Տրամադրությունը բարձրացնող զովացուցիչ ըմպելիքների թոփ 5
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
19:04
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Տրամադրությունը բարձրացնող զովացուցիչ ըմպելիքների թոփ 5



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Ամառը դեռևս չի պատրաստվում զիջել իր դիրքերը, չնայած օրացույցն այլ բան է ասում, և մենք շարունակ կարիք ենք զգում զովացուցիչ ըմպելիքների: Ձեզ ենք առաջարկում նման խմիչքների լավագույն 5 բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն կհագեցնեն ծարավը, այլև կպարգևեն բարձր տրամադրություն:

1. Վերցրեք 4-ական ճաշի գդալ նռան ու խաղողի հյութեր, 200 գր սեխի խյուս, 1/3 բաժակ հանքային ջուր և սառույց: Սկզբում բաժակի կեսը լցրեք մանրացրած սառույցով, ավելացրեք նռան ու խաղողի հյութերը, սեխն ու ջուրը: Մատուցեք:

2. Վերցրեք 150 գր շաքարավազ, վրան ավելացրեք 2 բաժակ ջուր և եռացրեք, ապա թողեք, որ սառչի: Քաղցր ջուրը այս ըմպելիքի հիմքն է: Այնուհետև վերցրեք 600 գրամ կարմիր ու սև հաղարջներ, անցկացրեք քամիչով, ավելացրեք ջրին ու վրան սառույցներ լցրեք:

3. Կես կգ լոռամրգին (клюква) լվացեք, լցրեք թասիկի մեջ, ավելացրեք 5 լ ջուր և եփեք: Ավելացրեք 500 գր շաքարավազ, սառեցրեք և լցրեք 25 գրամ խմորիչ: Մի օր թողեք սեղանի վրա: Հաջորդ առավոտ ավելացրեք 25 գրամ չամիչ և կես տուփ վանիլին, լավ փակեք և դրեք սառնարանում: Երեք օր անց կվասը պատրաստ կլինի:

4. Վերցրեք կես թեյի գդալ չոր անանուխ, նույնքան' երիցուկ, ինչպես նաև, 7 ճաշի գդալ վրացական կամ հնդկական թեյ: Այս բույսերի երկու թեյի գդալ խարնուրդին երեք բաժակ ջուր համադրությամբ թուրմ պատրաստեք' թրմելով 5 րոպե: Ապա քամեք հյութը և սառեցրեք:

5.Կես կգ բռինչի (կալինա) պտուղները ծածկեք մեկ բաժակ շաքարավազով և 6-8 ժամով տեղափոխեք սառը վայր: Ապա քամեք հյութը, ավելացրեք 3 ճաշի գդալ մեղր և հանքային ջուր' ըստ ճաշակի: Տեղափոխեք սառնարան:

 

Աղբյուր` LADYNEWS.am



Ավելացվել է ՝ 03.09.2012
Արդեն դիտել են : 1683 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն