25 դեպք, երբ պետք չէ ներողություն խնդրել
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
10.12.2016
13:44
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

25 դեպք, երբ պետք չէ ներողություն խնդրել



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Վիճակագրությունը ցույց է տվել, որ կանայք ավելի հաճախ են ներողություն խնդրում, քան տղամարդիկ: Վերջիններս ոչ թե հրաժարվում են արտասանել այդ «կներեք»-ը, այլ պարզապես չեն ուզում ցանկացած հարցից առաջ ներում հայցել: Եվ, գիտե՞ս' ինչ, ճիշտ են անում: Դու էլ օրինակ վերցրու նրանցից և հույզերդ անիմաստ ափսոսանքների վրա մի՛ վատնիր:

Պետք չէ ներողություն խնդրել.

1. Երբ ուզում ես միայն քո կերածի դիմաց վճարել

Ենթադրենք' դու էլ, ընկերուհիդ էլ նույն բուտիկից զգեստ եք գնել, բայց նրանը քոնից մի քանի անգամ թանկ է: Մի՞թե կառաջարկես հաշիվը միասին ներկայացնել: Սա էլ է նույն դեպքը. ընթրիքի հաշիվը գնումների հաշվից ոչնչով չի տարբերվում:

2. Որևէ հարցի պարզաբանումից հետո

Եթե նույնիսկ որևէ բան սխալ ես իմացել և հետո պարզել իրականությունը, պարտադիր չէ դրա համար ներողություն խնդրել: Իհարկե, սա չի նշանակում, թե պետք չէ ընդունել սխալը. պարզապես զերծ մնա ավելորդ զեղումներից:

3. Կարծիքդ հայտնելուց առաջ

Եթե ընկերուհիդ հարցնում է' ինչ կարծիք ունես իր ժամադրության մասին, ճշմարտությունը մի՛ քողարկիր հետևյալ նախաբանով. «Կներես, բայց...»: Եթե շեշտում ես, որ ինքն ավելի լավին է արժանի, ուրեմն լավ ընկեր ես:

4. Որևէ հրավեր մերժելիս

Եթե ընկերոջդ զարմիկի դպրոցական համերգին ներկա չես եղել, զուր էներգիա մի՛ վատնիր' քաղաքավարի ներողություն խնդրելով: Վիրավորական բան չկա: Միևնույն է' նրա զարմիկը հանդիսատեսի շարքերում ստուգում հաստատ չի անցկացնելու:

5. Երբ սիրածդ տղային հուշում ես' ինչպես դուրս գա անհարմար իրավիճակից

Եթե հինգ րոպե շարունակ կմկմա, ու եւս հինգ րոպե էլ այս ու այն կողմ անի, դարձյալ մի տասը րոպե էլ' հուսահատ շրջապտույտներ, ավելի լավ է մոռացիր նրան, և առանց ներողություն խնդրելու:

6. Երբ զույգերով խնջույքի են հրավիրել, սակայն մենակ ես գնում

Ոչինչ, որ մենակ ես գնում և պետք էլ չէ դրանից տրամդրությունը գցել: Ավելի հետաքրքիր կլինի. կամաց-կամաց կընտելանաս մթնոլորտին, ու խնջույքն իսկական խրախճանքի կվերածվի:

7. Վիճաբանության ժամանակ

Նայիր, թե ինչ ես անում: Հենց տեսնում ես' ընկերդ իր արարքի համար կեղծ մեղավորի դեր է խաղում, դու էլ նույնն արա:

8. Երբ հանդուրժում են քո որևէ քմահաճույքը

Մաշկի հետ խաղալը, հորոսկոպին ամեն օր հետևելու սովորությունը, գլանակի ձև ունեցող քաղցրավենիքով «ծուխ» ներս քաշելը... անմիտ սովորություններ են, բայց ցույց տուր նրան, որ ինքը նմանատիպ անմիտ հաճույքներ նույնպես ունի, ուրեմն կարելի է հանդուրժել, չէ՞:

9. Երբ նրան սպասեցնել ես տալիս

Իմացիր, դրանով նրան լավություն ես անում: Այդ ընթացքում ժամանակ կունենա մի բաժակ գարեջուր խմելու, մարզախաղը մինչև վերջ դիտելու կամ բերանը բաց վայելելու քո' փոքրիկ սև զգեստը հագնելու պահը:

10. Facebook-ում ցուցակից մի քանի ընկերների ջնջելուց հետո

Դրա համար իրականում մեղավոր են նրանք, ովքեր սիրում են իրենցից չափազանց գոհ ստատուսներ գրել, ժամը մեկ գլխավոր էջի նկար փոխել և անդադար այս ու այն խմբին ընկերակցելու առաջարկ ուղարկել:

11. Երբ քեզ դուր չի գալիս այն ֆիլմը, որը բոլորն են հավանում

Եթե դա այդքան հանճարեղ գործ է, ուրեմն քո սուր քննադատությունից դրա հեղինակությունը, միևնույն է, չի ընկնի:

12. Երբ անմիջապես չես պատասխանում նրա հաղորդագրությանը

Եթե նա շտապ պատասխանի է սպասում, դրա համար հեռախոս գոյություն ունի: Կարելի է հավաքել համարն ու զանգել:

13. Որևէ կազմակերպության կողմից էլեկտրոնային նամակ գրելիս

Ի գիտություն, էլեկտրոնային հիշեցումները պետք է մի փոքր սպառնալից լինեն: Հակառակ դեպքում՝ մարդիկ ուշադրություն չեն դարձնի և չեն անի այն, ինչ պարտավոր են անել:

14. Երբ ավելի շատ ես ստանում և ծախսում, քան ընկերներդ

Եթե դու ընկերներիցդ ավելի շատ ես վաստակում, ուրեմն կարող ես քեզ թույլ տալ բրենդային հագուստ կրել և հաճախակի հանգստի մեկնել: Դու իրոք վաստակել ես այդ իրավունքը, և մեղավորության զգացում ունենալու կարիք չկա:

15. Եթե հնաոճ ու ծիծաղելի բջջային ես օգտագործում

Թող ընկերդ սրտի ուզածի չափ ծիծաղի քո «նախնադարյան» բջջայինի վրա... Երբ պատահաբար զուգարանակոնքի մեջ ընկնի իր թանկարժեք հեռախոսը, հետո կքննարկեք' «որն է հոգեպես ավելի ազնիվ»:

16. Սովորական բարում տարօրինակ կոկտեյլ պատվիրելիս

Եթե բարի հետևում կանգնած է մեկը և որպես բարմեն է ներկայանում, ուրեմն պիտի կարողանա արքայախնձորի գինի էլ պատրաստել:

17. Եթե շրջապատի տղաներից ոչ մեկը քո ճաշակով չէ

Այն փաստը, որ նա գեղեցիկ է, կոկիկ ու լավ ընտանիքից, չի նշանակում, թե պիտի անպայման քո ճաշակով լինի:

18. Երբ երեխա ես տեսնում ու զարմացած ախ ու վախ ես անում

Դու սիրում ես երեխաներին, և կարիք չկա ուշադրություն դարձնելու շրջապատի զարմացական հայացքներիին:

19. Երբ կատվի ձագեր ես տեսնում ու զարմացած ախ ու վախ ես անում

Դրա մեջ պախարակելի ոչինչ չկա. կատուների միլիոնավոր երկրպագուները ձեզ օրինակ:

20. Արձակուրդի ժամանակ աշխատելիս

Համաձայն ենք՝ հաճելի չէ, երբ ընկերներդ մեքենայի մեջ սպասում են, մինչ դու պատասխանում ես քո էլեկտրոնային նամակներին: Բայց կարելի է, չէ՞, հաշվի առնել, որ դա քո պարտականությունն է:

21. Եթե եսասիրաբար ես վերաբերվում քո զգեստապահարանի պարունակությանը

Ոչ երանի այն մարդուն, ում թանկարժեք մետաքսե զգեստի վրա ֆրանսիական կարմիր գինի կթափեն: Իսկ եթե դա անխուսափելի է, ավելի լավ է' ինքդ անզգույշ գտնվես:

22. Երբ ընդունում ես, որ խոհանոց մտնելու ցանկություն չունես...

Ինչո՞ւ անիմաստ չարչարվել մի բանի վրա, որն ի վերջո անհամ է լինելու և ոչ ախորժալի:

23. Երբ հասկանում ես, որ քեզ դուր չի գալիս նոր սանրվածքդ

Սրահից զարհուրելի տեսքով ու տրամադրությամբ դուրս եկողը դու ես լինելու, ոչ թե վարսավիրդ: Հանկարծ չհամարձակվես «կներեք»-ների երկար շարք դուրս տալ:

24. Կլորիկ գումար վճարելիս

Խանութում նորաձև կաշվե բաճկոն ես տեսել, որը վերջինն է և հենց քո չափսը: Այդքան փող ծախսելու համար ինքդ քեզանից ներողություն խնդրելու կարիք չկա. դա ուղղակի բախտ է ։

25. Սիրախաղ անելիս

Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ սիրախաղը մեր կյանքի անբաժանելի դրվագներից է: Ուրեմն պետք չէ ներքուստ անհարմարության զգացողություն ունենալ:



Ավելացվել է ՝ 08.03.2013
Արդեն դիտել են : 1352 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն