ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Դիետա մինչև վերջ. ինչպես կանգ չառնել կեսից
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
01:21
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Դիետա մինչև վերջ. ինչպես կանգ չառնել կեսից



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Ամենաակտուալ հարցերից մեկը, որ տալիս են գրեթե բոլոր' նիհարել ցանկացողները, այն է, թե ինչպես անել, որ դիետան չընդհատվի կեսից: Թերևս ամենադժվար պահն է' տեսնել գայթակղիչ որևէ բան և չուտել, կամ չափը չանցնել:

Առաջին հերթին, դիետա ընտրելիս մի լավ մտածեք, թե կարող եք արդյոք պահպանել այն գրված ժամանակահատվածում: Եթե, ասենք, դուք մսակեր եք և ընտրել եք բանջարեղենային դիետա, շանսերը շատ քիչ են, որ կդիմանաք մինչև վերջ: Եվ ի վերջո, ում են պետք այդ կորցրած կիլոգրամները, եթե Ձեր տրամադրությունը միշտ ցածր է լինելու, երազում մի կտոր միս եք տեսնելու… Որպեսզի չմտածեք՝ ինչպես պահել դիետան մինչև վերջ, ընտրեք այնպիսինը, որը մեծ դժվարություն չի ներկայացնում Ձեզ համար: Այսօր այնքան մեծ ընտրություն կա, որ Ձեր օրգանիզմին հարմար դիետա ընտրելը այնքան էլ բարդ չի լինի:

Այնուհետև պետք է տրամադրվածություն: Եվ տրամադրվածությունը պարտադիր պետք է ուղղված լինի ավելորդ կիլոգրամներից ազատվելուն, նպատակը՝ հաղթանակը սեփական ցանկությունների նկատմամբ: Երբ շատ գայթակղիչ խմորեն եք տեսնում, մտածեք թե ինչպես է այն նստելու Ձեր կոնքերին' ճարպի հաստ շերտ կուտակելով: Միացրեք երևակայությունը, և այն կօգնի Ձեզ հրաժարվել այդ «վնասակար»-ից:

Ամեն օր հիշեցրեք Ձեզ, թե ինչի համար եք ուզում նիհարել: Որպես կանոն' առաջին պայմանն առողջ լինելն է: Հաճախ հիշեք այն մասին, թե ինչպես է ցավում մեջքը երկար քայլելուց հետո, կամ ինչպես եք շնչահեղձ լինում ընկերների հետ խոսելիս: Եվ մտածեք, թե ինչպես եք ազատ թռչկոտելու, երբ ազատվեք ավելորդ կիլոգրամների պարկից: Պատկերացրեք, թե ինչպիսի շորիկներ այսուհետ հիանալի կգրկեն Ձեր բարակ իրանը, կընդգծեն բարեմասնությունները:

Ձեր առջև ռեալ նպատակ դրեք: Եթե կշեռքի սլաքը 90 կգ է ցույց տալիս, ապա նպատակ մի դերք 60 կգ դառնալ: Սկզբի համար սահմանեք մինչև 85, հետո, երբ հասնեք 85-ի, կմտածեք արդեն 80-ի մասին: Այսպես մանր քայլերով գուցե կարողանաք հասնել նաև 60-ի:
Որպեսզի օրգանիզմը չպահանջի իրեն անհրաժեշտ նյութերը, դիետայի հետ համատեղեք նաև վիտամինային համալիր: Չմոռանաք շատ ջուր խմել: Այն մաքրում է օրգանիզմը և նաև «խաբում» ուղեղին' իրեն որպես սնունդ ներկայացնելով:

Շատ դժվար է չխախտել դիետան, երբ ճաշում եք կամ ընթրում մեծ շրջապատում: Կամ մենակ սնվեք կամ նրանց հետ, ովքեր նույնպես դիետա են պահում:

Եթե զգում եք, որ չեք կարողանում դիմանալ մինչև մյուս սնվելը, ապա պետք չէ օրգանիզմին սադրել: Որևէ բան կերեք, բայց թող դա լինի լավ հյութալի խնձոր կամ վարունգ: Այն կլցնի ստամոքսը և աշխատանք կդառնա նրա համար:
Եթե այնուամենայնիվ ընդհատել եք դիետան, մի մեղադրեք Ձեզ: Դա Ձեր փոքրիկ թուլությունն է: Վաղը նոր օր է , և դեռ ավելի մեծ ցանկություն կունենաք՝ դառնալու գրավիչ և գեղեցիկ:

Աղբյուր` LADYNEWS.am



Ավելացվել է ՝ 21.09.2012
Արդեն դիտել են : 837 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն