Հնարք` նպատակին հասնելու համար
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
16:43
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Հնարք` նպատակին հասնելու համար



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

 
Ցանկացած նպատակի կարելի է հասնել. անհրաժեշտ է միայն ճիշտ ռազմավարություն, և այդ ռազմավարությունն ամենևին էլ բարդ քայլեր չի ենթադրում: Տարածված սովորություն է. երբ ինքդ քո առջև նոր նպատակ ես դնում (լինի դա նոր աշխատանքի փնտրտուք, թե կինոյի սցենար գրելու կամ կազմվածքին հետևելու որոշում), միանգամից շրջապատում հայտարարում ես այդ մասին: Մտածում ես` որքան շատ մարդ իմանա, այնքան ավելի կտրամադրվես գործին, չես ուզում ձախողակ երևալ նրանց աչքին, չէ՞: Թյուր կարծիք: Նոր ուսումնասիրությունը հակառակն է ապացուցում: Նյու Յորքի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն` որևէ նպատակի մասին անընդհատ խոսելը կարող է դրա իրականացման վերաբերյալ սխալ զգացողություն փոխանցել` քեզ մոտ նվազեցնելով նպատակին հասնելու բուռն ցանկությունը:
 
Ահա քեզ օրինակ. պատկերացրու` ընկերոջդ ասում ես, որ ուզում ես երկար գնալ յոգայի: Նա արձագանքում է. «Այո՜, հրաշալի գաղափար է, դու ինչպես միշտ, յուրօրինակ ես»: Այս խոսքերը ստիպում են քեզ հպարտությունից փքվել ու այդքանով բավարարվել... այնքան բավարարվել, որ ի վերջո կորցնում ես յոգային ժամանակ հատկացնելու տրամադրվածությունը: Ընտրիր ավելի խելացի քաղաքականություն. երբեք ոչ ոքի ոչինչ մի՛ ասա: Իհարկե` ասելը հեշտ է, իրագործելը` բարդ: Սակայն դու շարունակիր կարդալ լուռ մնալու կարևոր պատճառների մասին...
 
Գաղտնի երազանքները մեծ ուժ ունեն: Ինչո՞ւ...
 
Փաստորեն` ուզում ես գոնե ամենամտերիմ ընկերոջդ պատմել, այո՞... ո՛չ և ո՛չ: «Ոչ ոքի չասելով` դու գիտակցում ես, որ նպատակդ իրագործում ես միայն հանուն քեզ,- ասում է Այդահոյի պետական համալսարանի հոգեբանության պրոֆեսորի օգնական Կ. Ս. ՄըքՔուլոչը, ով աշխատել է տվյալ ուսումնասիրության վրա: - Հասկանում եմ, ախր, խնջույքի ժամանակ մի տպավորիչ թեմա չլինի՞, որ խոսես»:
 
Մի բան էլ. բոլորից թաքցնելով նպատակդ` թույլ չես տա, որ ինչ-որ մեկի կարծիքը խանգարի քեզ: «Նպատակին հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը դիմացիններն են,- ասում է Միչիգանում հոգեբանական կենտրոնի հիմնադիր Սյուզան Բ. Ուիլսոնը: - Եթե բարեկամիդ ասես, որ ուզում ես այսինչ համալսարանի դասընթացներին մասնակցել, շատ հնարավոր է` այնպիսի բաներ պատմի տվյալ համալսարանի մասին, որ ինքդ էլ սկսես հավատալ ու հիասթափվել: Այնինչ հավատալ պետք է միայն հոգու ձայնին»:
 
Եվս մեկ հանգամանք. հաճախ սիրելի մարդկանց անկեղծ արձագանքը նույնպես կարող է ազդել տրամադրվածությանդ վրա: Եթե հայտարարես, որ այդուհետև ժամանակիդ մեծ մասը տվյալ նպատակին ես տրամադրելու, լավագույն ընկերդ կամ հարազատներդ գուցե անհանգստություն հայտնեն, որ այլևս հաճախակի չեք հանդիպի, իսկ դա ենթագիտակցորեն կհեռացնի քեզ սկզբնական գաղափարից: 
Երազանքը թաքուն պահելու ևս երկու պատճառ. այնքան կոգևորվես վերջում բոլորին պատմելու մտքից, որ մեղվի պես գործի կանցնես ու կփորձես հնարավորինս շուտ իրականացնել մտածածդ: Իսկ իրականացնելուց հետո կփոխվի ինքնագնահատականդ: «Կանանց մոտ այդ ինքնագնահատականն ավելի չափազանցված է,- նկատում է Find Your Focus Zone գրքի հեղինակ Լյուսի Ջո Պալադինոն.- չէ՞ որ սեփական ուժերով են նպատակին հասել, իսկ դա կնոջ համար ուրիշ զգացողություն է»:
 
Դու ինքդ մոտիվացրու քեզ
 
Գուցե անհնար է թվում` առանց ընկերների կամ ընտանիքի աջակցության իրականացնել քո առջև դրված նպատակը, սակայն այդպես չէ. փորձված տարբերակներ կան: «Կա երևակայության իրականացման տեսություն կոչվածը, որը շատերին է օգնել` հասնելու իրենց ուզածին»,- օգնության է գալիս ՄըքՔուլոչը: Ըստ էության` պետք է նպատակիդ համար կայուն հիմք նախապատրաստես, այսինքն` մտածես դրան հասնելու բոլոր կարևոր հանգամանքների մասին: Ապա հաշվի առնես նաև բացասական կողմերը, որոնք հաստատ ի հայտ կգան ճանապարհիդ:
 
«Մարդիկ հաճախ միայն մի կողմի վրա են կենտրոնանում. կա՛մ միայն լավը, կա՛մ վատը,- ասում է ՄըքՔուլոչը: - Սակայն երկու կողմերը հաշվի առնելն ավելի իրական է դարձնում երևակայածդ, ու նպատակն ավելի հասանելի է թվում»: Բացի դրանից` երևակայելն օգնում է նաև ճիշտ քայլեր մշակել առաջ գնալու համար:
 
«Ճանապարհը որոշակիորեն հեշտացնելու համար ինքդ քեզ շրջապատիր այնպիսի մարդկանցով, ովքեր անմիջական կապ ունեն նպատակիդ հետ»,- ասում է ՄըքՔուլոչը: Եթե, օրինակ, ուզում ես, նորաձևության աշխարհ մտնել, ժամանակիդ մեծ մասը տվյալ ոլորտի ծանոթներիդ հետ անցկացրու:
 
Եթե ստիպված ես կիսվել որևէ մեկի հետ...
 
...Համոզվիր, որ ճիշտ անձնավորություն ես ընտրել կիսվելու համար: «Ընտրիր այնպիսի մեկին, ով երբեք չի մրցակցել քեզ հետ և կարողանում է իրագործել իր առջև դրված նպատակները»,- խորհուրդ է տալիս Պալադինոն: Չե՞ս կարողանում գտնել այդպիսի մեկին: Ուրեմն ավելի լավ է լռել կամ որևէ բլոգում անանուն հաղորդագրություն թողնել: Այդպես ամբողջ աշխարհի հետ կկիսվես` առանց գաղտնիքը բացահայտելու բացասական հետևանքներից տուժելու:
 
Բացառություն
 
Եթե նպատակդ որևէ լուրջ կախվածություն կանխելն է (օրինակ` ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելը), ուրեմն հարկավոր է սոցիալական օգնության դիմել:
 
Ավելացրել է Հրաչ Թերլեմեզյանը



Ավելացվել է ՝ 24.10.2012
Արդեն դիտել են : 1531 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն