Ինչպես նիհարել, առանց առողջությունը վնասելու
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Հինգշաբթի
08.12.2016
01:09
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Ինչպես նիհարել, առանց առողջությունը վնասելու



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

kazmvacq,կազմվածք,ինչպես նիհարելԵրիտասարդ տարիքում նիհարելը խնդիր չէ. թվում է, թե ինչ էլ ուտես, միևնույն է, չես գիրանում: Ու կարծում ես, թե այդպես միշտ է լինելու:  Լսում ես, թե ինչպես են հասուն կանայք տրտնջում ու քթի տակ ծիծաղում, երբ ականջի պոչով լսում ես` «մի փոքր լցվել ես»-ին հաջորդող պատասխանը` «չէ, քաշս նույնն է մնացել»: Կամ էլ հակառակը. երբ ասում ես` կարծես նիհարել ես, անմիջապես հետևում է` «հիմա դեռ ավելացել եմ, էնքան էի նիհարել»: Ամեն դեպքում  գալիս է մի տարիք, երբ ձգտում ենք նիհարել, քանի որ գիրությունը կամ, որ ավելի մեղմ է հնչում, լիքությունը նույնացվում է տարիքի ու անդառնալի կորսված երիտասարդության հետ:  Եթե նիհարությունը, բարակությունը հոգեկան հանգստություն է պարգևում, ուրեմն կարելի է և մի քանի կգ-ից ազատվել:

Տարիներն  անցնում են, ու ամեն  ինչ աստիճանաբար է կատարվում, չես էլ հասցնում նկատել, թե ինչպես սովորական հագուստիդ չափսերն այլևս  չեն համապատասխանում. այնպես  չի սազում, չի նստում վրադ, ինչպես առաջ: Ուրեմն ի՞նչ է պետք անել:

Նախ`  մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն  հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:

-        Հիշեքոր լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են  անհետևողականությունն ու քաոսայնությունը: Սրանից հետևություն անենք. կորչեն  քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:

-       Ճիշտ դիետան (սննդակարգըճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի  վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա  պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է:

Այս օրենքներին հետևելով` հնարավորություն կունենաք 3-4 ամսում լավ արդյունք ստանալու: Ու հիշեք, որ տոն օրերին նույնպես չպետք է խախտել սննդակարգն ու հաջորդ օրերին  փորձել քաղցով լրացնել բացթողումը: Սակայն, տոնական սեղանին էլ չպետք է թթված դեմքով նստել ու մյուսներին ցուցադրել ձեր կրած «տառապանքները». կարելի է քիչ ուտել, սակայն շատ  հեղուկ խմել: Ավելորդ չէ կրկնելը, որ  ընտրված սննդակարգը «ցմահ» է, ոչ թե դեպքից դեպք կամ էլ արձակուրդից առաջ:

Խորհուրդներորոնք կօգնեն քաշը նվազեցնելու և կայունացնելու

Ինչքա՞ն ջուր է հարկավոր մեր օրգանիզմին

-       Բժիշկ սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 30 մլ ջուր է պետք, այսինքն` եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և նույնիսկ գարեջուրը հաշվից դուրս են, քանի որ  դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում:

-       Ուտելուց առաջ  մի բաժակ ջուր խմեք: Այո, փորձված մեթոդ է. մի բաժակ ջուրը կօգնի, որ քիչ ուտեք: Թեյն  ու սուրճն էլ վայելեք  առանց մի գրամ շաքարի: Սուրճն աշխատավայրում իսկական ծիսակատարություն է: Շատերն են հաշվում, թե օրական քանի գավաթ են պարպել կոլեկտիվի հետ կամ էլ ընկերական շրջապատում: Քանի բաժակ էլ խմելու լինեք, հիշեք` առանց շաքարի:

Սնունդը

Այն, ինչ ընտրում ենք, պետք է լինի լիարժեք ու  հաշվեկշռված: Կնշանակի` չպետք է բացառել այս կամ այն մթերքը, որը հատկապես  ազգային խոհանոցի սննդի մշակույթի մաս է կազմում:

 

Երբեմն զարմանում ենք` հիշելով, որ մեր պապերն ու նրանց պապերը չեն տառապել գիրությունից: Իսկ պատճառը ոչ թե գիտակցված սննդակարգն է եղել, այլ ծանր  աշխատանքը: Այնպես  որ, ոչ թե պետք է սննդաբաժնից հանել այս կամ այն սննդատեսակը, այլ պետք է վերացնել անկրթությունը, ավելի ստույգ` անկրթության ախտանշան հանդիսացող շատակերությունը. մի կերեք ավելի, քան պետք է ապրելու համար:  Ու քանի որ մենք հող չենք մշակում ու քար չենք քաշում, մեզ շատ էլ պետք չէ:

Հաջորդ խորհուրդը փոքրչափաբաժինն է

Նայեք սովորականի պես լցված ձեր ափսեին. հատակը չի՞ երևում: Ուրեմն առաջին ձեր գործը պետք է լինի այն դատարկելը: Լցրեք այնքան, որ ափսեի տակը երևա: Եթե ուզում եք տապակած կարտոֆիլ ուտել, բարի ախորժակ, կերեք, բայց ոչ թե բրգաձև կիտված, այլ մի քիչ, մի բուռ: Կարելի է կոտլետ ուտել` մեկը, ավելի լավ է` դրա կեսը: Տոնական սեղանի շուրջն էլ բավարարվեք ոչ թե մեկ կտոր թխվածքով, այլ դրանից կտրած պատառիկով կամ էլ շատ բարակ շերտով: Դա ավելի լավ է, քան դիմանալը, կամքին բռնանալն ու գիշերը, բոլորի աչքից հեռու, սառնարանը դատարկելը: Շատ կանաչեղեն կերեք:

Մեզ պետք են թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր  և թե՛ բջջանյութ` վիտամիններով: Սակայն ինչքա՞ն ու ի՞նչ: Մարդն ամենակեր է:

Նախ  հիշենք, որ ուտելուց առաջ մի բաժակ ջուր է պետք խմել. երբեմն ծարավը քաղցի հետ է շփոթվում: Եթե 20-30 րոպե հետո էլ քաղցի զգացումն ուժգնանում է, ապա պետք է թեթևակի ուտել, սակայն ոչ թե հացաբուլկեղեն կամ որևէ բուտերբրոդ, այլ մրգեր, բանջարեղեն: Թեկուզ բանան, չնայած բանանն էլ շատ կալորիական է: Մածուն կամ այլ կաթնամթերք` ըստ ցանկության:  Եթե չեք սիրում, ստիպված եք սովորել:

Նախաճաշճաշ ու ընթրիք

Պետք է ձգտել պարբերականության: Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ- քիչ. ասենք` նախաճաշին վարսակաձավար, մինչև ճաշը ընկած ժամանակահատվածում կարելի  է միրգ ուտել, ճաշին` ապուր, ընթրիքին` ձուկ ու աղցան, իսկ  քնելուց 2 ժամ առաջ` տաք կաթ  կամ էլ  մեղրով թեյ: Թեթևությունից բավականություն կստանաք:

Բեռնաթափման օր

Շաբաթական մեկ անգամ բեռնաթափվելը և մյուս օրերին ագահաբար  խժռելը միայն ու միայն վնաս են բերում: Բեռնաթափման օրերը լավ են ճիշտ սննդակարգ ընտրելու   դեպքում: Ոմանք բեռնաթափվում են պարբերաբար, շաբաթական մեկ օր: Կարելի է այդ հատուկ օրերին միայն ջուր խմել կամ էլ սահմանափակ տեսակի սննդամթերք օգտագործել: Ընդհանուր սկզբունքը, որին պետք է կանոնավոր կերպով հետևել, անցումն է բեռնաթափման ու ելքը դրանից: Այսինքն` բեռնաթափմանը նախորդող օրը պետք է արդեն սնունդը բաղադրությամբ թեթևացված լինի ու նվազ կալորիական, իսկ բեռնաթափմանը հաջորդող օրը կրկին աստիճանաբար ու զգուշորեն պետք է վերադառնալ սովորական սննդակարգի:

Մարզումներ

Երբ ցանկանում ենք ու փորձում ճիշտ սնվել, օրգանիզմը սկզբում ընդվզում է, հետո խորամանկում` կալորիաներ  տնտեսելով: Քանի որ պահեստավորել չի կարող, մեզ կարծես գամում  է բազմոցին  կամ էլ բազկաթոռին. աշխատում ենք քիչ շարժվել ու շատ քնել: Այդ ժամանակ պետք է գնալ մարզասրահ: Սակայն ոչ թե ձևի, այլ հոգու համար: Մարզասրահում անցկացրած ժամանակը պինդ կուշտ ուտելուց հետո անարդյունավետ է, էլ չասած, որ կուշտ ստամոքսով պարզապես անհնար է մարզվել: Ի վերջո, այս խնդրին համալիր մոտեցում է  պետք.  շատ հեղուկ, քիչ սնունդ ու շատ շարժում: Միայն ադպես կարելի է մարմինը, առողջությունն ու նյարդերը  կարգի բերել: Ի վերջո, մի մոռացեք, որ քաղցը կամ  զանազան սննդակարգերը նպաստում են արագ քաշը վերականգնելուն, եթե չասենք` էլ ավելի գիրանալուն: Մասնագետներն ասում են, որ օրգանիզմը հիշողություն ունի, քաղցի հիշողությամբ` լի օրերին պահեստավորում է նեղ օրվա համար. չլինի՞ թե  նրան կրկին քաղցած պահենք:



Ավելացվել է ՝ 07.07.2011
Արդեն դիտել են : 19652 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն