Ինչ խառնվածք ունեք դուք? Մարդկային խառնվածքներ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
17:22
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Ինչ խառնվածք ունեք դուք? Մարդկային խառնվածքներ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Մարդկային խառնվածքի ուսումնասիրությունը դեռ շատ վաղուց է դարձել հոգեբանների ուսումնասիրման առարկան: Մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ առկայությամբ: 
Դրանով էլ պայմանավորված առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.

սանգվինիկ (տաքարյուն)
ֆլեգմատիկ (սառնարյուն)
խոլերիկ (դյուրագրգիռ)
մելանխոլիկ(մելամաղձոտ):

Սանգվինիկ. Այս խառնվածքն են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և չի կորցնում հավասարշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում ուրիշների կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում  մարդկանց հետ: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն  բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում:



Ֆլեգմատիկ: Այս խառնվածքի մարդիկ արտաքնապես հանգիստ  և հավասարակշռված են:  Նրանց դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ են: Դանդաղաշարժ են, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:



Խոլերիկ: Որոշ հատկություններով խոլերիկը նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն:



Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:



    Պետք է նշել,որ ներկայացված խառնվածքների տիպերից և ոչ մեկը հանդես չի գալիս  մաքուր տեսքով: Կարող են լինել ,որոշ խառնվածքների գերակայության դեպքեր: Սակայն, յուրաքանչյուր մարդ, որ տիպին էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: 

Մեկնաբանություններում գրեք թե որ մարդկային խառնվածքն է ձեզ մոտ գերակշռում..
Կփորձենք պարզել թե որ մարդկային խառնվածքի մարդկանց է ավելի շատ հետաքրքրում  իմանալ իր մարդկային խառնվածքը,այսինքն որ խառնվածքի տեր մարդիկ են կարդացել ավելի շատ այս հոդվածը.


Ավելացվել է ՝ 26.08.2012
Արդեն դիտել են : 4516 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն