Առողջական աստղագուշակ
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Շաբաթ
03.12.2016
07:35
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Օգտակար նյութեր

Առողջական աստղագուշակ



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը

Հայտնի է, որ բժշկական աստղագուշակն առաջնորդվում է երկնային մարմինների դիրքով` ծննդյան պահից սկսած ու մատնանշում ամենահավանական հիվանդությունները, որոնք կարող են սպառնալ այդ ժամանակահատվածում ծնվածին: Իսկ առողջական աստղագուշակն ընդամենը կարող է  նշել ձեր «թույլ տեղերն» ու հոգ տանել, որ ախտաբանական երևույթներ չզարգանան: Առողջական աստղագուշակի գլխավոր նպատակը դրանց կանխարգելումն է: Ուրեմն, ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել:

Խոյեր

Սա մտավոր կերպար է ու նրա ազդեցությունն առաջին հերթին տարածվում է գլխի վրա: Անհրաժեշտ է բավարար քուն ունենալ, ընդ որում` բնական, մտավոր ու ֆիզիկական հանգիստ, խաղաղ ու ներդաշնակ միջավայր: Խոյի առողջության վրա վատ են անդրադառնում վեճերը, տագնապները, ուղեղի գերլարվածությունը: Ցանկացած գրգռվածություն  կարող է հավասարակշռությունից հանել Խոյին: Նրանք, ովքեր զգում են  այդ ազդեցությունը, պետք է միշտ հետևեն իրենց, որպեսզի չհոգնեն ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ մտավոր: Պետք է կանոնավոր կերպով հերթագայել մտավորը ֆիզիկականով, խուսափել վեճերից: Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա այս դեպքում նույնպես պետք է ընտրել այնպիսի սնունդ, որը կբարելավի ուղեղի աշխատանքը. քիչ կենդանական սնունդ, ալկոհոլից հրաժարում, մաքուր օդ և ամենօրյա զբոսանք:

Հիմնականում Խոյերը շատ դժվար հիվանդներ են: Չնայած բարձր ջերմությանը,  կենսունակությունը բարձր է, ու հիվանդությունից էլ շուտ են ապաքինվում:

Ցուլեր. այս նշանի համար խոցելի են կոկորդն ու սիրտը: Այս նշանը հակում ունի ծուլության, դրա համար հարկավոր է նրան ֆիզիկական ակտիվության վարժեցնել: Այդ հակումը կարող է հանգեցնել ֆիզիկական սակավաշարժության, գիրության ու մեծ ախորժակի: Ուստի խուսափեք  յուղալի  և կծու սննդից: Չափավորությունն այն կարևոր նախապայմանն է, որ պետք էպահպանել սննդի հարցում: Հուզումները, կտրուկ շարժումները հակացուցված են: Երբեք մի շտապեք, ասենք, տրանսպորտ նստելիս: Երաժշտությունը, ներդաշնակությունը խաղաղություն կբերեն: Գրիպանման հիվանդությունների դեպքում Ցուլերը, որպես բարդություն, ունենում են  միջին ականջի բորբոքում: Հազվադեպ չեն կոկորդաբորբերն ու վզի ավշային հանգույցների բորբոքումները: Ուստի ժամանակին ու հնարավորության դեպքում կարգի բերեք նշագեղձերն ու ատամները:

Երկվորյակներ. շարժուն նշան է, ավելի մտավոր, քան ֆիզիկական: Խոցելի են  թոքերն ու նյարդային համակարգը: Երկվորյակներին խորհուրդ է տրվում շնչառական վարժություններ կատարել: Ավելորդ ֆիզիկական ակտիվությունն ու մտավոր հուզումները վնասակար են նյարդային համակարգի համար: Գերհոգնածությունն այս նշանին կարող է հանգեցնել նյարդային հիվանդության: Երկվորյակները պետք է սովորեն ճիշտ շնչել:

Խեցգետին

Սա թույլ նշան է, շատ խոցելի  արտաքին պայմանների նկատմամբ: Ստամոքսը  ամենաթույլ տեղն է,  հետևաբար պետք է սնվի լավ պատրաստված ու առողջ սննդով: Պետք է բացառել սպիրտային խմիչքները: Բոլոր հուզումներն ու անհանգստությունները կարող են մարսողական օրգանների խանգարումների հանգեցնել:  Ուստի պետք է հետևել, որ միտքը հանգիստ լինի: Մրսելուց ու ցրտից զգուշանալ է պետք: Գերհոգնածությունից դուրս գալու համար բարերար են միջավայրի փոփոխությունը, ծովային ուղևորությունները: Այս նշանի ամենամեծ թերությունը երևակայությունն է: Խեցգետինը հակված է կարծելու, որ ինքը տառապում է  ամեն տեսակի հիվանդություններով, այն դեպքում, երբ գրեթե կամ լրիվ առողջ է:

Առյուծ

Այս նշանի համար խոցելի է սիրտը: Հանգիստ ապրելակերպ, կարգուկանոն ու ներդաշնակ միջավայր,  սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնք կապահովեն Առյուծի համար խաղաղ ու առողջ կյանք: Պետք է մշակել հանգիստ սովորություններ, հետևել սննդակարգին, խուսափել կծու ու գրգռող սննդից, հուզումներից ու շտապողականությունից: Շատ կարևոր է արյան մաքրությունը: Խոցելի է նաև Առյուծի ողնաշարը. հետևեք կեցվածքին, քանի որ մեծ է սկոլիոզի հավանականությունը (ողնաշարի ծռություն): Ցուցված են ողնաշարի ճկունությանն ու մեջքի մկանների ամրացմանն ուղղված վարժությունները:

Կույսեր

Մտավոր նշան է, ու նրա մտքի վիճակը սերտորեն կապված է առողջականի հետ: Խոցելի է աղեստամոքսային տրակտը: Հակացուցված են  տագնապները, անհանգստությունը, վիճակի փոփոխությունը: Թվարկված գործոնները կարող են նրան հավասարակշռությունից հանել: Կարևոր է սննդակարգը. կանոնավորությունն ամեն ինչում և սննդի մեջ, ահա թե ինչ է հարկավոր Կույսին:  Աշխատանքն ուղիղ անդրադարձ է ունենում առողջության վրա: Նրանք տառապում են, եթե նյութականը վատ է, իսկ առողջությունը բավարար է կամ  գերազանց, եթե նյութականը նույնպես բավարար է: Գործերի հաջողության դեպքում նա կարող է վայելել առողջ հոգին առողջ մարմնում: Կույսերին հաճախ խեղճացնում են աղիքները, հատկապես տասներկումատնյա աղիքը, որը եվրոպացի բժիշկները հաճախ երկրորդ ստամոքս են անվանում: Իսկ Հին արևելքի բժիշկներն այն անվանում էին  օրգանիզմի գլխավոր էներգետիկ կենտրոն:

Կշեռք. սա նույնպես մտավոր նշան է: Խոցելի են երիկամները: Շատ կարևոր են ներդաշնակ միջավայրը, թարմ օդը, թեթև ֆիզիկական վարժությունները և մտքի հավասարակշռությունը: Լավ ինքնազգացողության համար հարկավոր է խուսափել բոլոր ավելորդություններից ինչպես սննդի, այնպես էլ հաճույքների մեջ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում խուսափել կոսմետիկայից` նկատի ունենալով այս նշանի հակումն ալերգիկ հիվանդությունների հանդեպ: Կշեռքների համար կարևոր  է խմելու ջրի մաքրությունը, քանի որ որովայնային տիֆով  կամ էլ աղիքային տրակտի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը  նույնպես մեծ է: Հարկավոր է տաք պահել մեջքի ներքևի հատվածը: Խորհուրդ է տրվում ամրացնել մեջքի, հատկապես գոտկատեղի մկանները: Օգտակար է պարերով զբաղվելը:

Կարիճ

Այս նշանի համար վտանգ են ներկայացնում թափթփվածությունն ու չափի զգացման պակասը: Շատ հիվանդություններից կարելի է խուսափել միայն չափավորությամբ: Խոցելի են սիրտն ու կոկորդը: Հակում ունեն վարակների նկատմամբ: Համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, քանի որ մագնիսական, քաշող բնույթի պատճառով նա նման հիվանդություննով վարակվելու հակում ունի: Հարկավոր է խուսափել կծու և գրգռող սննդից: Ամենօրյա սառը ցնցուղը հրաշալի միջոց է տոնուսը բարձրացնելու ու արտազատիչ ֆունկցիան կարգավորելու համար: Պետք է հետևել ճիշտ շնչառությանը, խուսափել փորկապություն առաջացնող երևույթներից, հետևել երիկամների  ու միզափամփուշտի աշխատանքին: Հնարավոր են նաև լյարդի, լեղապարկի ու երիկամների  ֆունկցիայի խանգարումներ:

Աղեղնավոր

Շարժուն նշան է, խոցելի են նյարդային համակարգն ու ազդրերը: Առողջության ամրապնդման համար հարկավոր է ակտիվ հանգիստ ունենալ, հեծանվավազք, ձիասպորտ ու ցանկացած այլ տիպի մարզաձևերով զբաղվել, սակայն` չափավոր: Չափավորությունը կարևոր նախապայման է, քանի որ այս նշանին հատուկ են գերակտիվությունը, շտապողականությունը և շատ ջանք ներդնելը: Իսկ եթե առողջական խնդիրներ են ծագել, ապա դեղորայքից առավել դրական ազդեցություն են ունենում զբոսանքները: Այս մարդիկ պետք է խուսափեն դժբախտ պատահարներից, վնասվելուց, վիրավորվելուց, խայթոցներից ու սմբակահարվելուց: Արյունը հարկավոր է մաքուր պահել: Աղեղնավորի առողջական վիճակը մեծապես կախված է հոգեկանից: Անհաջողակների դիմադրողականությունը կտրուկ ընկնում է: Աջ կողատակի ցավը կարող է հուշել լյարդի ֆունկցիայի խանգարման մասին:

Այծեղջյուր

Սա թույլ նշան է, որը ղեկավարվում է ծնկներով ու մաշկով: Հակում ունեն դեպրեսիաների ու մելամաղձության: Պետք է խուսափել ունայնությունից, դժգոհություն, կասկածամտություն ծնող հիվանդագին տպավորություններից: Մրսածություն ու սառեցում. սրանք խիստ հակացուցված են: Ուրախ ընկերական միջավայրն ու  ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ են լավ վիճակում լինելու համար: Հակացուցված է խոնավ օդը: Հնարավոր է, որ դժվարությամբ տրվեն լողն ու գիմնաստիկան , սակայն դրանք այն ձևերն են, որոնք անհրաժեշտ են ողնաշարի ճկունության ու հոդերի շարժունակության համար:

Ջրհոս

Այս նշանի միտքը պետք է ազատ լինի տագնապից ու անհանգստությունից: Արյունը պետք է մաքուր պահել: Շատ մաքուր օդ,  ներդաշնակ միջավայր, կանոնավոր մտավոր վարժություններ, ահա այն, ինչ անհրաժեշտ է այս նշանին: Հետևեք տեսողությանը, քանի որ աչքերը շատ զգայուն են, ու ցանկացած անհանգստության ժամանակ դիմեք ակնաբույժի: Ջրհոսների մոտ ցնցումներ են լինում, ինչը խոսում է կալցիումի պակասի մասին:

Ձկներ

Խոցելի են կրունկները: Շարժուն նշան է, չափազանց հուզումները, անհանգստությունը թուլացնում են օրգանիզմն ու հանգեցնում ֆունկցիոնալ խանգարումների: Հետևել հիգիենային ու ցուցաբերել չափավորություն:  Առաջարկվում  է խուսափել հեղուկի ավելցուկից, գրգռող ու արբեցնող խմիչքից: Այս նշանը վարակիչ հիվանդությունների հակում ունի: Ուստի խիստ զգույշ եղեք համաճարակների ժամանակ: Ձկներին շատ օգտակար է ոտաբոբիկ զբոսանքը: Կարևորվում է հարմարավետ կոշիկը: Սակայն թույլ ոտքերը հարցի արտաքին կողմն են: Մենք արդեն գիտենք, որ բոլոր մկաններին ու ջլերին ղեկավարողը լյարդն ու լեղապարկն են: Հարկ է ավելացնել, որ երկար ոտքի վրա կանգնել չկարողանալը խոսում է երիկամներում  ու միզափամփուշտում կենսաէներգետիկայի խախտման մասին:  Ահա թե ինչու չի կարելի ամեն ինչ վերագրել հարթաթաթությանը: Դա ևս ապացուցում է, որ օրգանիզմում հենց այնպես ոչինչ չի լինում:



Ավելացվել է ՝ 09.02.2012
Արդեն դիտել են : 3244 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն