10 ուտելիք, որոնք կբուժեն Ձեր բոլոր հիվանդությունները
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Երկուշաբթի
05.12.2016
23:39
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար Խորհուրդներ

10 ուտելիք, որոնք կբուժեն Ձեր բոլոր հիվանդությունները



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Զուր չեն ասում, որ բնությունը լավագույն դեղատունն է: Այստեղ կա ամեն ինչ բոլոր տեսակի հիվանդություններն ու ցավերը բուժելու համար: Պարզապես պետք է կարողանալ այդ դեղատնից ճիշտ օգտվել՝ սովորելով թե բնության որ բարիքը, որ դեպքերում է օգտակար: Իսկ դա անել կսովորենք միասին հենց հիմա:
Եվ իսկապես ինչո՞ւ ընդունել հաբեր, եթե կարող ես ուտել այս ուտելիքները, որոնք կօգնեն քեզ բուժել մարդկային ամենատարածված 11 հիվանդությունները:

Ի՞նչ օգտագործել, եթե ունեք հետևյալ խնդիրները՝
# 1 Մկանացավի դեպքում
Ամեն օր ֆիզիկական վարժություններից առաջ և հետո օգտագործեք մեկ գավաթ թթու կեռաս, կամ երկու բաժակ կեռասի հյութ:
Գիտական բացատրությունն այն է, որ կեռասն իր մեջ պարունակում է հակաբորբոքիչ ֆերմենտներ, ինչպիսին է «ibuprofen-ը» և չի առաջացնում երիկամների կամ ստամոքսի հետ կապված որևէ կողմնակի էֆեկտ:

#2 Վատ հիշողության դեպքում
Ամեն օր օգտագործեք քառորդ գավաթ արևածաղկի սերմ
Գիտական բացատրություն այն է, որ վիտամին E-ով հարուստ սերմերը կպահպանեն ուղեղի բջիջները ստրեսի պատճառած օքսիդացումից, որը կհանգեցնի ավելի լավ հիշողության: Վատ մեթոդ չէ նաև հին ու բարի մեղրաջուրը:

#3 Հոգնած մկանների դեպքում
Ամեն օր օգտագործեք խնձոր
Գիտական բացատրությունն այն է, որ խնձորի կեղևը հարուստ է ուրսուլիկ թթվով, որը նպաստում է աճի հորմոնի (IGF1) արտադրությանը և ապահովում մկանների սնուցումը:

#4 Ցրվածության դեպքում
Ամեն օր օգտագործեք մեկ ձու
Գիտական բացատրությունն այն է, որ ձվերը պարունակում են օրգանական այնպիսի նյութեր, որոնք օգնում են ուղեղին կառավարել մարմինը և միևնույն ժամանակ պահել բջիջիջների մեմբրանի ամբողջական կառուցվածքը

#5 Մաշկի ծերացման դեպքում
Ամեն օր օգտագործեք մեկ նարինջ կամ 250մլ նարնջի հյութ:
Գիտական բացատրությունը այն է, որ վիտամին C-ն նպաստում է հատուկ սպիտակուցի սինթեզմանը, որը իր հերթին պահապանում է մաշկի էլաստիկությունը:

#6 Դեպրեսիայի դեպքում
Ամեն օր օգտագործեք մեկ գավաթ շականակագույն բրինձ:
Գիտական բացատրությունը կայանում է նրանում, որ կարբոհիդրատները նպաստում են սերատոնինի սինթեզմանը, որը կարևոր նյարդահաղորդիչ է և ունի տրամադրության կառավարման և անհանգստության թուլացմանը նպաստող դեր:

#7 Անքնության դեպքում
Օգտագործեք հավի միս, օրական 125 գրամ:
Գիտական բացատրությունն այն է, որ մելատոնինի (քնեցնող հորմոն) սինթեզման համար անհրաժեշտ ամինաթթու տրիպոֆանը ասոցացվում է հնդկահավի հետ, սակայն այն ավելի շատ առկա է հավի մսի մեջ:

#8 Այտուցված աչքերի դեպքում
Օգտագործեք մեկ գավաթ կանաչ թեյ ուտելուց առաջ:
Գիտական բացատրությունը կայանում է նրանում, որ հաճախ հեղուկի կուտակման հետևանքով այտուց է առաջանում, որն աչքերի տակ մուգ կլորակների ձևավորման պատճառ է դառնում: Կանաչ թեյի միջոցով կանխվում են մարմնի անցանկալի այտուցները:

#9 Ստամոքսի խանգարման դեպքում
Ճաշից հետո օգտագործեք մեկ կամ երկու անանուխ:
Անանուխը մարսողության բարելավման միջոց է և նաև նպաստում է ստամոքսաղիքային ցավերի թուլացմանը:

#10 Թուլության դեպքում
Ամեն օր գտագործեք մեկական բանան
Գիտական բացատրությունն այն է, որկալիումով հարուստ այս միրգը նաև մագնեզիումի լավ աղբյուր է: Մագնեզիումը քիմիական տարր է, որը շատ կարևոր է էներգիայի առաջացման և կուտակման համար:



Ավելացվել է ՝ 14.06.2013
Արդեն դիտել են : 2802 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն