Գարնանային մազաթափության պատճառներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
05:25
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Գարնանային մազաթափության պատճառներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Որո՞նք են գարնանային մազաթափության պատճառները

Ինչո՞ւ է հատկապես գարնանը գեղեցիկ մազեր ունենալու թեման դառնում ամենաարդիականը: Պատասխանը շատ պարզ է:  Ձմեռային հագուստներից ազատվելուց հետո մազերը համընդհանուր ուշադրության կենտրոնում են հայտնվում:  

Ձմեռվանից հետո մազերը հաճախ կորցրած են լինում փայլը, որակը, իսկ առավոտյան սանրի վրա մնացած մազերն ուղղակի օրդ փչացնում են, այնքան շատ են: Եթե  այս տողերի հետ լուռ   համաձայնում եք նույնը զգացած լինելու հիմնավոր պատճառով, ուրեմն եկել է մազերը կարգի բերելու ժամանակը: 
Փորձենք գտնել թվարկվածի մեղավորին:

Անբարենպաստ  արտաքին պայմաններ, ներքին հիվանդությունների գարնանային սրացումներ, վիտամինների պակաս, իմունիտետի թուլացում: Մազերը կորցնում են խոնավությունը, բարակում, դառնում դյուրաբեկ ու փխրուն, խամրում են ու  խճճվում: Հիշյալ բոլոր պատճառներն ուղիղ ազդեցություն և հետևանք  են ունենում առողջության ու մազերի ուժի վրա:

Սակայն գարնանային ամենատհաճ երևույթն այն է, որ մազերը ոչ միայն վատ են աճում, այլև շատ են թափվում: Իսկ դա կատարվում է այն պատճառով, որ անբարենպաստ պայմաններում մազարմատներն ասես մահանում են, և աճի փուլին փոխարինում է հանգստի ու սպասման փուլը: Մազարմատների համար անբարենպաստ են ջերմաստիճանային տատանումները, սննդարար նյութերի պակասը, սթրեսները. ներքին հիվանդությունները (անեմիա), լյարդի  կամ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարումները: Մասնագետ բժիշկներն ասում են, որ մազերը կարող են թափվել շուրջ 50 պատճառով: Սակայն ամենատարածվածը թերևս չհավասարակշռված սնունդն ու հորմոնալ խանգարումներն են:

Չհավասարակշռված սնունդը կանանց էնդեմիկ հիվանդության պատճառ կարող է դառնալ, դա էլ` մազաթափություն առաջացնել: Խոսքը հիմնականում վերաբերում է սննդակարգերին, որոնք պահանջում են սպիտակուցների մեծ քանակ` բացառելով ածխաջրածինները: Երբեմն նկատվում է մազաթափություն սննդակարգին հետևելու առաջին շաբաթներին: Հաճախ կանայք այդ երևույթը չեն կապում իրենց սննդակարգի հետ: Եթե սանրվելուց հետո թափված մազերի քանակը ձեզ անհանգստություն է պատճառում, ապա խորհրդակցեք բժշկի հետ, նա կփորձի   բուժել ներքին հիվանդություններն ու վերացնել  մազաթափության պատճառը:

Ankakh.com



Ավելացվել է ՝ 16.04.2012
Արդեն դիտել են : 1607 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն