Սովորում ենք դեպի մեզ «ձգել» երջանկությունը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
07:28
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Սովորում ենք դեպի մեզ «ձգել» երջանկությունը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Երջանիկ լինել ուզում են բոլորը: Բայց երբեք պետք չէ երջանկությունը որպես նպատակ տեսնել. այն իրականում Ձեր կյանքի ամենօրյա ընթացքն է: Միայն այդ դեպքում է երջանկությունը մեզ հետ ՄԻՇՏ: Երջանկությունը կյանքի հաջողված պահերը չեն, այլ կյանքն ինքը, եթե ապրեք երջանկության կանոններով: Կարող եք դրանք լրացնել նաեւ LN-ի առաջարկած այս ցանկից…

 

Խորապես եւ միշտ շնորհակալ եղեք Ձեզ տրված հոգեւոր ու նյութական կարողությունների համար: Ամեն օր Ձեր հոգու խորքից «շնորհակալություն» արձակեք տիեզերք այն մեծ ու փոքր ուրախությունների, հաջողությունների, կյանքի դասերի (թեկուզ եւ ոչ միշտ հաճելի, բայց հաստատ օգտակար) համար, որ Ձերն են եղել այդ օրը: Ճշմարտությունները համեմատությունների մեջ են երբեմն պարզվում: Փողոցով քայլելիս Ձեզ հանդիպող անտունների մեջ կլինեն նաեւ հարազատներին նվիրված, ժամանակին լավ կյանքով ապրած մարդիկ, ովքեր այսօր ուղղակի երազում են վերադառնալ իրենց նախկին՝ Ձեզ համար գուցե սովորական ու ոչ մի հետաքրքրություն չներկայացնող կյանքին: Գնահատեք Ձեր ունեցածը, պահպանեք:

Շտապեք բարի գործեր անել: Մի փակվեք սեփական պատյանում: Լայն բացեք աչքերը, տեսեք՝ ինչ է կատարվում շրջապատող աշխարհում, Ձեր կողքին ապրող մարդկանց հետ. կարեկցեք, օգնության ձեռք մեկնեք: Հոգեբանները բազմիցս հաստատել են, որ կամավորական աշխատանք կատարող, շրջապատի հանդեպ սիրով ու հոգատարությամբ լցված մարդիկ գրեթե ամբողջությամբ պաշտպանված են սթրեսներից, վատ հոգեվիճակներից: Կյանքն իր ամբողջության մեջ շոշափելով ՝ մարդն ավելի է հասունանում, խուսափում է սեփական խնդիրներն ուռճացնելուց:

Մի մոռացեք նաեւ «փոքրիկ բարությունների» մասին՝ դուռը պահել, որ անցնեն, կամ տեղը զիջել տրասպորտում, զսպել բարկությունը եւ չվիրավորել մարդուն, եթե նա պատահաբար տրորել է ոտքդ… Մի խոսքով՝ եղեք բարի առաջին հերթին հենց ձեզ համար:

Ապրեք ներկա ժամանակով: Գլխից մեկընդմիշտ հանեք բոլորին գայթակղող նմանատիպ կաղապարները՝ «վաղը կանցնեմ դիետայի», «վաղվանից սպորտով կզբաղվեմ», «վաղվանից կթողնեմ ծխելը»…Ոչ մի «վաղը». Դուք ունեք միայն այսօրը: Այլապես ամբողջ կյանքը բոլոլ հարցերում կանցնի վաղվան սպասելով…


Առողջ ապրելակերպին մեծ ուշադրություն դարձրեք: Հենց այնպես ասված խոսքեր չեն՝  «Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Ճիշտ եւ ժամանակին սնունդ, սպորտ, առողջ քուն եւ որպես արդյունք՝ թեթեւ ու աշխույժ առավոտ: Այս ամենը շատ մեծ դրական ազդեցություն ունի նաեւ մեր հուզական, էմոցիոնալ դաշտի վրա: Զգալով մեզ առողջ եւ աշխույժ՝ մենք զգում ենք մեր մեջ կյանքը վերափոխելու, ավելի լավը դարձնելու հնարավորությունները:

Աղբյուր` LADYNEWS.am



Ավելացվել է ՝ 26.10.2012
Արդեն դիտել են : 1083 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն