Մոգություն, թուղթ ու գիր...ինչի՞ է հանգեցնում այս ամենը
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
04:52
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Մոգություն, թուղթ ու գիր...ինչի՞ է հանգեցնում այս ամենը



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Մոգություն, թուղթ ու գիր...ինչի՞ է հանգեցնում այս ամենը

«Մինչև ականջներիս ծայրը սիրահարվել էի Հայկին, ով, ցավոք, ամուսնացած էր: Կարծում էի, որ եթե նա ինձ չսիրի ու եթե մենք միասին չլինենք, ապա պատրաստ եմ անգամ կյանքիցս հրաժարվել: Քանի որ ամուսնացած էր, չնայած իմ ջանքերին, նա ինձ ուշադրություն չէր դարձնում, անգամ չէր էլ նկատում: Այդ պահին ինձ չէր հետաքրքրում նրա ամուսնացած լինելը, ինձ միայն պետք էր, որ Հայկն էլ ինձ սիրեր ու ես վստահ էի, որ մենք միասին երջանիկ կլինենք. նա էր իմ երազանքների տղամարդը: Ընկերուհիս խորհուրդ տվեց գնալ իր «լավ ծանոթի» մոտ, ով կօգնի ինձ գրավել Հայկի ուշադրությունն ու նվաճել նրա սիրտը: Քանի որ այդ ժամանակ իմ ուշքն ու միտքը հենց դա էր, ես քնում ու արթնանում էի այդ մտքով, միանգամից համաձայնեցի: Գնացի բախտագուշակի մոտ, նա ինձ մի քանի բարի խորհուրդներ տվեց, որոնց մասին չէի ցանկանա կիսվել ու նաև ասաց, որ թուղթ ու գիր կանի, որ Հայկի ընտանիքը «քանդենք», ու Հայկն ամբողջությամբ գրավի իմ կողմը: Այն ժամանակ ես չէի գիտակցում, որ չարություն եմ անում, կամ անգամ թքած էլ ունեի, թե ինչ ճանապարհով եմ կապում Հայկին:

Ամեն ինչ արեցի բախտագուշակի ասածով: Կարճ ժամանակ անց Հայկին ինձնով արեցի, բայց դա շատ կարճ տևեց: Հավանաբար նրա կինն էլ էր գնացել բախտագուշակի մոտ ու քանդել էր թուղթ ու գիրը: Հիմա նրանք կրկին միասին են, իսկ ես ինձ ամենադժբախտ մարդն եմ զգում: Երևի ինչ-որ սև ուժեր էին ինձ դրդել նման քայլի գնալ, նոր եմ հասնականում, թե ինչ ստոր քայլի եմ գնացել»,- պատմում է 27-ամյա Անահիտը:
Այս պատմությունը ոչ առաջինը ոչ էլ վերջինն է: Բոլորս էլ մեր շրջապատում կունենանք ծանոթներ, ովքեր գնում են բախտագուշակների մոտ, մանավանդ բախտագուշակներ Հայաստանում շատ կան. նրանք էլ այցելուների պակաս երբևէ չեն զգում: Ջահելից ահել նրանց դռան շեմին հերթ են կանգնում մի պարզ պատճառով` ցանկանում են իմանալ, թե ինչ է իրենց սպասվում ապագայում կամ ինչպես դուրս գալ իրենց համար անելանելի թվացող իրավիճակից:
Հայերս քրիստոնյա ազգ ենք, իսկ քրիստոնեությունն ընդհանրապես հանդուրժելի չի համարում ոչ մի տեսակի գուշակություն.սա ի գիտություն: Իսկ Աստվածաշնչում ասված է, որ Աստված մերժում է գուշակությունը և Աստված է ասում, որ ով գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջև:
Ինչ բառով էլ բնութագրենք, միևնույնն է, քրիստոնյայի համար դրանք եղել են և մնում են սատանայական հնարքներ, որոնք հաճախ ներկայանում կամ բնութագրվում են որպես աստվածային, սակայն սուրբ Պողոս առաքյալը հստակ ասում է.
«... այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգավոր մշակներ, կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով. և դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ։ Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» /Բ Կորնթ. 11:12-15/:
Ինչ էլ ասենք, անգամ իրենց քրիստոնյա համարող շատ ու շատ մարդիկ առօրյայում` ամենատարրական սուրճի սեղանի շուրջ սուրճի մրուրով գուշակություններ են անում: Նրանցից շատերն անգամ չեն էլ գիտակցում, որ իրենց անմեղ թվացող այս երևույթը անընդունելի է Աստծո կողմից:
Թեպետ, կարելի է ասել, որ սա գուշակությունների, այսպես ասած՝ «ամենաանմեղ» մեթոդներից է, եթե հաշվի առնենք, օրինակ, այն փաստը, որ այսօր շատ մարդիկ բախտագուշակներին դիմում են ոչ միայն իրենց ապագան իմանալու անհագուրդ ցանկությամբ, այլ ուրիշի ապագան «պղտորելու» կամ ուրիշի բախտին քար գցելու մտադրությամբ:
Սև մոգության մասին շատերս ենք լսել. թուղթ ու գիր, հմայություններ. սրանք, ինչպես մասնագետներ են ասում, սև մոգության ամենամեղմ դրսևորումներն են: Թեպետ շատ գուշակներ առաջին պահից կարող են հերքել, որ զբաղվում են նման «մութ» գործերով, սակայն իրականությունն այն է, որ գրեթե բոլորն էլ կամ թուղթ ու գիր են անում, կամ էլ հանում են թուղթ ու գիրը:
Բայց նախքան նման զազրելի քայլի դիմելը հիշեք, որ կյանքը բումերանգ է և մի օր ձեր արած վատ քայլը հենց ձեր դեմ է օգտագործվելու:
Իսկ Աստված հետևում է մեզանից յուրաքանչյուրի քայլին ու մի օր մենք բոլորս ենք փոխհատուցելու մեր արած լավ կամ վատ արարքի համար, իսկ բախտագուշակությունը թեև իրավունք չեմ վերապահում դնել հարցականի տակ, բայց այնուամենայնիվ փաստ է, որ այն բիզնեսի մի տարատեսակ է։



Ավելացվել է ՝ 17.02.2013
Արդեն դիտել են : 12025 անգամ torosadmin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն