Ի՞նչ չի կարելի անել տղամարդու ներկայությամբ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
17:42
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ի՞նչ չի կարելի անել տղամարդու ներկայությամբ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Ցույց մի՛ տուր, որ դու խելացի ես, մի՛ սանձիր, մի՛ խանդիր, մի՛ համեմատիր ուրիշ տղամարդկանց հետ, մի՛ քննադատիր, նրա ընտանիքի մասին վիրավորական ոչինչ մի՛ ասա…
Կինը իր ամուսնու համար պիտի մնա գաղտնիք…Ասում ենք, լսում ենք, որ այդպես պիտի լինի, բայց չէ՞ որ մեկ հարկի տակ ապրելով, նույն կենցաղն ունենալով, երբեմն ուղղակի անհնարին է դառնում գաղտնիք մնալ մեկմեկու համար: Թվում է, թե ամուսնական կյանքը պիտի հենված լինի անկեղծ, ոչ շինծու հարաբերությունների վրա, բայց արի ու տես, որ անկեղծությունն ու, թույլ տվեք ասել՝ անբռնազբոսիկ պահվածքը, երբեմն կարող են հիասթափություն եւ նաեւ հակակրանք առաջացնել: Ուստի եւ, սիրելի՛ կանայք, որքան էլ դժվար լինի, պիտի ավելի աչալուրջ լինեք, ինքներդ ձեզ չվնասելու համար: Եթե ասում են՝ եղե՛ք անկախատեսելի, ուրեմն՝ եղե՛ք, մինչեւ վերջ…Ի դեպ, հենց տղամարդիկ են ուզում մեզ տեսնել այդպիսին, ուրեմն՝ թո՛ղ տեսնեն…

Ի՞նչ չի կարելի անել տղամարդու ներկայությամբ:

-Սպորտով զբաղվել
Իհարկե, նա կգնահատի քո առողջ ապրելակերպի գաղափարը, բայց, չարժե նրա ներկայությամբ ոտքերդ գլխիցդ վեր բարձրացել, կարմրած ու քրտինքի մեջ կորած կռանալ ու բարձրանալ: Դրա համար կան մարզասրահներ, այնտեղ եղի՛ր այնպիսին, ինչպիսին պահանջում է մարմնամարզությունը, իսկ սրահից դու՛րս եկ՝ արդեն լողացած, թարմ դիմահարդարված ու առույգ տեսքով… Հիշի՛ր, տղամարդու համար ամենակատարյալ կերպարը՝ գեղեցիկ ու խնամված կինն է:

-Տան մաքրությունը
Նախ, կարիք չկա, որ նա քեզ տեսնի հոգնած, նյարդային, քրտնած, եւ այն էլ հին ու մաշված հագուստով: Երկրորդ՝ հենց տեսնի քեզ փոշեկուլով, միանգամից կվերանա երբեմն փոշեկուլ անելու, քեզ օգնելու ցանկությունը:

-Գեղեցկանալը
Ի՞նչ կարիք կա նրան տեղյակ պահել, թե քանի ժամ է քեզ հարկավոր գեղեցկանալու համար: Նրան ներկայացի՛ր արդեն գեղեցիկ:
-Անձնական հիգիենայի պարագաներ
Չնայած տղամարդիկ հիմա տեղյակ են կնոջ անձնական հիգիենայի պարագաների մասին, բայց թույլ մի՛ տվեք, որ նա տեսնի, թե դուք որ տեսակն եք նախընտրում:

-Դիետա
Երբեք մի՛ ասա, որ դիետա ես պահում: Ո՛չ մի բառ նիհարելու մասին: Կա՛մ նիհարիր սուս ու փուս, կամ էլ հրաժարվիր այդ մտքից: Նախ, նա չի ծաղրի քեզ, երբ հերթական անգամ չդիմանալով՝ կդատարկես սառնարանը, հետո էլ, ինչո՞ւ իմանա, որ դու քեզ կատարյալ կին չես համարում: Այդ պահից սկսած՝ նա քեզ կնայի ուրիշ աչքերով:


Ավելացվել է ՝ 30.05.2013
Արդեն դիտել են : 2996 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն