիկով):

Չափից ավելի կամ գերօգտագործում լինում է այն դեպքում, երբ   նայելու համար աչքերը լարվում են (նայելու գործընթացը պետք է առանց ջանքի տրվի, աչքերը պետք է կարողանան հանգստանալ ու աշխատել թուլացած, հանգիստ վիճակում` ցանկացած պայմաններում պահպանելով ռեակցիան): Լարվածության  հետևանքով կարող է զարգանալ միոպիա, հիպերմետրոպիա և աստիգմատիզմ: Անկախ այն հանգամանքից, թե ձեր տեսողության խանգարումը  որ  տեսակից է, պետք է  բուժման 3 սկզբունք պահպանել:

1. Պետք է հետ վարժվել սևեռուն հայցքով այս կամ այն օբյեկտին նայելուց կամ էլ ջանք գործադրելուց: Շատ կարևոր է  պարբերաբար աչքերը թարթելը:

2.Հարկավոր է  արյան շրջանառությունն ու ցանցաթաղանթի զգայնությունը բարելավել արեգակի ճառագայթների, շնչառության, կենտրոնացման (ասենք` մոմի լույսի վրա), մանր տառատեսակի ընթերցանության (լավ լուսավորության, ապա մոմի լույսի տակ ընթերցելու) օգնությամբ:

3. Հարկավոր է  աչքերի ու հոգեկանի թուլացման վարժություններ կատարել. հայացքի տեղաշարժ, տատանում (փոքրից մեծ պտույտներով), տառերի ու օբյեկտների մտապահում, առանց ջանքերի մաքուր մակերեսների, երկնքի ու կանաչի դիտում:

Պարանոցը իրանի ու կենսականորեն  անհրաժեշտ, աչքերի ու գլխի նորմալ գործունեությունն ապահովող  օրգանների ճկուն օղակն է, որ կապավորի դեր է կատարում:


«Միջնորդի» նման դերը հանգեցրել է նրան, որ պարանոցի մկանները գտնվում են լարված վիճակում, ինչից և կախված է տեսողության որակը: Եթե պարանոցը ճիշտ ու հարմար վիճակում չէ, ու  մկաններն էլ լարված են, կնշանակի արյունատար անոթներն էլ սեղմված են, ինչի հետևանքով արյան մատակարարումն ուղեղ ու աչքեր կանոնավոր կերպով չի կատարվում` հանգեցնելով  աշխատանքի արդյունավետության նվազման: Այդ ժամանակ  աչքերում առաջանում է ցավի զգացում, վատանում է տեսողությունը և մարդն արագ հոգնում է: Հենց դրա համար էլ, եթե ձեզ մոտ տեսողական խնդիրներ են առաջացել,  կարևորվում  են պարանոցի վարժությունները:

1.Դանդաղորեն գլուխն իջեցրեք կրծքին այնքան, որքան հնարավոր է, ապա կրկին դանդաղորեն բարձրացրեք ու հնարավորինս հետ  տարեք: Վարժությունը կրկնեք առավելագույնս դանդաղ ու սահուն: Մի քանի անգամ կրկնելուց հետո  հնարավոր է, որ ցավի  կամ էլ  ջերմության զգացում առաջանա: Մի խառնվեք, գլխավորն այս պարագայում կտրուկ շարժումներ չանելն է:

2.Գլուխն ուղիղ պահել, ապա դանդաղորեն աջ ու ձախ շրջել. նույնը կրկնել մի քանի անգամ: Ուշադիր եղեք, որ մարմինն ու պարանոցը չլարվեն: Առաջարկվում է վարժությունը կատարել 10 անգամ, դանդաղ:

Վարժությունոր անվանում են «գրավորքթով»

Պարանոցի լարվածությունը վերացնելու համար փակեք աչքերը և քիթն   օգտագործեք որպես երկար գրիչ ու օդում ինչ-որ բաներ գրեք, ըստ ցանկության:  Ամեն անգամ այս վարժությունը կատարելիս նոր թեմատիկա ընտրեք,  որպեսզի մարզանքը չձանձրացնի: Այս վարժության շնորհիվ գործի են դրվում հիշողությունը և պատկերացումը: Վարժությունը պետք է անել օրվա ընթացքում լարվածության զգացում ունենալու առաջին իսկ պահից, որտեղ  էլ լինեք: Սակայն խոստովանենք, որ մարդկաց շրջապատում թերևս այնքան էլ լավ չի նայվի «քթով գրությունը», ուստի կարելի է աչքերը փակել ու նույնը մտովի անել: Վարժությունը կատարելիս աչքերը կիսախուփ վիճակում պետք է լինեն: Կոպերի տակ աչքերը սկսում են տեղաշարժվել վայրկյանում 70 անգամ,  ու երբ աչքերը բացեք, արդյունքը  հաստատ ձեզ կգոհացնի կզգաք:



Ավելացվել է ՝ 21.07.2011
Արդեն դիտել են : 2276 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն