Ծուլությունը հաղթահարելու 10 կանոններ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Չորեքշաբթի
07.12.2016
11:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ծուլությունը հաղթահարելու 10 կանոններ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
  

Ծուլությունը  մարդու ամենամեծ թշնամիներից է: Մեզ համար դժվար է ինչ-որ բան անել, եթե ծուլությունը պատել է մեզ: Ծուլությունը չի ենթադրում միայն ոչինչ չանել: Ծուլություն է նաև մշտական շարժման մեջ գտնվելը, որը ուղղված չէ ձեր նպատակին հասնելուն: Շատերին ծանոթ է այս իրավիճակը, այդ իսկ պատճառով կփորձենք ներկայացնել ծուլության հաղթահարման մի քանի կանոններ:

  1. Արեք դա - երբեմն Դուք զգում եք, որ Ձեր էներգիան չի բավականացնում  ինչ-որ բան անելու համար: Հավագեք Ձեզ և պարզապես սկսեք գործել: Շուտով Դուք այդ աշխատանքից կստանաք նոր լիցքեր:

  2. Հանգստացեք - Ձեր ծուլության պատճառը կարող է լինել հոգնածությունը: Ինչ նոր գործի մասին կարող է խոսք գնալ, եթե դուք հանգստի կարիք եք զգում: Ուրեմն հանգստացեք, ինչպես հարկն է:

  3. Սահմանեք աշխատանքի սկսվելու մինիմալ ժամանակ - ինչպես գիտենք աշխատանքի մեջ ամենաբարդը այն սկսելն է, քանի որ, սկսելու դեպքում ամեն ինչ իր հունով կգնա: Մտավոր կերպով տրամադրեք Ձեզ, որ անպայման արթնանալու եք ինչ-որ ժամի և ոչ մի դեպքում մի ձգեք ժամանակը:

  4. Սահմանեք աշխատանքի վերջնաժամկետներ - որպեսզի ամեն օր Դուք չհետաձգեք Ձեր գործերը, ապա անհրաժեշտ է սահմանել վերջնաժամկետներ, որպեսզի միշտ հիշեք, որ պետք է շտապել գործը անել, քանի որ Դուք պարզապես ժամանակ չունեք:

  5. Հիշեք խրախուսման մասին - Ձեզ համար սահմանեք ինչ-որ ցանկալի բան, որը կունենաք, եթե կատարեք ձեր առջև դրված գործերը: Այդ միտքը Ձեզ անընդհատ առաջ կմղի:

  6. Պատկերացրեք  թե ինչ կլինի, եթե դուք չանեք այդ աշխատանքը - ոչ միայն խրախուսումները, այլ նաև անցանկալի իրավիճակների մասին ենթադրությունները կարող են խթան հանդիսանալ Ձեզ համար: Քանի որ պատկերացնելով միայն այն, թե ինչ կլինի, եթե դուք չանեք դա, ապա հավատացեք, որ այդ միտքը կստիպի  Ձեզ աշխատել:

  7. Գտեք համակիրներ - ի տարբերություն ներքին ազդակների, արտաքին ազդակները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ Ձեզ վրա, քանի որ այդ դեպքում Դուք պատասխանատու եք ոչ միայն Ձեր, այլ նաև ուրիշների առջև:

  8. Պլանավորեք յուրաքանչյուր հաջորդ քայլը - որպեսզի որոշակի աշխատանք կատարելուց հետո Դուք չհայտնվեք անորոշ իրավիճակում, ապա յուրաքանչյուր հաջորդ քայլից առաջ պլանավորեք Ձեր անելիքը:

  9. Գրանցեք առաջընթացը - ինչ-որ աշխատանք կատարելուց հետո անպայման վերլուցեք Ձեր արդյունքները, թե ինչ չափով Դուք կարողացաք կատարել այն, որքանով եք Դուք գոհ Ձեր աշխատանքից , որքանով` ոչ:

  10. Գտեք ինչ-որ մեկին, որպես օգնական - հաճախ որոշ գործեր անելուց մենք պարզապես չենք կարող գործը մենակ գլուխ բերել: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է մեկը, որպեսզի օգնի, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ իր խորհուրդներով:


Ավելացվել է ՝ 30.08.2012
Արդեն դիտել են : 1552 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն