Ինչպես ինքնավստահություն ձեռք բերել
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
17:18
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ինչպես ինքնավստահություն ձեռք բերել



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
hth89

Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել  և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն անձանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողություններն ու ունակությունները և կարծում են, որ սեփական ուժերը բավարար են ցանկացած իրենց առջև դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ անձը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու և ավարտելուն: Նա չի վախենում իր առջև նոր նպատակներ դնելուց և հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը:

Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ժամանակ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլև դադարում են իրենց առջև ընդհանրապես նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը:

Ինքնավստահությամբ փայլող անձանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել,  հասարկության մեջ այդպիսի մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, քանզի բոլորը ձգտում են նմանվել իրենց:

Ֆլորենցիայի հոգեբանների խումբը, անցկացնելով մի  շարք ուսումնասիրություններ, պարզեցին, որ մարդկանց մոտ առաջադրանքի բարդացման հետ մեկտեղ մեծանում է ոչ միայն սխալների քանակը, այլև ինքնավստահությունը:

Հեղինակները նշում են, որ տվյալ երևույթի հոգեբանական մեխանիզմները դեռևս հստակ բացատրություն չունեն:

Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ինքնավստահությունը դա խաբուսիկ երևույթ է, քանզի մենք կարող ենք տեսնել միանգամյա գոյություն չունեցողը:

Ցանկացած դեպքում մեզանից յուրաքանչյուրն էլ անծանոթ իրավիճակում հայտնվելիս անինքնավստահության մասին կարող է խոսել: Դա լրիվ նորմալ երևույթ է, և խոսել անձի անիքնավստահության մասին այստեղ այդքան էլ տեղին չէ: Բայց եթե տագնապն ու անինքնավստահությունը ուղեկցում են ավորական և իրեն լավ ծանոթ իրադրություններում, ապա այստեղ արդեն հոգեբանի միջամտությունը անխուսափելի է:

Ահա մի քանի ինքնավստահության զարգացման տեխնիկաներ`

- Եթե դուք ունեք ձեր շրջապատում մի ինքնավստահ անձնավորության օրինակ, ապա փորձեք հետևել նրա շարժումներին և խոսքին, վարքին և հետո նմանակեք նրան:

-  Փորձեք մեծացնել ձեր շփումների սահմանը և բոլորովին նոր գործեր սկսեք:

Շատ քչերն են իրենց անինքնավստահ զգում բավականին լավ ծանոթ իրավիճակում` իրենց հարազատ մարդկանց շրջանակում, լավ ծանոթ գործով զբաղվելիս: Հոգեբանները դա անվանում են հարմարավետության սահման: Դրա համար էլ հարկավոր է նոր ծանոթություններ ձեռք բերել և նոր գործեր ձեռնարկել, եթե նույնիսկ այդ ճանապարհին պահանջվի հաղթահարել մի շարք հոգեբանական պատնեշներ: Հիշե՛ք, երբ մենք լայնացնում ենք մեր հարմարավետության սահմանը, մենք ավելացնում ենք մեր ինքնավստահության ցուցանիշը:

-  Հրաժարվեք ինքնաքննադատությունից

Փորձեք մտածել դրական, կառավարել սեփական մտքերը: Օրինակ` եթե դուք սխալվել եք և ձեր ներքին ձայնը ձեզ ճնշում է և մեղադրում, որ դուք անհաջողակ եք, նորից ամեն ինչ փչացրեցիք, ապա փորձեք հիշել, որ սխալների վրա են սովորում և հաջորդ անգամ արդեն նույն սխալը չեք կրկնի:

-  Եղեք ազատ ձեր արատահայտությունների մեջ, արտահայտեք և դրական և բացասական կարքիները և հույզերը առանց վախենալու, որ կարող են դրանք ինչ որ մեկին դուր չգալ:

-  Հանգիստ ընդունեք սեփական անկատարելությունը, քանի որ ոչ ոք, երբեք չի կարող կատարյալ և իդեալական լինել ցանակացած պարագայում: Ընդունեք ձեր սխալները և անհաջողությունները, քանի որ սխալվում է նա, ով ոչինչ չի անում:

-  Ձեր առջև նոր նպատակներ դրեք և սկսեք իրականցնել դրանք, քանի որ կյանքը իմաստավորվում է միայն նոր նպատակների ձեռքբերման ժամանակ: 

Նոր նպատակների ձեռքբերման ժամանակ դուք կզգաք, թե որքան ինքնավստահ եք դառնում ձեր ուժերում և ձեր սեփական անձի մեջ:

Ապրեք կյանքի ամեն վայրկյանով: Հենց կյանքի ամեն մի առանձին վերցրած վայրկյանում էլ գտնվում է կյանքը, որտեղ տեղ չկա վախերի, տագնապների, անհանգստության և ափսոսանքների համար:

 

Ն. Փեթակչյան



Ավելացվել է ՝ 06.02.2012
Արդեն դիտել են : 3282 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն