Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Ուրբաթ
09.12.2016
16:30
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
Մարդկանց մեծամասնությունը համարում է ծխելը կախվածություն, սակայն իրականում նրանք այնքան էլ ճիշտ չեն: Բացի նիկոտինից, ծխախոտը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր նյարդային համակարգի վրա` ժամանակի ընթացքում առաջացնելով մի շարք կապվածություններ: 

Խոսքը գնում է մի քանի հազար փոքրիկ կախվածությունների մասին: Նիկոտինից կախվածությունն ինքնին կարող է անցնել մի քանի օրվա ընթացքում (դուք չեք հանդիպի այնպիսի մեկին, ով կախվածություն ունի նիկոտանային մաստակից): Այն մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, սովորաբար ձախողվում են: Հետագայում նրանք ասում են, որ փոխարինողները նրանց օգնում են առաջին երկու օրերի ընթացքում, սակայն հետո դադարում են օգնել: Չծխող մարդիկ նրանց չեն հավատում` դա վերագրելով վերջիններիս թուլակամությանը: 

Բանն այն է, որ քիմիական նյութերն օրգանիզմից դուրս են բերվում աստիճանաբար: Նիկոտինը  դուրս է գալիս գիշերային քնի ընթացքում: Մնացած քիմիական նյութերի հետ ամեն ինչ ավելի բարդ է, նրանք կարող են դուրս գալ ամիսներ շարունակ, հենց այդ պատճառով ծխողներին դժվար է հրաժարվել ծխախոտից: Դրա հետ միասին գիտնականներն ասում են, որ ծխելը թողնելը հնարավոր է ցանկացած տարիքում` անտեսելով ծխելու տևողությանը: Կարևոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր խնդրի: Մեթոդների մեծամասնության անարդյունավետության հիմնական պատճառն այն է, որ դրանք զբաղվում են խնդիրներից միայն միայն մեկով: 

Առաջինը` ծխելը թողնելուց հետո պետք է անցնել դետոքսիկացիայի կուրս: Կուտակված քիմիական նյութերն արագ չեն կարող դուրս գալ, սակայն Դուք կարող եք այդ գործընթացն արագացնել: Այսօր բժշկության մեջ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել այս խնդրի լուծմանը: Երկրորդը`անհրաժեշտ է գտնել ծխախոտի հոգեբանական փոխարինողը: Դա կարող է լինել սպորտը կամ ցանկացած այլ բան, ընդ որում, մարդն ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչն է իրեն օգնում դիմակայել դրան:   


Ավելացվել է ՝ 09.12.2011
Արդեն դիտել են : 7223 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն