Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
23:19
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ավանդույթներ. Հարսանեկան նախանշաններ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Չի կարելի ամուսնանալ մայիս ամսին, այլապես "տառապանքի" դար կլինի:Բարի մարդիկ մայիս ամսին չեն ամուսնանում. 
●Ամուսնանալ ամսվա 13-ին վատ նշան է:
● Առավել հաջողված են համարվում կեսօրից հետո տեղի ունեցած ամուսնությունները:
●Հարսանիքից առաջ անձրևի տեղալը համարվում է բարի նախանշան:
● Վերջին գիշերը հարսանիքից առաջ հարսն ու փեսան պետք է անցկացնեն առանձին և հարսանիքի օրն առավոտյան հարսը չպետք է տեսնի փեսային մերկ: Հարսանիքից առաջ հարսը պետք է գիշերի կամ իր ծնողների տանը, կամ մեկ ուրիշ սենյակում: Սա այն դեպքում, եթե երիտասարդներն արդեն ապրում են միասին:
● Եթե փեսան գալիս է հարսի տուն աղտոտված - տանտեր չի լինելու:
● Եթե փեսան նվիրում է հարսին կենցաղային տեխնիկա- խորհրդանշում է թեթև կյանք:
● Եթե փեսան ոտքը դնում է հարսի տան դիմաց գտնվող ջրափոսի մեջ – նա կապրի արբեցողի հետ:
● Եթե փեսան կատուներ է սիրում – նախանշում է քնքուշ ամուսին:
● Եթե փեսան սիրում է իր հարսնացուի հետ լինել ընկերների շրջապատում – նշանակում է ամուսինը լինելու է ոչ խանդոտ:
● Եթե փեսան երգում և կիթառ է նվագում – հաճախակի գիշերերգերի նախանշան է:
● Եթե հարսը հարսանիքից առաջ կորցրել է ձեռնոցը կամ կոտրել հայելի – վատ նախանշան է:
● Եթե փեսան շուն է սիրում – խիստ, բայց նվիրված ամուսնու նախանշան է:
● Եթե հարսանիքի օրն առավոտյան հարսն ու փեսան կամ հարազատները փռշտում են, նշանակում է հարսն ամուսնության մեջ կլինի երջանիկ:
● Եթե հարսն ու փեսան լուսանկարվել են միասին մինչ հարսանիքը – միասին չեն լինելու:
● Երբ ծնողները օրհնում են երիտասարդներին, հարսն ու փեսան միասին պետք է կանգնեն միևնույն գորգի վրա (կամ ցամքոցի, հատուկ կարված այդ ծիսակատարության համար), որպեսզի հարազատների հետ ապրեն հաշտ ու համերաշխ:
● Որպեսզի ամուսնության մեջ լինեն երջանիկ, հարսը հարսանիքի օրը պետք է լաց լինի:
● Հարսը չպետք է թույլ տա ընկերուհիներին կանգնել հայելու առջև իրենից առաջ, որպեսզի չտանեն իր սիրելիին:
● Երբ փեսան վերցնում է հարսին հայրական տանից, նրան ոչ մի դեպքում չի թույլատրվում ետ շրջվել:
● Վատ նախանշան է – զբոսնել ԶԱԳՍ գնալուց առաջ:
● "Փրկագնից" հետո հարս ու փեսայի հագուստը միացնում են քորոցով, որպեսզի ոչ ոք նրանց միջով չանցնի: ԵՎ այդպես ամրացված էլ նրանք պետք է գնան ԶԱԳՍ:
● Նախանշան հակասող նախորդին` հարսն ու փեսան անպայման ԶԱԳՍ պետք է գնան տարբեր մեքենաներով, իսկ ԶԱԳՍ – ից հետո միևնույն մեքենայով:
● ԶԱԳՍ կամ եկեղեցի գնալիս, հարսի զգեստին և փեսայի վերնաշապիկին պետք է քորոցներ ամրացնեն, որպեսզի ոչ ոք աչքով չտա:
● Եթե հարսանյաց շքերթի ժամանակ լսվեն ղողանջների ձայներ – դժբախտության նախանշան է:
● Եթե ԶԱԳՍ մտնելիս փեսան սայթաքի, նշանակում է, նա վստահ չէ իր որոշման մեջ:
● Եթե սայթաքում է հարսը – ևս անվստահություն նշան է իր կողմից:
● Հարսի և փեսային ծնողները չպետք է ԶԱԳՍ – ում ներկա գտնվեն:
● Եթե հանկարծ հարսանյաց արարողության ժամանակ քոր է գալիս հարսի ձախ ձեռքի ափը, նշանակում է ապրելու է հարուստ, իսկ աջի դեպքում` տանը միշտ լինելու են բազմաթիվ հյուրեր և ուրախություն:
● Հարսանիքի օրը հարսի մայրը փոխանցում է աղջկան ընտանեկան նշխարը (հիշատակի իր): Այդ իրը հարսը պետք է պահի իր մոտ, որպեսզի ապահովի իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը:
● ԶԱԳՍ – ից հետո, երբ երիտասարդները մոտենում են տոնական սեղանին, ցանկացած ընտանիքի ամենամեծ անդանը պետք է երեք անգամ պտտեցնի երիտասարդներին սեղանի շուրջը: Համաձայն սլավոնական ավանդույթների - այն խորհրդանշում է հավետ կապ ամուսինների միջև: 
● Ամուսնությունից հետո երիտասարդները պետք է նայեն միևնույն հայելու մեջ – այն պետք է բերի հաջողություն:
● Որպեսզի ամուսինները երբեք չվիճեն, երիտասարդները տան դռան առջև կոտրում են ափսեներ և անցնում կոտրված կտորների վրայով: 
● Հարսը չպետք է մենակ անցնի նոր տան շեմից: Ամուսինը պետք է տանի նրան ձեռքերի վրա պահած: Այդ դեպքում նոր տանն ամբողջ կյանքում երիտասարդ կնոջը "կպահեն ձեռքերի վրա”:
● Հարսանյաց արարողությունն ավարտվելուն պես, հարսը շրջվում է մեջքով հյուրերին և իր գլխի վրայով նետում 
հարսանյաց ծաղկեփունջը: Այն աղջիկը, ով կբռնի ծաղկեփունջը, հաջորդը կամուսնանա:
● Այդ ծիսակատարությունից հետո, փեսան հանում է հարսի ոտքի կապը և նույն ձևով նետում: Ով կբռնի այն, նա էլ ամենաշուտը կունենա կյանքի ուղեկից:


Ավելացվել է ՝ 26.02.2012
Արդեն դիտել են : 2227 անգամ meri
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն