15 հարց, որոնց պետք է պատասխանել ամեն կիրակի
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
18:38
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

15 հարց, որոնց պետք է պատասխանել ամեն կիրակի



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


1. Ի՞նչ եք սովորել անցած շաբաթվա ընթացքում։ – Եթե դժվարանում եք պատասխանել, ուրեմն ժամանակն է ինչ-որ բան փոխել։ Անկախ Ձեր տարիքից՝ Դուք ամեն շաբաթ պետք է ինչ-որ նոր բան սովորեք։ 

2. Ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը անցած շաբաթվա ընթացքում։ – Ձեր նվաճումների մասին մտածելը լավ առիթ է վստահություն և բավարարվածություն զգալու համար։ Դա նաև Ձեր առաջընթացին հետևելու արդյունավետ միջոց է։ 

3. Անցած շաբաթվա ո՞ր պահն էր ամենաանմոռանալին և ինչո՞ւ։ – Այսպես Դուք կկարողանաք նոր հետաքրքրություններ, նպատակներ և հակումներ բացահայտել։ 

4. Ո՞րն է №1 նպատակը, որին Դուք պետք է հասնեք այս շաբաթ։ – Մնացած ամեն ինչը երկրորդական է և հենց այդպես էլ պետք է դիտարկվի։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսել երկրորդական հարցերը։ 

5. Ի՞նչ Դուք կարող եք անել այս պահին, որպեսզի հաջորդ շաբաթն ավելի քիչ լարված լինի։ – Նշեք օրացույցի վրա, թե ինչ պիտի անեք։ Այդպիսով՝ Դուք ավելի կազմակերպված կլինեք։ 

6. Ինչի՞ վրա եք Դուք անտեղի ժամանակ վատնել անցած շաբաթ։ – Փորձեք խուսափել դրանից ապագայում։ Սահմանափակեք Ձեզ այն ամենից, ինչը շեղում է Ձեր ուշադրությունը։ 

7. Ի՞նչն այն ամենից, ինչից Դուք խուսափում եք, լուծման կարիք ունի։ – Գծեք աղյուսակ և նրանում ամեն խնդրի առաջ գրեք, թե ինչքան ժամանակ եք պատրաստվում տրամադրել դրա լուծմանը։ Երկուշաբթի օրվա առավոտը սկսեք այն խնդիրների լուծումից, որոնք կխլեն Ձեզնից 2 րոպե և ավելի քիչ ժամանակ։ 

8. Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ կցանկանայիք խոսել։ – Մարդկանց հետ պարբերական շփվելը կօգնի լուծել հակամարտությունը՝ նախքան այն կհասնի իր գագաթնակետին։ Շփվեք Ձեզ շրջապատող մարդկանց հետ։ 

9. Կա՞ ինչ-որ մեկը, ում պիտի ասեք «Շնորհակալություն»: – Ամեն շաբաթ ժամանակ հատկացրեք և շնորհակալություն հայտնեք այն մարդկանց, որոնք Ձեզ օգնել են։ Ձեր արարքը աննկատ չի մնա։ 

10. Կա՞ ինչ-որ մեկը, ում ցանկանում եք օգնել։ – Ձեր ուզածը ստանալու լավագույն միջոցն է օգնել մյուսներին ստանալ այն, ինչ նրանք ցանկանում են։ Եվ երբ Ձեզ օգնություն անհրաժեշտ լինի, նրանք հաճույքով կօգնեն։ 

11. Որո՞նք են Ձեր գլխավոր 3 նպատակները առաջիկա 3 տարիներին։ – Դուք երբեք հաջողության չեք հասնի, եթե Ձեր առջև իրական նպատակներ չդնեք։ 

12. Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը նպատակին հասնելու համար։ – Յուրաքանչյուր քայլի իմացությունն օգնում է հեշտությամբ հասնել նպատակին։ 

13. Ինչի՞ց եք վախենում։ – Գիտակցաբար անդրադարձեք Ձեր վախերին ամեն շաբաթ և աստիճանաբար կազատվեք դրանցից։ 

14. Ինչի՞ համար եք Դուք շնորհակալ։ – Սա լավ միջոց է ամեն ինչին հեռանկարայնորեն նայել և ոչինչ չկորցնել տեսադաշտից։ 

15. Եթե հաջորդ շաբաթը լիներ վերջինը Ձեր կյանքում, ինչպե՞ս Դուք այն կանցկացնեիք։ – Կյանքը կարճ է։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք մտերիմ մարդկանց հետ։




Ավելացվել է ՝ 29.06.2012
Արդեն դիտել են : 2425 անգամ Smile
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն