Լավագույն դիետան
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
06:53
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Լավագույն դիետան



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

 

ՀԱՐՑ

Չաղացել եմ, ի՞նչ անեմ :

ՊԱՏԱՍԽԱՆ

Քիչ կեր: Կերածիդ կեսով կշտացիր: Որպեսզի սա հեշտ լինի, ուտելուց մի 20 րոպե առաջ ջուր խմիր: Պակասեցրու ճարպոտ ուտելիքը սննդակարգիցդ: Եթե մսակեր ես, ապա մսի հետ շատ բանջարեղեն օգտագործիր, այն պետք է կազմի սննդի մոտ 70%: Պակասեցրու կերածդ սպիտակ հացի քանակը:

Խնդիր

Չեմ կարողանում քաղցր չուտեմ:

ՊԱՏԱՍԽԱՆ

Քաղցրից քեզ մի զրկիր, պարզապես քաղցրի տեսակն ու քանակը փոխիր: Մի քանի կտոր կրեմով տորթ ուտելու փոխարեն, մի փոքր կտոր կեր: Գերադասիր միրգը, կակաոյի յուղով և ոչ սոյայով պատրաստած շոկոլադը, մեղրը, խուսափիր շաքարից:

Խնդիր

Ես էդ հաց ու պանրից չեմ կշտանում:

ՊԱՏԱՍԽԱՆ

Հացը թող լինի ցորենի կոշտ տեսակներից, տարեկանից կամ ծլեցրած ցորենով թխած ու ոչ թե դրոժով, այլ  թթխմորով: Իսկ պանիրը թող շատ աղի չլինի:

Խնդիր

Ճիշտն ասած, որ ասեմ տենց սովածանում եմ, սուտ կլինի: Բայց մի տեսակ ինչ-որ բան եմ ուզում ուտել, չեմ իմանում ինչ ու սառնարանում ինչ պատահում է ուտում եմ:

ՊԱՏԱՍԽԱՆ

Էդպիսի ժամանակ ոչ թե կեր, այլ ջուր խմիր: Լավ կլինի ջուրը լինի եռացրած-սառեցրած-հալեցրած: Ինչքան շատ լինի ջուրը ստամոքսում, այնքան քիչ տեղ կմնա ուտելիքին: Սառնարանում էլ աշխատիր, որ մեծ մասամբ միրգ, բանջարեղեն ու կաթնամթերք հանդիպի:

Խնդիր

Ընդհանրապես չեմ շարժվում, միշտ որշում եմ գնամ շեյփինգի կամ պարի ու չի ստացվում:

ՊԱՏԱՍԽԱՆ

Միշտ որոշել պետք չէ: Որոշիր մի անգամ ու գնա: Այլևս մի խախտիր որոշումդ: Բայց սկսիր ճիշտ ծանրաբեռնվածությունից, այսինքն` քչից գնա դեպի շատը:

Խնդիր

Ես շատ չեմ ուտում, ամբողջ օրը ոտքի վրա եմ, գեներովս էլ գիրություն չեմ ժառանգել, բայց չաղանում եմ:

ՊԱՏԱՍԽԱՆ

Ճիշտ է բժշկի գնալը, արժե ստուգվել և պարզել, թե ինչ վիճակում է օրգանիզմդ` գեղձերդ, հորմոններդ, նյարդերդ, սիրտդ և այլն:

ՀԱՐՑ

Ինչքա՞ն ժամանակում կարելի է նիհարել:

ՊԱՏԱՍԽԱՆ

Կտրուկ քաշ գցելը լավ չէ, մի շտապիր և եղիր համբերատար ու հետևողական, չէ որ այսօրվա քաշդ ձեռք ես բերել երկար ժամանակում, էնպես որ 2 օրում ամողջ ավելորդ քաշից ազատվելը հաստատ բոլորովին նորմալ չի լինի, եթե իհարկե այն ընդամենը 50 գրամ չէ: Ցանկացիր, որոշիր ու կատարիր, եղիր հետևողական և այն ժամանակ կտեսնես արդյունքը:


ՀԱՐՑ

Իսկ ո՞րն է լավագույն դիետան:

Պատասխան

Լավագույն դիետան առողջ ապրելակերպն է:

 

 

Մաղթում ենք ձեզ լավագույն ապրելակերպ:



Ավելացրել է SM այցելուն.

Աղբյուր ` shoppingsite.am



Ավելացվել է ՝ 09.07.2012
Արդեն դիտել են : 4659 անգամ SM
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն