Եթե Երեխան Հոգնած է
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
10:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Եթե Երեխան Հոգնած է



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Եթե երեխան շատ է արթուն մնացել, երկար ժամանակ եղել է անծանոթ մարդկանց շրջապատում կամ անծանոթ վայրում, եթե ծնողները չափից ավելի շատ են խաղացել նրա հետ, այս ամենը կարող են նյարդային լարվածության ու գրգռվածության պատճառ դառնալ: Դուք կարծում եք, որ նա հոգնած է և շուտ կքնի, բայց, ընդհակառակը, ոչ մի կերպ չի կարողանում քնել: Եթե ծնողները կամ անծանոթ մարդիկ փորձեն հանգստացնել երեխային, շարունակելով խաղալ ու խոսել նրա հետ, դա միայն կվատացնի վիճակը:

Որոշ երեխաներ հենց այնպիսին են, որ չեն կարողանում հանգիստ քնել: Արթուն մնալու ընթացքում այնքան են հոգնում, որ նյարդային համակարգը լարվում է, ստեղծելով յուրատեսակ խոչընդոտ, որ պետք է երեխաները հաղթահարեն, նախքան քնելը: Այդպիսի երեխաների համար լացն ուղղակի անհրաժեշտություն է: Որոշ երեխաներ էլ սկզբում լաց են լինում բարձրաձայն ու հուսահատ, այնուհետև կամ անսպասելիորեն կամ էլ աստիճանաբար լացը հանդարտվում է, և նրանք քնում են:

Այսպիսով, եթե կերակրումից հետո արթուն մնալու ընթացքում ամեն անգամ ձեր երեխան լալիս է, ապա նախ ենթադրեք, թե նա հոգնել է ու պառկեցրեք անկողնում: Երեխաներից ոմանք ավելի լավ են քնում, երբ նրանց մենակ են թողնում, դա պետք է սովորեցնել բոլոր երեխաներին: Բայց ոմանք էլ ավելի շուտ են հանգստանում, երբ նրանց հանդարտ օրորում են սայլակում կամ ետ ու առաջ են շարժում մահճակալը, կամ էլ քնեցնում են գրկած, որի դեպքում ավելի նպատակահարմար է մթնեցնել սենյակը: Կարելի է ժամանակ առ ժամանակ օգնել երեխային քնել այդ ձևով, մանավանդ երբ նա հոգնած է, բայց միշտ չի կարելի: Երեխան կարող է ընտելանալ քնելու այդ եղանակին և չի ցանկանա քնել առանց օրորելու, որը վաղ թե ուշ կզայրացնի ձեզ:



Ավելացվել է ՝ 01.12.2012
Արդեն դիտել են : 681 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն