Հագեցրու քաղցդ... առանց ուտելու
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
13:45
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Հագեցրու քաղցդ... առանց ուտելու



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Հույզեր կան, որոնք դրդում են ուտել ավելի շատ, քան կցանկանայիր: Մինչ ուտելը համոզվիր' արդյոք ուտելու քո ցանկությունը պայմանավորված է քաղցով, թե կան այլ «մեղավորներ»: 

Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ բարձր կալորիայով սնունդ ես ուտում, բայց ընդհանրապես քաղցած չես: Պարզվում է` մարդկային ուղեղն ուտելու նման ազդանշան ուղարկելու հակում ունի` ի պատասխան որոշակի հույզերի և իրավիճակների, որոնք ոչ մի կապ չունեն քաղցի հետ: Տեղյակ չլինելով այդ ազդանշանի իրական բնույթին` մարդն անընդհատ ծամում է ու ավելորդ քաշ ձեռք բերում: Մենք «կգաղտնազերծենք», թե ինչ ազդանշաններ է տալիս օրգանիզմդ և ինչի կարիք է այն իրականում զգում: Եվ ամենակարևորը` այս կերպ դու հնարավորինս կխուսափես ավելորդ կալորիաներից:

Երբ լարված ես

Մարդկային էակը սիրում է պարգևատրվել ծանր աշխատանքի դիմաց: Երբ սաստիկ լարված ես (օրինակ` պետք է աշխատանքային մեծ նախագիծ վերջացնես), սկսում ես որևէ քաղցր բան ուտելու վրա կենտրոնանալ` որպես փոխհատուցում կամ որպես լրացուցիչ ուժ հավաքելու աղբյուր: Աշխատելու ընթացքում ուղեղի ավելի «պահանջկոտ» ազդանշանները, օրինակ` ամեն ինչ թողնելն ու ընկերների հետ դուրս գալը, շատ ժամանակ է ենթադրում, ինչը, բնականաբար, այդ լարված օրերին անհնար է: Իսկ այ ուտելիքը, ընդհակառակը, վայրկենական պարգևատրում է, հատկապես եթե կարող ես հանել սառնարանից կամ վազել մոտակա խանութը: Դա ինքդ քեզ երես տալու այնքան ընդունված տարբերակ է, որ սննդաբաններն ասում են` շատ կանայք ենթագիտակցորեն գերլարվածության զգացումը կապում են դեպի առևտրի սրահ կամ տապակած կարտոֆիլի ափսեն վազելու հետ:

Եվ այնուամենայնիվ, նույնիսկ շատ ուտելը չի կշտացնում: Լարված ժամանակ շատ քիչ ես զգում սննդի իսկական համը և արձագանքում կշտանալու զգացողությանը: Փոխարենը՝ մաստակ ծամիր. փորձագետները պնդում են, որ ծամելը հանգստացնում է նյարդերը, և, բացի այդ, դու խուսափում ես ավելորդ կալորիաներից:

Երբ հյուծված ես

Երբևէ զգացե՞լ ես` երբ գիշերն անհանգիստ կամ քիչ ես քնում, հաջորդ օրը քաղցրի և ածխաջրածնով հարուստ սննդի մեծ կարիք ես ունենում: Պատճառն այն է, որ անկողնում անհանգիստ թավալ գալուց հետո օրգանիզմդ էներգիայի մեծ պահանջ է զգում, իսկ քաղցրը վայրկենապես լրացնում է այդ բացը:

Սակայն սա լուծում չէ. օրգանիզմդ այդ կալորիաների կարիքը չունի, և դու, քաղցրից ու ուտելիքից կառչելով, իրականում ավելի ես հոգնում. քաղցրի մեջ պարունակվող էներգիան շատ արագ է սպառվում: Փոխարենը` քեզ ստիպելով արթնացիր ու, եթե թույլ ես, թեթև մարմնամարզություն արա, օրինակ` 20 րոպեանոց վարժությունների շարք կամ արագ քայլք:

Երբ չափից շատ ես մարզվում

Մարզվելը սպառում է օրգանիզմի պրոտեինները, և հենց դա է պատճառը, որ մարզասարքից իջնելուց անմիջապես հետո պանիր կամ միս ուտելու ցանկություն ես ունենում: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անմիջապես վազել ու տեղը-տեղին սնվել: Հարյուրավոր կալորիաներ ընդունելու փոխարեն պրոտեինների պահանջը բավարարիր մեկ բաժակ կաթով (ցանկալի է` անյուղ): Այն շատ քիչ կալորիա է պարունակում. փոխարենը՝ բավական սննդարար է՝ անհագ քաղցը մինչև ճաշի կամ ընթրիքի ժամը խեղդելու համար:

Երբ կողքիդ բոլորն ուտում են

Լիարժեք ճաշից հետո թվում է` հագեցրել ես քաղցդ և կուշտ ես, բայց հերիք է հայտնվես որևէ խնջույքում, սկսում ես ինքնաբերաբար ծամել: Քեզ շրջապատող միջավայրը (սեղանին շարված ուտելիքի ախորժալի տեսքը, ոգևորությամբ սնվող մարդիկ) և դիմացինի գործողությունները կրկնելու մարդկային ենթագիտակցությունը քեզ մտածել են տալիս, որ դու սոված ես, այնինչ այդպես չէ: Այդ պատճառով բերանդ ու ձեռքերդ զբաղված պահիր, օրինակ` մի շիշ ջուր ձեռքդ առ կամ ուղղակի մեկի հետ զրույցի բռնվիր (այդպես ուտելու մասին չես հիշի), մի խոսքով, ամեն կերպ շեղիր քեզ:

Սնվելն ինքդ քեզ երես տալու այնքան ընդունված տարբերակ է, որ շատ կանայք ենթագիտակցորեն սկսում են գերլարվածության զգացումը կապել մթերքի խանութ վազելու սովորության հետ:

Երբ ինչ-որ բան ես ձգձգում

Կանայք հաճախ սկսում են ուտել վճռական որոշումը կամ ոչ ցանկալի հանձնարարությունը ձգձգելու համար: Ըստ սննդաբանների` մարդիկ հակված են ուտել հատկապես հեռուստացույց դիտելիս կամ համակարգչի առջև նստած ժամանակ: Իսկ աղջիկները հատկապես սկսում են ուտել որոշում կայացնելուց առաջ: Սակայն ուտելով, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու: Այնպես որ, բավական է քեզ երես տաս ու, իրավիճակից փախչելով, գիրանաս: Ավելի լավ է միանգամից ձեռնամուխ լինես բուն խնդրի լուծմանը. այստեղ շահույթը կրկնակի է. և՛ առանց ձգձգելու կկայացնես որոշումը, և՛ հետագայում ինքդ քեզ չես մեղադրի չափից շատ ուտելու համար:

Երբ խուճապի մեջ ես

Հիշում ես, չէ՞, ինչպես էին փոքր տարիքում մեզ բոլորիս մեր ծնողները կամ ուսուցիչները հանգստացնում համեղ վերաբերմունքով: Այդ է պատճառը, որ հիմա էլ նույն ուտելիքը (հաճախ քաղցրավենիքը) դիտում ենք որպես խուճապից դուրս գալու լավագույն միջոց: Կհիշես` քանի անգամ է մայրդ քեզ «կաշառել» կոնֆետով` փորձելով դրա միջոցով զսպել արցունքներդ կամ շահել սիրտդ: Սակայն տհաճ իրավիճակից դուրս գալու միակ բանը, որ քեզ իրականում անհրաժեշտ է, մտերիմ անձնավորությունից էմոցիոնալ աջակցություն ստանալն է: Այնպես որ, դեպի տաք շոկոլադը վազելու փոխարեն վերցրու բջջայինդ ու զանգիր ընկերուհուդ կամ մոտեցիր համակարգչիդ ու Facebook մտիր:

Դա նույնպես օգնում է էներգիա ձեռք բերել: Փորձագետներն ասում են, որ մտերիմների հետ խոսելը կամ տնից դուրս գալը (եթե նույնիսկ միայն խանութներով ես շրջում) վատ տրամադրությունից ազատվելու միջոց է:

Երբ ծարավ ես

Քաղցն ու ծարավը գրեթե նույն ազդանշաններն են ուղարկում ուղեղին, այդ պատճառով մեր օրգանիզմը հաճախ խմելու պահանջը շփոթում է ուտելու պահանջի հետ: Եթե քիչ առաջ ես կերել, բայց հանկարծ կրկին ուտելու պահանջ ես զգում, պատճառը հավանաբար ջրազրկումն է: Այս պարագայում սննդաբանները խորհուրդ են տալիս սնվելու փոխարեն ջուր խմել: Մի մեծ բաժակ խմիր, հետո մոտ 10 րոպե սպասիր. քաղցն աստիճանաբար կանհետանա:

Երբ ձանձրացած ես

Երբ անելու բան չենք ունենում, բոլորս միանգամից խոհանոց ենք ուղղվում: Դե, որովհետև դա էլ զբաղմունք է, ավելին` հաճելի ու բավարարվածություն պարգևող զբաղմունք: Եթե չես կարողանում տնից դուրս գալ կամ գրասեղանից հեռու մնալ ու սկսում ես մտքումդ պաղպաղակ կամ չիպս երևակայել, ուղեղդ զբաղեցրու որևէ բանով, օրինակ` վիդեոխաղ խաղա. և՛ ժամանակ կանցկացնես, և՛ հեռու կմնաս ուտելիքից:

Աղբյուր Cosmo.am


Ավելացվել է ՝ 06.11.2012
Արդեն դիտել են : 1422 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն