Ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա ? Խորհուրդներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
20:42
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

Ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա ? Խորհուրդներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Գրանցեք գործերի ցուցակը տվյալ օրվա համար: Ոչինչ այդքան չի օգնում ուշադրությունը պահել աշխատանքի վրա, որքան դրա մասին անընդհատ հիշեցումը: Գրեք թղթի վրա և այնպիսի տեղ այն փակցրեք, որ անընդհատ աչքի առջև լինի:

Ժամ սահմանեք, թե երբ կողմնակի մարդիկ կարող են տեսնել Ձեզ: Մարդիկ կսկսեն ավելի շատ հարգել Ձեր ժամանակը:

Եթե շուտ եք հոգնում աշխատանքից, ժամաքանակը բաժանեք մի քանի մասի: Կես ժամ աշխատանքից հետո ընդմիջում արեք, այլ՝ թեթև աշխատանքով զբաղվեք: Ընդմիջումը չպետք է գերազանցի աշխատաժամը:

Ձեր էլեկտրոնային փոստարկղում ֆիլտր դրեք, որպեսզի կարողանաք ժամանակ խնայել անիմաստ նամակները կարդալու փոխարեն:

Մի սկսեք օրը փոստին եկած նամակները ստուգելով: Ավելի լավ է թողեք դա ընդմիջման հատվածում, քանի որ մեծ ջանքեր այն չի պահանջում:

Եթե չեք ուզում, որ Ձեզ շեղեն, ապա սոցիալական ցանցերում համապատասխան կարգավիճակ դրեք, որը թույլ չի տա Ձեզ անհանգստացնել նամակներով:

Լսեք ճիշտ երաժշտություն. այն օգնում է կենտրոնանալ աշխատանքի վրա և չլսել գրասենյակային աղմուկը, որը նյարդայնացնում է:

Օգտագործեք ականջակալներ: Իմաստն այն է, որ բացարձակ լռության մեջ աշխատեք:

Ջրով շիշ դրեք Ձեր կողքին, որպեսզի ամեն անգամ չգնաք ջրի տարայի մոտ' ծարավը հագեցնելու համար:

Գտեք ժամանակ, երբ Ձեզ մոտ հիանալի է ստացվում հաղթահարել յուրաքանչյուր փորձություն, դժվարություն:

Ճաշեք հենց Ձեր սեղանի մոտ, որպեսզի խուսափեք երկարաձգված խոսակցություններից:

Երկար մի խոսեք հեռախոսով անձնական թեմաներից: Սովորեք տարբերել աշխատանքն անձնականից:

Մի ծանրաբեռնեք Ձեր սեղանը ամեն տեսակ անպետք իրերով: Եթե չեք կարողանում գտնել անհրաժեշտ որևէ բան սեղանի վրայից, ապա ճիշտ ժամանակն է այն կարգի բերելու:

Գնեք հարմար բազկաթոռ: Եթե երկար ժամանակ նստում եք համակարգչի դիմաց, ապա հարմարավետ բազկաթոռն ուղղակի անհրաժեշտություն է Ձեզ համար: Հարմարավետ պայմաններում ավելի հեշտ է կենտրոնանալ աշխատանքի վրա:

Պիտակներ դրեք հաճախ օգտագործվող ֆայլերի վրա: Հնարավորինս ավտոմատացրեք անընդհատ կրկնվող գործողությունները:

Փակեք համակարգչից այն բոլոր պատուհանները, որոնցից չեք օգտվում: Մեծ թվով բաց պատուհանները դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը և ստիպում Ձեզ շեղվել աշխատանքից:

Սահմանափակեք այն ժամանակը, որը ծախսում եք նոր կայքերի, բլոգների ընթերցման, նկարներ դիտելու վրա: Դա հետաքրքիր է և ուսուցողական, սակայն պարտադիր չի ձեռքը միշտ իրադարձությունների զարկերակին պահել:

Փոխեք աշխատանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը: Վերածեք այն հետաքրքիր խաղի:


Ավելացվել է ՝ 18.09.2012
Արդեն դիտել են : 1554 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն