5 հանգամանք, որ պետք է հաղթահարել հարստանալու ճանապարհին
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
11.12.2016
07:07
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

5 հանգամանք, որ պետք է հաղթահարել հարստանալու ճանապարհին



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Հարստանալ ուզում են երեւի թե բոլորը, եւ ինչպես պարզվում է, այն յուրաքանչյուրի հնարավորությունների սահմաններում է: Կարևորը անպետքական մտքերը գլխից հանելն է և «կարգավորումներ» տալը: LN-ը ձեզ է ներկայացնում մի քանի հանգամանք, որ խանգարում են մեզ հարստանալ:

Նպատակի բացակայություն

Պետք է գոնե մոտավոր իմանալ, թե հանուն ինչի եք  ձգտում մեծ գումարների: Չէ որ միլիոնատեր չեն դառնում նոր զգեստներ գնելու ցանկությունից դրդված: Հստակ պլան մշակեք: Հնարավոր է, որ նոր գործ եք ուզում սկսել, բացել սեփական հիմնարկ կամ ուզում եք հիմնովին վերանորոգել տունը: Պետք է ընտրել նաև որոշակի ժամանակահատված, որի սահմաններում պետք է հասնեք Ձեր նպատակին:

Ձգտում  համբավի

Անիմաստ զբաղմունքներից մեկն է: Եթե ուզում եք հարստանալ զուտ նրա համար, որ մեկի վրա տպավորություն թողնեք, ապա 99% հավանականությամբ Ձեզ մոտ դա չի ստացվի:  Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Դուք մեծ ժամանակ կծախսեք Ձեր կերպարի վրա՝ շեղվելով այն գործից, ինչն իսկապես պետք  է Ձեզ:

Վնասակար սովորություններ

Դա կարող է լինել սերը ալկոհոլի, ծխախոտի, խաղերի հանդեպ: Այս ամենը կոտրում է կամքը` քաոսի վերածելով նրանց հոգեբանական վիճակը: Իհարկե, այս ամենը մեծ ազդեցություն ունի նաև մեր ֆինանսական վիճակի վրա:

Շտապ փողի ծարավ

Հարստության հասնելու ճանապարհին ամենակարևորը համբերատարությունն է: Եթե դուք մտածում եք, թե փողերը երկնքից անասելի արագությամբ թափվելու են Ձեր գլխին, ապա Ձեզ մեծ հիասթափություն է սպասվում: «Արագ փողերը» այս կյանքում կարելի է դասել միայն անհավանական հաջողությունների շարքին:

Վախ ռիսկի դիմելուց

Զգույշ և նրբանկատ լինելը իհարկե վատ չէ, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն էլ պետք չէ: Երբեմն հաղթելու համար, պետք է ռիսկի դիմել: հիշեք, որ ով ռիսկի չի դիմում, չի խմում շամպայն: Երբեմն պետք է նաև սխալվել, կորցնել գումար, որպեսզի հետո՝ այդ ամենից փորձ ձեռք բերելու արդյունքում մեծ գումար շահեք: Այստեղ, ինչպես ամենուր, լավ է ոսկե միջինը:

Աղբյուր` LADYNEWS.am



Ավելացվել է ՝ 30.10.2012
Արդեն դիտել են : 857 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն