Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
08:46
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

"Հետաքրքիր է` ինչի մասին կխոսեին տղամարդիկ, եթե չլինեին մեքենաները":

Միշել Ուելբեք, "Կղզու հնարավորությունը":

"Ինչի մասին են սովորաբար խոսում և ինչի մասին չեն խոսում տղամարդիկ իրենց սեռակիցների շրջապատում"… Այս հարցը, հավանաբար, բազմաթիվ կանանց է հետարքրում: Չէ որ զրույցը մարդու սիրտը նվաճելու ամենահզոր միջոցներից է. կինը պետք է իմանա հակառակ սեռի ներկայացուցչի հոգեբանությունը, կարողանա խոսել նրա "լեզվով":

Ըստ գիտնականների հետազոտությունների` կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են խոսում: Կինը օրական օգտագործում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է: Բացի այդ` կանայք ավելի արագ են խոսում, քան տղամարդիկ, ավելի շատ ներուժ են ծախսում բամբասանքի վրա և հաճույք են ստանում սեփական ձայնից: Կին հոգեթերապևտ Լուան Բրիզենդայնը իր "The Female Mind", /"Կանացի ուղեղ"/ գրքում գրում է, որ կնոջ ու տղամարդու ուղեղի բնածին տարբերությունն է պատճառը, որ կանայք ավելի շատախոս են: Նրա կարծիքով կանանց ուղեղում ավելի շատ բջիջներ կան, որոնք պատասխանատու են խոսքային գործառույթի համար: Զարմանալի չէ, որ աղջիկ-երեխաները ավելի շուտ են սկսում խոսել: Արդյունքում տղաները, ապա և` տղամարդիկ, խոսում են ավելի քիչ և փորձում են հնարավորինս թաքցնել իրենց զգացմունքները:

Ուշագրավ է, որ չնայած վերը նշված հանգամանքին` ըստ Daily Mail թերթի կատարած հարցումների 3500 բրիտանացիների շրջանում` տղամարդիկ սկսել են կանանցից շատ խոսել հեռախոսով: Միջին վիճակագրական տղամարդը բջջային և քաղաքային հեռախոսով խոսում է օրական 32 րոպե, ինչը 10 րոպեով ավելի է, քան 5 տարի առաջ: Իսկ կինը խոսում է միջինը 26 րոպե, ինչը 9 րոպեով քիչ է, քան արձանագրվել է 2002թ.-ին:

Ըստ հարցումների` տղամարդիկ հեռախոսով սիրում են քննարկել սպորտը /29%/, կանանց /22%/ և դրամի հետ կապված հարցերը /20%/: Կանանց համար ամենահարազատ թեմաներն են տղամարդիկ /32%/, հագուստը /32%/ , ընդհանուր ընկերներն ու ապագա պլանները /20%/, գրում է erkusov.com-ը:

Տղամարդկանց հոգեհարազատ թեմաների մասին զրուցեցի մեր հայրենակիցների հետ` թե կանանց, թե տղամարդկանց, և ահա թե որոնք էին ամենաբնորոշ պատասխանները.

Արմեն Ավագյան

"Եթե համառոտ պատասխանեմ, ապա տղամարդիկ խոսում են կանանցից, մեքենաներից և զենքից: Դա կախված է նաև նրանց պատկանած խավից. տարբեր խավերի տղամարդկանց թեմաները տարբերվում են":

Արտակ Քիքինյան

"Դե, իհարկե, աշխատանքից, զվարճանքից, դրամ վաստակելուց, ընկերներից ու էլի շատ ու շատ բաներից":

Վահե Ավագյան

"Իսկական տղամարդը պետք է խոսի խմիչքից և կնոջից":

Փառանձեմ Սարդարյան

"Տղամարդկանց ամենասիրելի թեման ԿԻՆՆ է: Սովորաբար նրանք ճոխացրած գույներով պատմում են "աղջիկ կպցնելու" գունագեղ հեքիաթը: Ընթացքում բոցավառվում են աչքերը, ծոր է տալիս ժպիտը, թուլանում են ձեռքերն ու ոտքերը: Ի դեպ, "հեքիաթասացին" վերջում անպայման հարցնում են. "Հը", մի բան արեցիր": "Բա ոնց, ինձ չգիտես"… Այդ ամբողջ հեքիաթի իմաստը հենց այդ "բան անելն է", այլապես հեքիաթն "անհաջող պատահար" են համարում":

Սուսաննա Ղազարյան

"Տղամարդիկ խոսում են քաղաքականության մասին":

Նունե Եղիկյան

"Տղամարդիկ միշտ խոսում են այն տղամարդկանց մասին, ովքեր իրենցից շատ դրամ, գեղեցիկ սիրուհի ու լավ ավտոմեքենա ունեն` "գոլդ" համարներով":

Իրինա Դավթյան

"Շատ են սիրում իրենց գովել, մանավանդ երբ անցնում են բանակի թեմային":

Ռուզաննա Դանիելյան

"Տղամարդիկ սիրում են խոսել ֆուտբոլից, դրամ ստեղծելու միջոցներից, սիրուհիներից… Իրենց կանանց մասին` լռություն":

Մարիա Մանուկյան

"Սիրում են խոսել սպորտի, զենքերի, կռիվների, կանանց մասին":

Սվետա

"Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց թերություններից, նախկին կանանց հետ հարաբերությունների մասին ներկայիս կնոջ հետ, չեն խոսում սեռական ոլորտի խնդիրներից, եթե ունեն":

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց շոշափած թեմաների մեծամասնությունն առնչվում է հետևյալ ոլորտներին:

Աշխատանք և գործեր` հասարակական, քաղաքական, բարոյական և այլն: Տղամարդկանց սիրած թեմաներից է վերանորոգումը` տան, մեքենայի կամ տարբեր սարքավորումների: Սա նրանց ամենասիրած թեմաներից է, որոնց շուրջ կարող են խանդավառ խոսել: Կան տղամարդիկ, որոնց մոտ մեքենայի հանդեպ սերն անգամ խնդիրներ է առաջացնում կնոջ հետ: Հումորով ասում են` "Կարծես ամուսնացած լինի մեքենայի հետ":

Տղամարդիկ կարող են ավերջ ու անսկիզբ զրուցել իրար հետ մեքենաներից, համակարգիչներից, ստերեոհամակարգերից, հեռուստացույցներից, տարբեր հավաքածուներից: Խոսում են մանրամասների մասին` ում մեքենան է ավելի մեծ, որտեղ արժե տեղադրել նոր զովացուցիչը կամ քանի սանտիմետրանոց հեռուստացույց է նպատակահարմար գնել:

Որոշակի խավի տղամարդիկ անպայման խոսում են քաղաքականության մասին: Հաճախ արծարծվող թեմաներից են նոր ճանապարհները կամ շինությունները քաղաքում:

Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Եթե երկու զրուցակիցներն էլ ֆուտբոլասեր են, զրույցը պարտադիր լինում է թեժ և խանդավառ:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց խնայողությունների, ունեցած գումարի մասին: Կարող են ում ասես քննարկել, բայց սեփական գումարների կամ դրանք հայթայթման միջոցների մասին երբեք չեն խոսում:

Տղամարդիկ չեն սիրում խոսել հիվանդությունների մասին: Կամ միանգամից անցնում են գործնական դաշտ, այսինքն` որ դեղն է օգնում և այլն, բայց երկար երբեք չեն ծավալվի այդ թեմայով:

Իսկական տաբու է դրված նորաձևության թեմայի վրա: Հավատացեք, գրեթե ոչ մի տղամարդ չի սիրում գնումներ կատարել: Բացի այդ` կա մի հանգամանք. խանութում տեսնելով ամենաշքեղ ու ճաշակով զգեստը, նա չի գնահատի այն: Տղամարդը հագուստի արժեքը գնահատում է միայն կնոջ հագին, երբ կարող է հպվել, իսկ իդեալական տարբերակում` հանել: Ուստի չարժի նրան ձեզ հետ գնումների տանել: Տղամարդն անգամ նորաձևության էջերի նկարները չի նայում ամսագրերում:



Ավելացվել է ՝ 06.03.2013
Արդեն դիտել են : 1180 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն