Կարտոֆիլը` սառը, բանանը` կանաչ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
10:39
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Կարտոֆիլը` սառը, բանանը` կանաչ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը


Արևմուտքի հետազոտողները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վկայում են, որ ժամանակակից մարդը բացարձակապես սխալ է կիրառում շատ ու շատ մթերքներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում  օրգանիզմին շատ ավելի օգուտ կբերեն:

Մասնավորապես, բրիտանացի մասնագետները հավատացնում են, որ կարտոֆիլն անհրաժեշտ է ուտել ոչ թե  տաք վիճակում, ինչպես շատերս ենք սիրում, այլ սառը, քանի որ սառչելու դեպքում այն նվազ մարսելի է դառնում, ինչի շնորհիվ օրգանիզմը շատ կալորիա է ծախսում այդ սննդատեսակը յուրացնելու համար: Համապատասխանաբար, կարտոֆիլը նվազեցնում է ավելորդ կիլոգրամներ կուտակելու հավանականությունը:

Իտալացի մասնագետներն էլ ասում են, որ գազարը պետք է եփել ջրով, քանի որ այդպես այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պահպանում, քան եթե այն մշակվի շոգեկաթսայում:

Մի հետաքրքիր խորհուրդ էլ. բանանը պետք է ուտել, երբ այն կանաչ է: Այդ դեպքում օրգանիզմ նվազ քանակով է շաքար մուտք գործում, ինչը չես ասի հասուն բանանի համար: Փորձագետները խորհուրդ են տալիս մակարոնեղենը  կիսաեփ օգտագործել, միսը վառարանում եփել կամ էլ շոգեխաշել, խմել միայն օրգանական կաթ ու մթերքը չտապակել մեկ անգամ զտած զեյթունի ձեթի մեջ:



Ավելացվել է ՝ 17.02.2012
Արդեն դիտել են : 1733 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն