Ինչպե՞ս լավ ինքնազգացողություն ունենալ ամռանը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
16:43
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ինչպե՞ս լավ ինքնազգացողություն ունենալ ամռանը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Ամառն իր հետ մի շարք դրական զգացումներ է բերում, բայց շոգը շատերի համար իսկական փորձություն է: Ամռանը հաճախանում են թունավորումներն ու մարսողական խնդիրները, իսկ շոգ եղանակին շատերն իրենց վատ են զգում, թուլանում են:  

Եթե ուզում եք ամռանը միշտ լավ ինքնազգացողություն և բարձր տրամադրություն ունենալ, ապա.

Շատ մի կերեք: Շատ ուտելը ստիպում է մեր օրգանիզմին ավելի շատ էներգիա ծախսել ավելորդ կերակուրը մարսելու համար` ավելի կարևոր պրոցեսներին էներգիա տրամադրելու փոխարեն: Բացի այդ, շատ ուտելը մեծացնում է ավելորդ քաշ ունենալու հավանականությունը, իսկ ավելորդ քաշը, ինչպես հայտնի է, շատ հաճախ վատ զգալու և առողջական խնդիրներ ունենալու նախադրյալ է դառնում: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը ուտել միայն առողջ սնունդ` քաղցը հագեցնելու և օրգանիզմին անհրաժեշտ էներգիա ապահովելու համար:

Ամռանն անհրաժեշտ է ուտել  օրական հինգ անգամ՝  փոքր չափաբաժիններով: Եթե սովոր եք ուտել օրը երեք անգամ, նոր սովորություն ձեռք բերեք թեթևակի ուտել նախաճաշի և ճաշի, ինչպես նաև ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում: Նախապատվությունը տվեք մրգերին, բանջարեղենին և կաթնամթերքին, քանի որ դրանք օգտակար են, թեթև, հեշտ են մարսվում և չեն ծանրաբեռնում ձեր մարսողական համակարգը:

Կերեք միայն թարմ մթերք: 
Այս խորհուրդը շատ կարևոր է, քանի որ ամռան շոգին մթերքն ավելի շուտ է փչանում, քան ձմռանը: Պետք է շատ զգույշ լինել, քանի որ ամռանը մեծ է թունավորվելու հավանականությունը: Երբ մթերք եք գնում, անպայման ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին:


Շատ հեղուկ խմեք: Ամռանը մեր օրգանիզմին երկու անգամ ավելի շատ հեղուկ է հարկավոր, քան ձմռանը: Հեղուկների մեծ քանակությունն առավել կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են սպորտով, հաճախ են ֆիզիկական վարժություններ անում և ընդհանրապես ֆիզիկապես ակտիվ են: 

Մեր օրգանիզմին ամռանը հարկավոր է միջինը  2,5-3,5 լիտր ջուր (կամ էլ 30 մլ մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց): Բայց հիշեք, որ մեր օրգանիզմը հեղուկ է ստանում նաև մրգերից և բանջարեղեններից: Ուստի աշխատեք չափից շատ ջուր չխմել, հակառակ դեպքում կսկսեք ուժեղ քրտնել և օրվա ընթացքում տհաճ ծանրություն կզգաք ձեր մարմնում:

Աշխատեք խուսափել ալկոհոլային խմիչքներից: Ալկոհոլր ջրազրկում է օրգանիզմը, իսկ շոգ եղանակին դա բավական վտանգավոր է: Բացի այդ, ալկոհոլը կարող է ուժեղ քրտնարտադրության պատճառ դառնալ, որը նույնպես մեծ բեռ է օրգանիզմի համար: Բայց եթե շատ եք ուզում խմել, կարելի է խմել կարմիր գինի` օրական 200-250 մլ ոչ ավելի:

 

 

 Աղբյուրը` Doctors.am



Ավելացվել է ՝ 16.04.2012
Արդեն դիտել են : 1420 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն