Ֆիթնես խորհուրդներ Նատալի Փորթմանի անձնական մարզչից
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
09:50
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ֆիթնես խորհուրդներ Նատալի Փորթմանի անձնական մարզչից



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Մերի Հելեն Բոուվերսը պրոֆեսիոնալ բալետի պարուհի է և Ballet Beautiful ստուդիայի հիմնադիրը: Հենց նա է եղել Նատալի Փորթմանի անձնական մարզիչը «Սև կարապը» ֆիլմի նկարահանումներից առաջ և դրանց ընթացքում: Հիշեցնենք, որ այդ ֆիլմը Նատալիին «Օսկար» պարգևեց: Բացի կարիերայից

Մերի Հելենը հասցրել է նաև գիրք գրել, որում պատմում է մարմինը առողջ, գեղեցիկ ու ճկուն պահելու գաղտնիքների մասին:


Ահա մի քանի խորհուրդներ Բոուվերսից.

1. Եթե ժամանակ չունեք ֆիթնեսով երկար զբաղվելու, նախատեսեք զբաղվել դրանով 1,5-3 ժամ շաբաթական, ապա բաժանեք այդ ժամաքանակը շաբաթվա օրերի վրա և այդ փոքրիկ ժամանակահատվածներն արդյունավետ օգտագործեք: Քիչ-քիչ, բայց մշտական բնույթ կրող մարզումներն ավելի օգտակար են, քան երկար, բայց հազվադեպ մարզումները:

2. Սկսեք պարապմունքը մկանների մի քանի խմբի համար նախատեսված վարժություններից, օրինակ՝ կոնքերի ներքին, արտաքին և հետին մկանների համար: Այդպես ճարպերի այրումն ավելի ինտենսիվ կլինի:

3. Մի չարաշահեք մարզասարքերով վարժությունները: Դրանք, իհարկե, կարևոր են, բայց առավել շատ ուշադրություն դարձրեք ոչ թե դիմացկունությանը, այլ ուժային էլեմենտներին:

4. Անսահմանափակ մեղր ու շոկոլադ կարող եք ուտել, բայց մյուս տեսանկյուններից սննդակարգը պետք է հղկվի: Կրճատեք շաքարի ընդունումը, փոխարենը մրգեր ու բանջարեղեն կերեք:

5. Կանաչ խոտաբույսերով կոկտեյլների դիետա պահեք, այսինքն՝ որոշ ժամանակ մի ընդունեք ոչինչ, բացի այդ կոկտեյլներից: Եթե շատ տանջի քաղցը, կարող եք մեկ ձու ուտել:

6. Գարեջրի փոխարեն խմեք կարմիր գինի, կարտոֆիլի ֆրին փոխարինեք կանաչեղենով:


Աղբյուր` LADYNEWS.am



Ավելացվել է ՝ 21.09.2012
Արդեն դիտել են : 538 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն