Գեղեցկություն առանց դիետայի
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
19:36
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Գեղեցկություն առանց դիետայի



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Կարո՞ղ է այնպես պատահել, որ գոյություն ունի գեղեցկության հասնելու ավելի հեշտ ուղի, քան տանջալից դիետան է:

Դիետան դա արտաքնապես գրավիչ դառնալու շատ արդյունավետ, սակայն միաժամանակ նաև դժվարին միջոց է:

Գեղեցկության փորձագետները պնդում են, որ ցանկացած մարդ կարող է դառնալ գրավիչ, առանց դիետայի: Օրինակ ամերիկացի գրող Միմի Սպենսերը, որը թողարկել է "Գեղեցիկ լինելու 101 միջոց, միջև դիետա պահպանելը” գիրքը:

Ահա նրա երաշխավորությունների տասնյակը`

1. Միշտ կրեք բարձրակրունկ կոշիկներ – Բարձրակրունկ կոշիկները կարող են շատ անհարմար լինել, նույնիսկ ցավ պատճառել, ինչպես նաև լավ կոշիկները թանկ են սովորաբար: Սակայն բարձրակրունկները սեքսուալություն են հաղորդում ցանկացած աղջկան և ոտքերն ավելի երկար են երևում:

2. Վերահսկեք ուտելիքը, մի տրվեք համեղ ուտելու գայթակղությանը, եթե գիրանալու հակում ունեք: Բնականաբար անընդհատ շոկոլադե տորթեր, պոնչիկներ և կարտոֆիլե չիպսեր ուտելը կբերի ձեր գիրությանը:

3. Բացահայտեք ձեր սեփական ոճը: Որոշ աղջիկներ, կրելով ընդհամենը ջինս և սպիտակ վերնաշապիկ, կարողանում են գրավել տղաներին առաջին հայացքից: Հարցն այն չէ, թե դուք ինչ եք կրում , այլ այն, թե դուք ինչպես եք կրում: Ձեր զգեստապահարանի ցանկացած պարագա ազդանշան է շրջապատողների համար: Ազդանշան, որը կարող է գրավել կամ վանել:

4. Սնունդին հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել: Եթե դուք ինչ-որ բան եք ուտում, պետք չէ միաժամանակ հեռուստացույց նայել կամ ամսագիր կարդալ, այլապես դուք կուտեք ավելին, քան պետք է:

Ամենակարևորը ուտել պետք է այն ժամանակ, որբ դուք սոված եք: Անհրաժեծտ է լսել ստամոքսին,այլ ոչ թե էմոցիաներին:

5. Հագուստը ` առավել հաճախ կրեք այնպիսի հագուստ, որը համարում եք ամեագեղեցիկն է նայվում ձեր վրա, պետք չէ պահել այն հատուկ երեկոների համար, դա մեծ սխալ կլինի ձեր կողմից: Նախընտրելի է նեղ, կազմվածքը հավաքող հագուստ, այն վստահություն է հաղորդում:

6. Հարկավոր է գնել ոչ փաթեփավորված ուտելիք: Փաթեթավորված ուտելիքը հարուստ է կոնսերվանտներով և քիմիկատներով:

7. Կրեք սև, ոչ թափանցիկ զուգագուլպաներ, նրանց շնորհիվ ձեր ոտքերը ավելի նիհար կերևան: Սա զգեստապահարանի նորաձև և ոչ թանկ տարր է:

8. Շատ կարևոր է հետևել սննդի քանակությունը, թե քանի չափաբաժին եք ուտում: Եվ ինչքան ամանի մեջ շատ բանջարեղեն լինի այնքան լավ:

9. Նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ուտելիքը ինչ է պարունակում, ինչ եք դուք ուտում: Աղցան պատրաստելիս պարտադիր չէ լցնել ամեն ինչ, ինչ է թե դա աղցան է:

10. Հաճախ օգտագործեք յուղը հալեցնող միջոցներ: Գնումներ կատարելիս անպայման հածվի առեք թուրինջը, խնձորը, ձիթապտուղը, արևածաղիկը, սխտոր, հաղարջ: Միայն թե սխտորը չչարաշահեք, եթե ձեզ թանկ են կոլեգաները և սիրելի տղամարդը:


Ավելացվել է ՝ 06.08.2013
Արդեն դիտել են : 1703 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն