Ե՞րբ մարզվել, իսկ երբ` ոչ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
16:41
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Ե՞րբ մարզվել, իսկ երբ` ոչ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը
aroghj78

Սպորտային, ֆիզիկական վարժություններ մշտապես կատարելիս օրգանիզմում տեղի են ունենում ձևաբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների և համակարգերի գործունեության հնարավորությունները, կատարելագործել կարգավորող մեխանիզմները: Արդյունքում մեծանում է շրջակա միջավայրի օդերևութաբանական անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, տարբեր բեռնվածություններին հարմարվելու ունակությունը, բարելավվում են ֆիզիկական զարգացման ցուցանիշները: 

Դրանցում կարևորագույն նշանակություն ունեն նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները. մեծանում է նյարդային գործընթացների ուժը, շարժունակությունն ու հավասարակշռությունը, զգալիորեն արագանում է շարժող, հակազդեցությունը: Մարզումների ընթացքում գրգռիչների մեծ բազմազանության շնորհիվ կատարելագործվում է վերլուծիչների գործունեությունը, արյան մեջ ավելանում են Էրիթրոցիտների քանակը և հեմոգլոբինի պարունակությունը, որը նպաստում է արյան մեջ թթվածնի ծավալի մեծացմանը: Մկաններում, գլխուղեղում, սրտամկանում ավելանում են Էներգիական նյութերի պաշարները: Փոփոխվում է նաև հենաշարժ. ապարատը. մեծանում է ոսկրերի և ջլերի ամրությունը, ավելանում են մկանների զանգվածը և ծավալը, ինչպես նաև մկանային ուժը:

Կանոնավոր մարզվելիս զարգանում են շնչառական մկանները, մեծանում են կրծքավանդակի շարժունությունը, թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև: Աիրտն աշխատում է ավելի կանոնավոր. կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, որը վկայում Է սրտի խնայող, աշխատանքի մասին:

Ապորտային մարզման հիմնական սկզբունքը ֆիզիկական վարժությունների աստիճանական, բազմակի, կանոնավոր կրկնությունն է՝ առանց երկարատև ընդմիջումների: Այսպես՝ սպորտային մարզումների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, հետագայում՝ ավելի հաճախ: Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է: Մարզական պարապմունքներն ավելի նպատակահարմար է անցկացնել ժամը 10-13-ի և 18-21-ի ժամանակահատվածում, նախաճաշից հետո 2-2,5 ժ-ից և ճաշից հետո 3-3,5 ժ-ից ոչ շուտ: Ուտել խորհուրդ է տրվում մարզումներից 30-40 ր հետո: Երեկոյան մարզումները պետք է ավարտել քնելուց առնվազն 2-3 ժ առաջ, որպեսզի հուզական գրգռվածությունն անցնի: Կարևոր է նաև մարզիկի համակողմանի պատրաստվածությունը, ուստի, հատուկ վարժություններից բացի, մարզումների ընթացքում անպայման պետք է զբաղվել մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, մարզական խաղերով և այլն:

Մարզումների բեռնվածությունն անհատական է՝ կախված մարզվողի տարիքից, առողջական վիճակից և մարզական պատրաստվածության աստիճանից:

Մարզիկներին խիստ հակացուցված Է ծխելը, ալկոհոլային խմիչքներ օգտագործելը: Նիկոտինի և ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները, թվացյալ դրդում առաջացնելուց հետո, խիստ ընկճում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, նվազեցնում աշխատունակությունը:

Խնայողական մարզումներն անիմաստ են, քանի որ ուժն ու տոկունությունն աճում են միայն հոգնեցնող մկանային բեռնվածությունների դեպքում: Պարապմունքների սկզբում ֆիզիկական բեռնվածություններից ավելի հաճախ է հոգնածություն առաջանում, որն ավելի սուր է զգացվում, քան հաջորդող մարզումների ժամանակ: Կանոնավոր, ճիշտ կազմակերպված մարզումներից գերհոգնածություն չպետք է առաջանա:

Մարզվածության աճին զուգընթաց ֆիզկուլտուրնիկը և մարզիկը, անշուշտ, ի վիճակի են մարզվելու ավելի մեծ բեռնվածությամբ: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել աշխատունակության վերականգնմանը նպաստող հանգստին: Երբ խախտվում է աշխատանքի և ուժերի վերականգնման փուլերի ճիշտ հարաբերակցությունը, առաջանում են գերհոգնածություն, գերմարզվածություն և գերլարվածություն: Նման դեպքերում պետք Է դիմել բժշկի:

Գերհոգնածությունը, ի տարբերություն ֆիզիոլոգիական հոգնածության, աշխատունակության ավելի տևական անկումն Է: Գերհոգնածության մասին են վկայում թորշոմածությունը, վատ ախորժակը, շարժումների ներդաշնակության թուլացումը: Նվազում են ուժը, արագությունը, դիմացկունությունը: Այս երևույթները վերացնելու համար բավական է, թեկուզ ժամանակավորապես, փոխել մարզումների ռեժիմը. փոքրացնել բեռնվածությունները, երկարացնել դրանց միջև ընկած ժամանակամիջոցները, սահմանել հանգստի լրացուցիչ օրեր: Վիտամինացված սնունդը, խորը քունը և կյանքի ռեժիմի (ուսում, աշխատանք, հանգիստ) կարգավորումը կօգնեն արագ վերականգնել ուժերը:

Գերհոգնածության 1-ին իսկ նշւսնների դեպքում հարկավոր Է դիմել բժշկի և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում կարող է առաջանալ գերմարզվածություն: Վերջինիս բնորոշ են ընդհանուր վիճակի վատացումը, քնի խանգարումը, դյուրագրգռելիությունը, անտարբերությունը, աշխատունակության անկումը, որոնք հանգեցնում են մարզական արդյունքների հետագա նվազման: Գերմարզվածության հիմքում ընկած է բարձրագույն նյարդային համակարգի գործունեության խանգարումը: ժամանակ առ ժամանակ մարզիկը նույնիսկ տհաճություն է զգում մոտալուտ մարզումներից, իսկ դրանից հետո նրա սրտի շրջանում առաջանում են տհաճ զգացողություններ: Օրգանիզմում Էներգիական նյութերի պաշարի նվազման հետևանքով մարզիկը սովորաբար նիհարում է: Պաշտպանական ուժերը նվազում են, ինչը կարող է նպաստել գաղտնի ընթացող հիվանդությունների սրացմանը և սուր շնչառական հիվանդությունների առաջացմանը: Նման դեպքերում բժիշկը սովորաբար խորհուրդ է տալիս 1-2 շաբաթ զգալիորեն փոքրացնել մարզումների բեռնվածությունը, չափավորել արագ և ուժային վարժությունները, պարապմունքներն անցկացնել բացօթյա վայրերում (զբոսայգի, անտառ, գետափ):

Օգտակար են բացօթյա զբոսանքները, ոչ մեծ տարածությամբ վազքը, լողը: Ավելի լավ է 1-3 շաբաթ նվիրել ակտիվ հանգստին՝ սահմանափակվել առավոտյան մարմնամարզությամբ, մի քիչ վազել, լողալ: Մարզումների բեռնվածությունը պետք է մեծացնել աստիճանաբար: Այս խորհուրդներն անտեսելիս ուժերի վերականգնման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ (1-2 ամիս): Խորացած գերմարզվածությունը վերացնելու համար անրաժեշտ է բուժվել հիվանդանոցում: 

Մարզիկի ինքնազգացողությունը տուժում է նաև, Երբ, հիվանդ լինելով հանդերձ, նա չի դադարեցնում մարզումները, իսկ առողջանալուց հետո անմիջապես սկսում Է պարապել նախկին լարվածությամբ: 
Հարկավոր է հիշել, որ գերմարզված վիճակում չի կարելի մասնակցել մրցումների:

Մարզումների ճիշտ ռեժիմի դեպքում մարզիկը ձեռք է բերում լավագույն մարզավիճակ, իրեն լավ է զգում և ցույց տափս մարզական բարձր արդյունքներ: Մարզումների ժամանակաշրջանում անհրաժեշտ է կանոնավոր բժշկական հսկողություն, որի արժեքավոր լրացումը մարզիկի՝ սեփական առողջական վիճակի ինքնադիտարկումներն են՝ ինքնահսկումը:



Ավելացվել է ՝ 18.02.2012
Արդեն դիտել են : 3291 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն