Մութ սենյակում հեռուստացույց դիտել չի կարելի
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
22:16
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Մութ սենյակում հեռուստացույց դիտել չի կարելի



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
herustacuyc,televizor
Նյու Յորքի Ռենսլերի Պոլիտեխնիկական ինստիտուտում իրականացված փորձը հաստատել է այն վարկածը, որ էկրանի պատկերի պայծառ գունեղության և սենյակի լուսավորության միջև առկա հակադրությունն ավելի արագ է հոգնեցնում աչքերը: 

Փորձի ժամանակ կամավորներին ցուցադրել են երկու ժամանոց ֆիլմեր: Առաջին խումբը նայել է ֆիլմը հարթ էկրանով, լավ լուսավորված սենյակում, իսկ երկրորդ խմբին ֆիլմը ցուցադրվել է մի այնպիսի տարածքում, որը զրկված է եղել հավելյալ լուսավորությունից: Երկրորդ ֆիլմը նայելու ժամանակ խմբերի մասնակիցները տեղերով փոխվել են: 

Ընդմիջման ժամանակ, ինչպես նաև երկրորդ ֆիլմը դիտելուց հետո կամավորները պետք է հանձնեին ռեակցիայի արագության թեսթ` տեսողական գրգռիչների նկատմամբ: Առաջադրանքի կատարման ժամանակ մասնակիցների գլխուղեղը սկանավորվում էր: 

Հետազոտողների տվյալներով` սենյակում լուսավորության բացակայությունը, որտեղ իրականացվել է կինոդիտումը, առաջադրանքը կատարելու ժամանակ նպաստում էր ռեակցիայի արագության նվազմանը: Գիտնականները նաև փաստել են, որ, ճիշտ է, չնչին, սակայն ավելացել է նաև գրգռիչի և տեսողական կենտրոնի պատասխան խթանման միջև ընկած տևողությունը: 

Բանավոր հարցման ժամանակ այն մասնակիցները, ովքեր ֆիլմը դիտել են մթության մեջ, ավելի հաճախ են բողոքել տեսողական լարվածության, հոգնածության և քնկոտության մասին: 

"Այս նախաձեռնությունը թույլ տվեց մեզ հայտնաբերել անհարմարավետության և տեսողական լարվածության սուբյեկտիվ զգացողությունների, ինչպես նաև որոշակի ֆիզիոլոգիական ռեակցիաների միջև առկա կապը",- նշեց հետազոտական ծրագրի կոորդինատոր Մարիաննա Ֆիգուերոն:


Ավելացվել է ՝ 22.06.2011
Արդեն դիտել են : 2415 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն